06:27
Հազի դեմ տնական միջոց, ավելի հզոր, քան հազի օշարակներն ու դեղամիջոցները
 

   

 

#Նյութեր, որ արժե՛ կարդալՀազի դեմ տնական միջոց, ավելի հզոր, քան հազի օշարակներն ու դեղամիջոցները

Posted by erkusov.com on 16 Հունվար, 2016

 

Հազի դեմ բուժում սկսելիս՝ նախևառաջ մտածեք՝ արդյո՞ք այն դեղամիջոցները, որոնք գնում եք, կօգնեն ձեզ, թե՞ կվնասեն: Շատ դեղամիջոցների բաղադրությունների մեջ է մտնում դեքսամոտորֆանը, որը կարող է վատ ազդեցություն ունենալ երեխաների առողջության վրա: Ծնողները պետք է զգույշ լինեն, քանի որ երեխաների 10%-ը չունի անհրաժեշտ էնզիմները, որոնք օգնում են մարսել դեքսամոտորֆանը, ինչը կարող է հանգեցնել վատ հետևանքների:

ԱՄՆ-ի Սննդի և դեղորայքի վարչության տվյալների համաձայն՝ 2 տարեկանից փոքր երեխաներին չի թույլատրվում տալ նման դեղամիջոցներ:
Այնպես որ, հաջորդ անգամ դեղամիջոց ձեռք բերելիս՝ մտածեք դրա վտանգավոր ազդեցության մասին:

Բարեբախտաբար, հազն ու մրսածությունը բուժելը ժողովրդական բժշկության համար խնդիր չի ներկայացնում, գոյություն ունեն բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք արդյունավետ կերպով պայքարում են հազի և մրսածության դեմ:

Դրանցից մեկն այսօր ներկայացնում է livingtraditionally կայքը:

Այս բաղադրատոմսի բաղադրիչները պարզ են և հասանելի: Այս բաղադրիչները համադրելով՝ ստեղծվում է հզոր միջոց, որ պայքարում է հազի, խորխի և թոքերի բորբոքումների դեմ:

Բաղադրություն

  • Կանաչ թեյի 1 փաթեթ(пакетик)
  • Կես թ/գ կոճապղպեղի արմատ
  • Կես թ/գ քրքում
  • 1/3 ուրց
  • 2թ/գ մեղր
  • Կես կիտրոնի հյութ

Թեյի փաթեթն ու բույսերը մեծ բաժակի մեջ լցրեք, վրան եռացրած ջուր ավելացրեք: Թողեք համերը խառնվեն մի փոքր: Քամեք և հյութին ավելացրեք մեղրն ու կիտրոնը:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 16435 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ