19:43
Գիշերային քունը խանգարող մթերքները
 

   

 

Բոլորս էլ լսել ենք քաղցր երազների գիշեր պարգեւող տաք կաթի մոգական հատկության մասին։ Սա իսկապես ճշմարտություն է, քանի որ կաթնամթերքը պարունակում է տրիպտոֆան՝ հանգիստ քնին նպաստող նյութ։ Մյուս տրիպտոֆան պարունակող մթերքներն են թռչնամիսը, բանանը, վարսակն ու մեղրը, գրում է Zdravoe.com – ը։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ բարձր յուղայնությամբ սնունդ հաճախ օգտագործող մարդիկ ոչ միայն հակված են գիրանալու, նրանք նաեւ քնի խանգարում ունեն։ Այնպես որ, կորչեն չիփսերն ու բուտերբրոդները՝ գիշերով։ Մեկ բաժակ սուրճը կարող է խաթարել քունը։ Կոֆեինի նույնիսկ բավարար քանակությունը կարող է քնի խանգարում առաջացնել, սակայն չմոռանաք նաեւ կոֆեինի պակաս ակնհայտ աղբյուրների մասին՝ շոկոլադ, կոլա, թեյ։ Պետք է կրճատել կոֆեինի քանակն ու խուսափել դրանից քնելուց մի քանի ժամ առաջ։ Ալկոհոլը կարող է նպաստել ավելի արագ քնելուն, սակայն հանգիստ քուն չի ապահովի, ավելի շուտ ձեզ կտանջեն գլխացավն ու գիշերային մղձավանջը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1010 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ