20:34
Ձկան յուղը պաշտպանում է ընկճախտից
 

   


Ձկան յուղը պաշտպանում է ընկճախտիցԻնչպես հավաստիացնում են գիտնականները` նրանք, ովքեր իրենց սննդակարգում մեծ քանակությամբ ձուկ են օգտագործում, առավել կայուն հոգեվիճակ ունեն, քիչ են ենթարկվում սթրեսների բացասական ազդեցությանը և հազվադեպ են տառապում ընճախտով (депрессия):

Հայտնի է, որ որոշակի խմբի մարդիկ, ինչպես օրինակ` ալկոհոլիկները, հետծննդաբերության շրջանում գտնվող կանայք, աթերոսկլերոզով տառապողները և այլն, մյուսներից շատ են հակված ընկճախտի, ուստի հատկապես նրանք պետք է յուղալի ձկնեղեն հաճախ օգտագործեն:

Ընկճախտով տառապող մարդկանց մոտ, որպես կանոն, սերոտոնին հորմոնի (կոչվում է նաև «երջանկության հորմոն») մակարդակն օրգանիզմում բավական ցածր է, իսկ ձկան DHA տեսակի յուղը կարգավորում է այն, ինչպես նաև ապահովում նյարդային բջիջների միջև քիմիական նյութերի ճիշտ փոխանակմանը, ինչը նույնպես չափազանց կարևոր է նյարդային համակարգի առողջության համար:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 2214 | Ավելացրեց: Admin | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ