10:36
Հաճելի համ և բույր` նարինջ
 

   


Քրոնիկ հոգնածություն, աշխատունակության նվազեցում, տրամադրության անկում, քնկոտություն, հաճախակի մրսածություն… այս ամենը կարող է առաջանալ լարված առօրյայում վիտամին c-ի անբավարարության հետևանքով: Այդ վիճակից ձեզ կօգնի դուրս գալ  «կլորիկ ու գնդլիկ» հաճելի բույրով ու համով նարինջը: Նման դեպքերում նարնջի պարբերաբար օգտագործումը բնակարանում և աշխատասենյակում, նրա  հաճելի բույրը լավագույն միջոցներն են  առույգ և լիարժեք կյանք վերադառնալու ու մշտապես բարձր տրամադրություն պահպանելու համար:

Հաճելի համ և բույր` նարինջ

Իսկ աշնանը և գարնանը, անձրևոտ, փոփոխական եղանակին վիտամին C-ի պահանջը օրգանիզմի կողմից մեծանում է, և այդ ժամանակ մեզ տարբեր վարակներից կարող է պաշտպանել իմունային համակարգի հավատարիմ օգնական` ասկորբինաթթու պարունակող գնդլիկ նարինջը:

Հայաստան է եկել…

Նարնջի հայրենիքը համարվում է Չինաստանը: Այնտեղից էլ հետագայում այն տարածվել է Հնդկաստանում և ամբողջ աշխարհում: Արևադարձային  մերձարևադարձային մշտադալար ծառատեսակ է. մեր հանրապետությունում հազվադեպ է հանդիպում: Նարնջենու ծաղիկները սպիտակ են, հոտավետ, նեկտարով առատ: Այդ գնդլիկ միրգը ներառում է 5 տեսակի մրգաթթուներ,14 վիտամիններ, 3 տեսակի հանքանյութեր, տարբեր ֆերմենտներ, ինչպես նաև` խաղողային և մրգային շաքար: Սակայն նարնջի, ինչպես նաև մյուս բոլոր ցիտրուսների գլխավոր առավելությունը վիտամին  C-ն է: 150 գր նարնջի բաղադրության մեջ պարունակվում է 80մգ ասկորբինաթթու, որը լրացնում է մարդուն օրվա ընթացքում անհրաժեշտ վիտամին C-ի պաշարը: 

Ի՞նչ արժե…

Եթե Վիլյամ Սարոյանի «Նարինջներ» պատմվածքի հերոս Լյուկը մեկ հատ նարինջը վաճառում է 5 սենթ, դյուժինը` 35, ապա Հայաստանում մեկ կիլոգրամ նարինջի գինը տատանվում է 700-1000դրամի սահմաններում: Լյուկի նարիջները այդքան էլ շատը գնորդնոր չունեին, երևի մարդիկ չգիտեին,այն ամենի մասին, ինչ կարող է առաջակել ընդամենը մեկ նարիջը:
Առոոջությունը հարստությունից թանկ է …
Ցիտրուսների այս «գնդլիկ» ներկայացուցչի բժշկական արժեքավորությունը ապացուցված փաստ է:

Փորկապություն

Ամեն օր, քնելուց առաջ 2 նարինջ ուտելով, դուք կմոռանաք փորկապության մասին: Նարինջը մաքրում է օրգանիզմը` արտամղելով վնասակար նյութերը:
Գաստրիտ
Օրը երեք անգամ 100մլ չափաբաժնով, ուտելուց առաջ, ըմպել նարնջի հյութից և բամիայից պատրաստված կոկտեյլ,:

Բարձր ջերմություն

Այս համեղ դեղատոմսը արագ կիջեցնի ջերմությունը. նարնջի 3-4 կտորի վրա լցնել 50մգ սենյակային ջերմաստիճանի եռացրած ջուր, թողնել 30 րոպե և խմել:
Կարիես 
Վիտամին  C-ն  ոչնչացնում է կարիեսը առաջացնող բակտերիաները: Իսկ նարնջի բաղադրության մեջ պարունակվող կալցիումը նպաստում է ատամների ամրությանը:
Խումար

Նարինջը նաև լավ դեղամիջոց է ալկոհոլից հետո սթափեցնելու համար: Նարնջի հյութի և ձվի դեղնուցի խառնուրդը հիանալի սթափեցնող ազդեցություն ունի:

50-ից հետո…

Նարինջը օրգանիզմում բարելավելով նյութափոխանակության պրոցեսը` այն կանխարգելում է այնպիսի սրտանաթային հիվանդությունների առաջացումը, որոնք կարող են առաջանալ մեծահասակների օրգանիզմում, ինչպիսիք են` աթերոսկլերոզը, ստենոկարդիան, սրտամկանի ինֆարկտը:


Հաճելի համ և բույր` նարինջ

Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ

Մեծ քանակությամբ նարնջի օգտագործումը հակացուցված է ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցերի դեպքում: Գաստրիտի` ստամոքսաբորբի ժամականակ նարինջը օգտակար է չափի մեջ: Նարինջի չարաշահումից կարող է առաջանալ նաև ալերգիա` ալերգիայի նախատրամադրվածություն ունեցող մարդկանց մոտ: Ալերգիան կարող է ի հայտ գալ մանր, կարմիր ցանի տեսքով:

Երազահան, երազը բարի է…

Երազում նարինջ տեսնելը նշանակում է, որ շրջապատումդ պիտի հայնվի հեռավոր երկրից եկած մի հմայիչ կին (տղամարդ), որին իսկույն պիտի սիրաահարվես:
Եթե երազումդ նարինջ ես կերել, ապա  առողջ կենցաղով ես ապրելու: Բայց, նախ և առաջ հիշենք, որ եթե ամեն առավոտ անոթի փորով նարինջ ուտեք, այն կբուժի մարսողական մի շարք խանգարումներ: Հյութը գեղեցկացնում է դեմքը: Այն իջեցնում է ջերմությունը, դադարեցնում գլխացավերը: Այսքանից  հետո, ո՞վ չի ցանկանա ոչ միայն երազում, այլև իրական կյանքում նարինջ ուտել:

Հետաքրքի՞ր է.

Նարինջը համարվում է ծաղրածուների սիրելի միրգը, նրանք ոչ միայն ուտում,այլև կարողանում են դրա միջոցով կատարել բազմաթիվ հետաքրքիր հնարանքներ:
Իսրայելյան գիտնականները բացահայտել են, որ թարմ նարնջի հյութի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է արյան մեջ խոլեստիրինի մակարդակը:

Ավադույթ

Անգլիացի տղամարդիկ հնում հարսնացուին ընտրում էին` հաշվի առնելով նրա մրգային նախասիրությունները:
Եթե աղջիկը նախընտրել է նարինջ, ապա նա առեղծվածային անձնավորությունուն է: Տղամարդկանց համար դժվար կլինի ներթափանցել նրա հոգու խորքը: Նարինջի սիարահարը արհամարհում է ոչ լուրջ տղամարդկանց: Սակայն, եթե որևէ մեկին հաջողվի գերել նրա հոգին, ապա կբացահայտվի, որ նա քաղաքակիթ է, բարի և կատակասեր:
Նարնջակեր աղջիկը շատ հաճախ չի վստահում տղամարդկանց և դա նրան դարձնում է ավելի հետաքրքիր, քանզի տղամարդը տառապում է նրան բացահայտելու մոլուցքով:

Օգտակար խորհուրդներ

Նարնջի չորացած կեղևը կարող եք փոքրիկ տոպրակներով դնել հագուստի պահարանում: Այն ցեցի դեմ հիանալի միջոց է:
Շուկայում նարինջ ընտրելիս հիշեք. այն պետք է ավելի ծանր լինի իր չափերի համեմատ: Կեղևի վրայի բծերը չեն վկայում վատ որակի մասին: Նարինջը բերքահավաքից հետո դադարում է հասունանալ: Լավ է պահպանել սառնարանային պայմաններում:

Գեղեցկությունը հաղթում է բոլորին…

Դիմակ

2 ճաշի գդալ յուղային կաթնաշոռը խառնել կես նարնջի հյութին, ավելացնել 1 թեյի գդալ բուսական յուղ: Խառնուրդը քսել դեմքին, թողնել 15-20րոպե և լվանալ:
Նման դիմակը սնուցում, հարթեցնում է մաշկը և հաղորդում  է նրան էլիստակություն:
Այն նաև թարմացնում և վիտամիններով հարստացնում է մաշկը: 

Ուտել առողջ ապրելու համար

Նարինջը  անփոխարինելի օգտակար բաղադրիչ է բազմաթիվ մրգային և այլ աղցանների ու ուտեստների կազմում: Բաղադրատոմսը, որը ներկայացնում եք շատ հեշտ է պատրաստել, բայց այն պարունակում է այս աշնանային եղանակի համար օգտակար շատ կարևոր վիտամիններ:150գր յոգուրտ, 60գր սերուցքային պանիր, 2նարինջ, 1ճաշի գդալ մեղր,1ճ.գ մանր կտրատված նուշ և ընկույզ:Յոգուրտը խառնել պանրի հետ, նարինջը կտրատել խորանարդիկներով և ավելացնել յոգուրտապանրային զանգվածին: Զանգվածը հարիչի օգնությամբ դարձնել միատարր: Ստացված կրեմը քաղցրացնել մեղրով և մատուցելիս ավելացնել մանրացված ընկույզ և նուշ:  

Հայկուհի Ասատրյան




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 4566 | Ավելացրեց: Admin | Տեգեր: նարինջ, առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ