22:18
Գարեջրի բացասական ազդեցությունը
 

   


Գարեջրի բացասական ազդեցությունըԳարեջուրը մի շարք թունավոր նյութեր է պարունակում, այդ թվում` ծանր մետաղական աղեր, որոնք էնդոկրին համակարգում փոփոխություններ են առաջացնում:

Պարբերաբար օգտագործելու դեպքում տղամարդկանց օրգանիզմում նյութեր են արտադրվում, որոնք նվազեցնում են արական սեռական հորմոնի` տեստոստերոնի մակարդակն արյան մեջ` միաժամանակ ակտիվացնելով իգական սեռական հորմոնի արտադրությունը: Ժամանակի ընթացքում տղամարդկանց արտաքինում փոփոխություններ կարող են նկատվել. մեծանում են կրծքագեղձերը, նստատեղը լայնանում է և այլն:

Գարեջուր օգտագործող կանանց մոտ տեղի է ունենում հակառակ երևույթը. ակտիվանում է տեստոստերոն հորմոնի արտադրությունը, և նրանք ձեռք են բերում տղամարդուն բնորոշ հատկություններ` հաստ ձայն, մազակալում և այլն: Կանաց մոտ նաև մեծանում է քաղցկեղի առաջացման հավանականությունը: Կերակրող մայրերը պետք է հրաժարվեն գարեջրից, քանի որ երեխայի մոտ հետագայում կարող են էպիլեպսիային բնորոշ երևույթներ ի հայտ գալ: Ինչ վերաբերում է հղիներին` խստիվ արգելվում է ալկոհոլի, այդ թվում և գարեջրի օգտագործումը:  


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1329 | Ավելացրեց: Admin | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ