19:28
Ապրելակերպդ ու մաշկիդ որակը փոխկապակցված են
 

   

Մարդու մաշկը միշտ չէ, որ ունենում է այնպիսի տեսք, ինչպիսին նա կցանկանար, որ լիներ: Իսկ մաշկային խնդիրների հիմնական մասը առաջանում է մեր ապրելակերպի հետևանքով: Սթրեսներ, անկանոն սնունդ, ցրտահարում, քնի պակաս: Այս ամենը արտահայտվում է դեմքի վրա և կարող է հերպեսի կամ այլ հիվանդության զարգացման պատճառ դառնալ: Հարթ մաշկը և դեմքի առողջ գույնը յուրաքանչյուր կնոջ երազանքն է, նրա գեղեցկության գրավականը:
 

 

Ապրելակերպդ ու մաշկիդ որակը փոխկապակցված են

 

Սթրեսն առողջության թշնամին է

Երկարատև սթրեսը վախի հորմոններ ադրենալինի և կորտիզոլի մակարդակի բարձրացման պատճառ Է դառնում, նպաստում մաշկային ճարպի արտադրության ավելացմանը, դանդաղեցնում մաշկի վերին շերտերի սնուցումը: Արդյունքում մաշկը կորցնում է պաշտպանունակությունը և տարբեր քիմիական ու մեխանիկական գործոնների ազդեցությանը ենթարկվում: Կա նաև ալերգիայի զարգացման ռիսկ: Բացի այդ մշտական լարվածությունն ու նյարդայնությունը    լարում են դեմքի մկանները, ինչը դեմքի կնճիռների ավելացման Է տանում:

 


Սննդի դերը

Անկանոն սնվելով՝ մենք ճնշում ենք գործադրում ստամոքս-աղիքային տրակտի աշխատանքի վրա: Խախտվում Է օրգանիզմի միկրոֆլորան, որի արդյունքում առաջանում են շլակներ ու տոքսիններ: Դրանց մի մասը մաշկի միջոցով դուրս Է գալիս, առաջացնելով մաշկային բորբոքումներ կամ հիվանդություններ:

 

Ավելի լավ է չմրսել

Մրսածության հետևանքով օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները ճնշվում են և մաշկը ինֆեկցիոն հիվանդությունների թիրախ Է դառնում: Բացի այդ, ցածր ջերմաստիճանը և օդի խոնավության պակասը ջրազրկում են մաշկը՝ դարձնելով այն չոր:

 


Քունը աոողջության գրավականն է

Ինչպես հայտնի Է, քնած ժամանակ նոր հյուսվածքներ են առաջանում և մաշկը վերականգնվում Է: Իսկ քնի պակասը թուլացնում Է մարդու ի-մունային համակարգը և ինֆեկցիոն ու բորբոքային պրոցեսների նկատմամբ խոցելի դարձնում: Այնպես որ հիշեք, օրական 7-8 ժամ քունը շքեղություն չէ, այլ առողջ մաշկի համար կարևոր պայման: 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Դեմքի խնամք | Դիտումներ: 1781 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: մաշկի խնամք, դեմքի խնամք, առողջարան | Վարկանիշ: 2.0/1
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ