19:45
Բնական հյութեր
 

   

 

Բնական հյութերԳրեթե բոլորն իրենց օրը սկսում են մեկ գավաթ սուրճով կամ թեյով: Սակայն շատ ավելի օգտակար են առավոտյան խմել գազարի, դդումի, դեղձի կամ ծիրանի հյութ:
Այս հյութերն օգտակար են նրանով, որ սնում են մաշկը, ամրացնում անոթների պատերը, փայլ են հաղորդում աչքերին և սրում են տեսողությունը: Իհարկե, հյութերը պետք է լինեն թարմ քամած, քանի որ խանութում վաճառվողները, որոնք նախատեսված են երկարաժամկետ պահպանման համար, անհրաժեշտ վիտամիններ անհամեմատ քիչ են պարունակում և լի են հավելանյութերով:


Թարմ հյութերը պետք է խմել անմիջապես` քամելուց 10-15 րոպեի ընթացքում: Ցանկության դեպքում` դրանք կարող եք նոսրացնել եռացրած ջրով` 1:1-ի հարաբերությամբ: Խմելուց 30 րոպե հետո կարելի է նախաճաշել: Նկատի ունեցեք նաև, որ հյութը պետք է ձեր քիմքին հաճելի լինի, հակառակ դեպքում չի բացառվում, որ ալերգիկ երևույթներ առաջանան` մաշկային ցան, քոր և այլն: Եթե հյութը ձեզ չափազանց քաղցր է թվում, կարող եք ցիտրուսային, թթվաշահամ խնձորի, հատապտուղների հյութ ավելացնել:

 

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1376 | Ավելացրեց: Admin | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ