21:47
Առաջին օգնություն ատամնացավին
 

   


Առաջին օգնություն ատամնացավինՈւժեղ ատամնացավը մեղմել կարելի է հետևյալ միջոցներով.

•    Սիբիրում ատամնացավը բուժում են բավականին պարզ ու արդյունավետ եղանակով: Նախ դաստակը արտաքին մասից ամուր կապում են, ապա ներսի հատվածը շփում սխտորի հյութով: Սխտորը մանր-մանր կտրատում են, դնում դաստակի զարկերակին, թանզիֆով ամուր կապում այնպես, որ սխտորը դուրս չգա արանքից: Եթե ատամնացավը զգում եք բերանի խոռոչի աջ հատվածում, սխտորով վիրակապը պետք է անել ձախ ձեռքին, իսկ ձախ հատվածում ատամնացավ զգալու դեպքում` աջ դաստակին:

•    Խոզի մի կտոր թարմ ճարպ վերցրեք (եթե աղի է, աղը հեռացրեք), դրեք ցավող ատամի լնդի և այտի արանքը: Ճարպը բերանում պահեք 15-20 րոպե: Այդ ժամանակահատվածում ցավը սովորաբար դադարում է:

•    Մորու, անանուխի տերևները մանր կտրատեք, ավելացրեք 30 գ գինու քացախ (լավ որակի), պահեք ապակե տարայում, թողեք թրմվի: Սուր ատամնացավի ժամանակ դրանով ողողեք բերանի խոռոչը:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 3008 | Ավելացրեց: Admin | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ