22:12
Մազեր և մազաթափություն
 

   

1լ ջրին ավելացրեք 2 ճաշի գդալ քացախ և լվանալուց հետո ողողեք մազերը: Դրանք կդառնան մետաքսի նման փափուկ և փայլուն:

Մազերը կամրանան և փայլ կստանան, եթե լվանալուց հետո մազերին քսեք մեկ թեյի գդալ կիտրոնի հյութով հարած սպիտակուց, 10 րոպե հետո մազերը ողողեք սովորական ջրով:


Մազեր և մազաթափությունՄազաթափության դեմ շատ լավ միջոց են հետևյալ դեղաբույսերը:

Բաղեղ-պատատուկ (плюш). 1 ճաշի գդալ բաղեղը եփել 0,5 լ ջրով մոտ 10 րոպե, թողնել սառի, քամել և բամբակով քսել մազարմաաներին:    Գործողությունը կատարել 15-20 օր:

Սխտորը հավանգով լավ ծեծել և քսել մազարմատներին:

Ջրկոտեմ (настурция). 100 գ եղինջի տերևները լավ մանրացնել, խառնել նույն քանակությամբ ջրկոտեմի թարմ տերևների հետ, ավելացնել 10 գ մանրացրած մատնունիի արմատ, 500 գ 90 տոկոսանոց սպիրտ: Պահել 15 օր և օրվա մեջ մի քանի անգամ թափահարել: 15 օրից հետո քամել և քսել նախապես լվացած մազերին: Պետք է զգույշ լինել, որպեսզի հեղուկն աչքերի մեջ չընկնի: Ջրկոտեմի թարմ հյութը շատ է նպաստում թեփի վերացնելուն: Պետք է քսել մազերին օրընդմեջ մեկ անգամ:

Եղինջ. Խորհուրդ է տրվում մազերը լվանալ եղինջի տերևների եփուկով: Եղինջի 100 գ մանրացրած տերևների վրա լցնել 0,5 լ ջուր և 0,5 լքացախ, եփել 30 րոպե: Այս եփուկով պետք է մազերը լվանալ առանց օճառի, քնելուց առաջ:

Միաժամանակ պետք է օրական 4 անգամ ճաշից առաջ խմել կես բաժակ եղինջի (1 ճաշի գդալ մանրացրած եղինջի տերևները 10 րոպե եփել 400 մլ ջրի մեջ):


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մազերի խնամք | Դիտումներ: 1894 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Առողջ ապրելակերպ, դեմքի խնամք, մարմնի խնամք, առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ