01:30
Առողջ և գեղեցիկ աչքերի գաղտնիքը
 

   


Ցանկացած կին ուզում է, որ իր աչքերը լինեն առողջ, գեղեցիկ  արտահայտիչ՝ առանց այտուցների, պարկիկների, մուգ շրջանակներ և կնճիռների: Միանգամայն հնարավոր է հասնել նման արդյունքի սակայն դրա համար պետք է հետևել որոշ «կանոնների»: Փորձեք և արդեն մեկ շաբաթ անց ակնհայտորեն կտեսնեք տարբերությունը:

ճիշտ սնունդ      
      
Որպեսզի աչքերն առողջ լինեն և գեղեցիկ տեսք ունենան, անհրաժեշտ են A,В, С և D վիտամինները: Խորհուրդ ենք տալիս հաճախ օգտագործել հենց այս վիտամիններով հարուստ սնունդ՝ հնդկացորենի և վարսակի շիլա, պանիր, ծու, սերուցք, թթվասեր, թարմ խոզի միս, կաղամբ, լոբի, կանաչ ոլոռ:      
      
Վարժություններ  
      
Աչքերի մկանների ակտիվ աշխատանքն օգնում է պահպանել և լավացնել  
տեսողությունը, իսկ հայացքը դառնում է ավելի կենդանի ու արտահայտիչ: Մարզեք այդ մկանները, և ինքներդ էլ կտեսնեք, թե ինչպես են ձեր աչքերը «երիտասարդանում»: Առաջարկվող վարժությունները հարկավոր է անել ամեն օր:  
      
- ելման դիրք նստեք աթոռին, մեջքը՝ ուղիղ, ձեռքերը՝ ծնկներին:  
      
- Կկոցեր, ապա բացեք աչքերը: Կրկնեք 6-7 անգամ:      
      
- Նայեք ուղիղ դիմացը: Առանց գլուխր պտտեցնելու՝ հայացքն ուղղել աջ:  
Հայացքն այդ ուղղությամբ պահեք 3 վայրկյան:      
                      
- Միևնույն դիրքից հայացքն ուղղեք ցած, ձախ և վերև: Այնուհետև մոտ 1 րոպե հանգստացեք և վարժությունն արեք արդեն հակառակ ուղղությամր՝ ձախ, վերև, աջ, ներքև: Կրկնեք 3 անգամ:

- Ձեռքն առաջ մեկնեք այնպես, որ այն գտնվի քթի դիմաց: Հայացքը չկտրելով ցուցամատից՝ մոտեցրեք այն քթին, ապա նորից հեռացրեք:  
Կրկնեք 6-7 անգամ:      
      
- Կկոցած աչքերով նայեք հեռուն, ապա    լայն բացեք աչքերը, ասես զարմացած լինեք: Կրկնեք 6-7 անգամ:  
      
Մերսում      
      
Վարժություններից հետո անցնենք մերսման: Դա պետք է գգուշորեն անել որպեսզի մաշկի վրա ծալքեր չառաջանան:  
Մատների թմբիկներով «հարթեցրեք» վերին կոպերը՝ քթարմատից դեպի քունքերը: Իսկ ներքեի կոպերը մերսեք հակառակ ուղղությւսմբ՝ քունքերից դեպի քթարմատ:  
Կարելի է նաև մատների ծայրերը թաթախել ձիթապտղի ձեթի մեջ և, թեթևակի  
թմփթմփացնելով, մերսել խնձորակի շուրջը. հատկապես այս եղանակը շատ արդյունավետ է: Մոտ 30 րոպեից ձեթի ավելորդ մասը հեռացրեք անձեռոցիկով:  
      
Դիմակներ և թրջոցներ  
      
Որպեսզի կոպերի մաշկր հարթ լինի, իսկ հայացքը՝ պարզ, խորհուրդ ենք տալիս ամեն երեկո աչքերին դնել հետևյալ հեշտ պատրաստվող դիմակներն ու թրջոցները: Ի դեպ, այս պարզագույն բաղադրատոմսերը կօգնեն նաև տիկնակլունձի, բլեֆարիտի և աչքի շաղկապենու  բորբոքման ժամանակ:      
      
- Թարմ կանաչեղենով դիմակ, մաղադանոսի տերևները մանր կտրատեք, լավ տրորեք և խառնեք թթվասերի     հետ՝ 1:1 հարւսբերությամբ: Խառնուրդը քսեք աչքերի վերին և ներքևի կոպերին: 10-15 րոպեից բամբակով զգուշորեն մաքրեք դիմակը և կոպերին քսեք որևէ քսուք: Այն պետք է քսել քունքերի ուղղությամբ: 10 րոպե հետո կանաչ թեյի մեջ թաթախած    բամբակով հեռացրեք քսուքի և դիմակի հետքերը:      
      
- Երիցուկով թրջոց. 1 ճաշի գդալ դեղատնային երիցուկի վրա լցրեք 1 բաժակ եռացրած ջուր: Երբ ջուրը դառնա սենյակային ջերմաստիճանի, բամբակը թաթախեք թուրմի մեջ և դրեք կոպերի վրա: Թրջոցներր պետք է կոպերին դնել օրական 5-6 անգամ:  


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1869 | Ավելացրեց: Admin | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ