15:52 Գրիպի դեպքում | |||
![]() ![]() • Տատրակի (мать-и-мачеха) տարևներին եռացրած ջուր լցնել, ծածկել բերանը, 15 րոպե պահել եռացող ջրի գոլորշու վրա: Թողնել սառչի, քամել: Թուրմի վրա ավելացնել եռացրած ջուր (միասին պետք է կազմի 200 մլ) և 1 թեյի գդալ մեղր: Խառնել, որպեսզի մեղրը լավ լուծվի: Խմել օրը 2-3 անգամ` 1/3 բաժակի չափով: Ունի քրտնաբեր հատկություն: • 1 ճաշի գդալ մեղրի, 1-ական ճաշի գդալ չորացրած մասուրի, հաղարջի և ազնավամորու վրա 200 մլ եռացրած ջուր լցնել: Թողնել 15 րոպե թրմվի, ապա քամել: Խմել օրը 3 անգամ` ուտելուց առաջ, կեսական բաժակ: • Շատ արդյունավետ է մեղրով և սխտորով միջոցը: Սխտորը մաքրել, անցկացնել մանր քերիչով, ստացված խյուսին նույն քանակությամբ մեղր ավելացնել, խառնել: Քնելուց առաջ ուտել 1 ճաշի գդալ` վրայից տաք ջուր խմելով: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| |