19:43
Բջջային հեռախոսը՝ «մարդասպա՞ն»...
 

   

 

«Բջջային հեռախոսի միկրոալիքներով մարդու ուղեղի կամավոր ճառագայթումը համարվում է ամենամեծ կենսաբանական փորձը մարդու վրա», - ասել է պրոֆեսոր Լեյֆ Սելֆորդը:

Այն ժամանակ, երբ ստեղծվեցին բջջային հեռախոսները, սկսեցին վեճեր առաջանալ, արդյոք դրանք վնասակար են առողջության համար, թե ոչ: Չէ որ մենք այստեղ գործ ունենք էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուրի հետ, ընդ որում, շատ ավելի վնասակար, քան հեռուստացույցը, միկրոալիքային վարառանը կամ համակարգիչը: Չէ որ մենք բջջային հեռախոսը անընդհատ պահում ենք մեր մոտ, շատ փոքր հեռավորության վրա՝ գրպանում, պարանոցին կախված կամ գոտու վրա ամրացված: Բջջային հեռախոսով մարդու օրգանիզմի ճառագայթման ամենաարագ արտահայտվող հետևանքներն են համարվում՛ հիշողության թուլացումը, հաճախակի գլխացավերը, ուշադրության կորուստը, լարվածությունը ականջներում, սթրեսին դիմակայելու ցածր մակարդակը, քնի խանգարումները, հոգնածության հանկարծակի նոպաները, էպիլեպտիկ ռեակցիաներ, մտավոր և ճանաչողական կարողությունների անկումը: Բջջային հեռախոսի ավելի ակտիվ օգտվելու դեպքում կարող են առաջանալ այնպիսի լուրջ հիվանդություններ, ինչպիսիք են մանկական լեյկեմիան, տեսողական հիվանդություններ (կատարակտա և այլն), ակուստիկ նյարդերի ուռուցք, Ալցհեյմերի հիվանդությունը, սրտ-անոթային հիվանդություններ, նյարդային համակարգի գործունեության խանգարումներ, որոնք կարող են վնասել ԴՆԹ-ն, միզասեռական համակարգի գործառույթների խանգառումներ, գլխուղեղի քաղցկեղ, ուռուցք և այլն: Այժմ ներկայացնենք մի քանի կարևոր միջոցներ, որոնք կնվազեցնեն բջջային հեռախոսի ներգործությունը ձեր օրգանիզմի վրա: Պարտադիր չէ կատարել բոլոր ներկայացված խորհուրդները: Եթե փորձեք օգտվել գոնե մի քանի խորհուրդից, ապա արդեն օգնել եք ձեզ: 1. Աշխատեք ինչքան հնարավոր է քիչ օգտնվել բջջային հեռախոսից: 2. Հնարավորության դեպքում հեռախոսով խոսեք ոչ թե փակ տարածքում, այլ դրսում: 3. Բջջային հեռախոսը ականջին շատ մոտիկ մի' պահեք (մոտ 1-2 սմ): 4. Հեռախոսը մոտեցրեք ականջին միայն այն ժամանակ, երբ զրուցակիցը վերցրել է հեռախոսը և պատասխանել զանգին: Պետք չէ լսել, թե ինչպես է գնում զանգը, դրանում ոչ մի նորություն չեք լսի: 5. Հղիության ժամանակ կանանց խորհուրդ է տրվում հրաժարվել բջջային հեռախոսից կամ օգտագործել այն ինչքան հնարավոր է քիչ: 6. Քնելու ժամանակ մի' դրեք հեռախոսը բարձի տակ, այլ ինչքան հնարավոր է մեծ հեռավորության վրա: 7. Հաց ուտելուց երբեք հացի կողքին հեռախոսը մի պահեք, քանի որ այն իր վրա է վերցնում հեռախոսի վնասակար ճառագայթները:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 995 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ