01:00
Ցանկանու՞մ ես երկար պահպանել կանացի գրավչությունդ...
 

   


Ժամանակակից կինը չափազանց շատ ժամանակ է անցկացնում աշխատավայրում՝ միաժամանակ դաստիարակելով երեխաներին, ամենաբազմազան կերակրատեսակներ պատրաստելով, ինչպես նաև հետևելով տան կարգուկանոնին և վարելով  տնտեսությունը: Դրանով հանդերձ՝ նա ժամանակ է գտնում զբաղվելու իր արտաքինով, անգամ սննդակարգ է պահում՝ ընտանիքի մյուս անդամների համար փարժեք նախաճաշ, ճաշ և ընթրիք  պատրաստում:       

Ցանկանու՞մ ես երկար պահպանել կանացի գրավչությունդ...
       
Այս ամենը վկայում է այն մասին, որ ցանկացած կին հոգեբանական հզոր հիմնաքար ունի: Զուր չէ, որ արևելյան իմաստունները կնոջը համեմատել են դեղձի հետ:   
Արտաքինից այն փափուկ է և հեշտ ենթարկվող, սակայն ներսում գտնվում է ամուր և կարծր կորիզը, որը թույլ չի տալիս ճակատագրի դաժան հարվածներին դեղձը հիմնովին ճզմել:       
       
Այդ իսկ պատճառով, սիրելի կանայք, երբեք մի' մոռացեք Աստծո և մայր բնության կողմից ձեզ տրված այդ հրաշափ ներուժի մասին: Սիրեք ինքներդ ձեզ և գովաբաներ ձեզ՝ ցանկացած հաջողության համար:   
Մարդկության կողմից դարերի ընթացքում կատարված բոլոր գյուտերն ու հայտնագործությունները (երաժշտությունը, գեղանկարչությունը, բուրմունքներն ու բնական միջոցները) օգտագործեք ձեր մասին հոգ տանելու և ձեզ լավ զգալու համար:   
       
Ապրեք այսօրվա օրով և վայելեք այն՝ չզրկելով ձեզ ավելորդ անգամ ուրախանալու և ծիծաղելու հաճույքից:

Մի' հետաձգեք վաղվա օրվան այն, ինչ ուզում եք իմանալ կամ ուսումնասիրել այսօր: Հենց այսօրվանից սկսեք զբաղվել սպորտով, ուսումնասիրեր օտար լեզուներ, կարդալ հետաքրքրաշարժ և օգտակար գրականություն: Եթե դուք ստիպված եք նստել տանը և զբաղվել երեխաների դաստիարակությամբ, ապա ձեր կրթական մակարդակը փորձեք բարձրացնել գրքեր ընթերցելու, ինտերնետի կամ էլ՝ ճանաչողական հեռուստահաղորդումների միջոցով: Այդպիսով դուք հետ չեք մնա կյանքից և միշտ իրազեկ կլինեք աշխարհի անցուդարձին:   
       
Միշտ կանացի լինելու համար պարտադիր չէ ողջ օրը գեղեցկության սրահներում անցկացնել: Բավական է պարբերաբար հետևել արտաքինին՝ դրա համար օգտագործելով մատչելի բնական միջոցներ, որոնք պակաս արդյունավետ չեն, որքան թանկարժեք կոսմետիկան:   
       
Բնական ճանապարհով
       
Եթե դուք բազմիցս փորձել եք առողջ կենսակերպ վարել, զբաղվել սովաբուժությամբ կամ նիհարել եք, ապա պետք է լավ իմանաք, թե որքան դժվարությունների կարող եք հանդիպել նման դեպքերում: Բայց, այնուամենայնիվ, փորձել պետք է և ավելի լավ է սկսել ամենապարզ գործողություններից, որոնք հասանելի են ցանկացած կնոջ համար:
       
Ենթադրենք դուք որոշել եք ազատվել ձեր կրկնակզակից: Փորձեք ձեզ սովորեցնել ամեն անգամ հայելու դիմաց կանգնելիս (բնականաբար այն ժամանակ, երբ ձեզ ոչ ոք չի նայում) ափերի հակառակ կողմերով մերսող հարվածներ հասցնել կրկնակզակին: Եթե դրա հետ մեկտեղ օրվա մեջ 5-6 անգամ կատարեք հատուկ վսւրժություն՝ բերանի և վզի մկանների լարումով արտաբերելով 0, ՈՒ, Ի հնչյունները. ձեր կզակը կարճ ժամանակում կընդունի իր նորմալ տեսքը:     
Այդպես ամեն առավոտ՝ արթնանալուց անմիջապես հետո, 1 թեյի գդալ թեփ կուլ տվեք 0,5 բաժակ սովորական ջրով: Ձեզ սովորեցրեք աշխատանքի ընթացքում, կամ հենց ընդմիջմանը, ընդամենը 1 թեյի գդալ թեփ ուտելուն: Կամ էլ՝ ամեն առավոտ 1-2 գդալ վարսակաձավարի շիլա կերեք: Կա ավելի պարզ տարբերակ՝ թեփը լցրեք աղամանի մեջ ե միշտ սեղանի վրա թողեք: Քաշելիս այն կարող եք ավելացնել ապուրին, շիլային, նույնիսկ՝ աղցանին: Դրա շնորհիվ օրվա մեջ ձեր օրգանիզմում անհրաժեշտ քանակությամբ բջջանյութ կկուտակվի: Դա կնպաստի, որ ձեր հաստ աղին միշտ մաքուր և ակտիվ լինի, ինչպես նաև ամբողջ օրգանիզմը կապահովվի վիտամիններով և կօգնի նիհարելուն:       
       
Դուրս ցցված և կախված փորի դեմ պայքարելու համար նույնպես գոյություն ունի շատ արդյունավետ և հասարակ միջոց՝ փորի շրջանաձև մերսումը: Փորը հիմնականում ուռչում կամ կախ է ընկնում աղեստամոքսային ուղու վատ գործունեության հետեանքով: Եթե նման խնդիրն առկա է, խորհուրդ է տրվում լոգանք ընդունելիս կամ էլ երեկոյան՝ քնելուց առաջ 2-3 րոպե ձեռքի ափերով ժամացույցի սլաքի ուղղությամբ շրջանաձև շարժումներով մերսել փորը:  

Ամեն հարմար պահ և առիթ օգտագործեք ձեզանով զբաղվելու համար:

Լոգանք ընդունելուց հետո, կանգնեք հայելու առջև, ծալեք արմունկները՝ ձեռքի ափերը ամուր իրար սեղմելով կրծքավանդակի դիմաց և ձգելով կրծքամկանները: Ցանկության դեպքում վարժությունը կարող եք ավարտել սառը ցնցուղով, վայրկյանների ընթացքում կրծքի մաշկը և մկանները  ավելի ձիգ կդառնան:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մարմնի խնամք | Դիտումներ: 2401 | Ավելացրեց: Admin | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ