20:00
Թարթիչների մասին
 

   


Թարթիչների մասինԹարթիչները, ինչպես նաև հոնքերր, աչքերր պաշտպանում են փոշուց, կեղտից: Բացի այդ, գեղեցկացնում են աչքերը:
Վերին կոպի թարթիչներն ավելի խիտ են, աճում են 3-4 շարքով, իսկ ներքևի կոպի թարթիչները նոսր են և աճում են 1-2 շարքով: Թարթիչներն ապրում են 150-200 օր և թափվում, դրանց փոխարեն աճում են նորերը:

Կոպերի բորբոքումների ժամանակ թարթիչների աճը կարող է կանգնել: Դրանք դառնում են կոտրատվող, կարող են ընդհանրապես թափվել: Այդ շրջանում վնասակար են տարբեր քիմիկատներ պարունակող գեղահարդարման միջոցները:

Որպեսզի թարթիչները լավ աճեն, խորհուրդ է տրվում երեկոյան, լվացվելուց հետո, թարթիչներին քսել մի փոքր տաքացրած գերչակի, նշի, դեղձի յուղ: Առաջարկվում է 2 քսուք. 50 գ դեղին վազելին, 45 գ գերչակի յուղ, 1 գ թույլ պարաֆին, կամ՝ 10 գ գերչակի յուղ, 20 գ գլիցերին և 20 գ գինու սպիրտ:

Այս քսուքները հարթեցնում են թարթիչները և փայլ տալիս: Թարթիչների աճն արագացնելու համար ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս տարվա մեջ երեք անգամ թարթիչների ծայրերը կտրել սղոցանման մկրատով:

Եթե թարթիչները թափվել են որևէ հիվանդության պատճառով, բուժման հետ զուգահեռ պետք է ամեն երեկո դեմքը սրբել երիցուկի եփուկով, իսկ թարթիչների արմատներին քսել նշի, ձիթապտղի յուղ կամ սագի տաքացրած ճարպ:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Դեմքի խնամք | Դիտումներ: 3675 | Ավելացրեց: Admin | Տեգեր: առողջարան, մարմնի խնամք, դեմքի խնամք, Առողջ ապրելակերպ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ