11:14
Գեղեցկության գաղտնիքներ. Կորյակներ
 

   


Առասպել և իրականություն


Առասպել N1. «Կորյակները հատուկ են միայն դեռահասներին»:
Ավա՜ղ, ակնե անվամբ հիվանդությունը հանդիպում է և 30-ից հետո: Պատճառները շատ են` էնդոկրին և սեռական գեղձերի աշխատանքի խանգարումներ, որոշ դեղերի ընդունում, խթանիչներ, ալկոհոլ, անորակ կոսմետիկա:

Առասպել N2: «Սեքսով մշտապես զբաղվելը «բուժում է» կորյակները»:
Տարածված արտահայտություն է`«Ամուսնանաս` կանցնի»: Լավատեսորեն է հնչում, բայց իրականությանը չի համապատասխանում:

Առասպել N3: «Մեխանիկական մաքրումը «դաժան» գործողություն է, և դրանից հետո կորյակները շատանում են»:
Մեխանիկական մաքրումը լավացնում է մաշկի վիճակը, բայց պրոբլեմը չի լուծվում: Կորյակներից ազատվելու համար մաքրմանը զուգընթաց համալիր բուժում պետք է անցնել: Չնայած պետք է զգուշանալ անփորձ կոսմետոլոգի ձեռքերում հայտնվելուց:

Առասպել N4: «Կորյակները կեղտոտ ձեռքերի արդյունք են, իսկ սև կետիկները` մաշկի կեղտոտվածության արդյունք: Պետք է լվացվել ժամը մեկ»:

Ճիշտ է, առանց մաքրման հնարավոր չէ, բայց ոչ այդքան հաճախ. օրական 2 անգամը բավարար է: Եթե դեմքը ավելի հաճախ մաքրելու անհրաժեշտություն է առաջանում, կարելի է թաց անեռոցիկ օգտագործել:

Առասպել N5: «Կորյակների դեպքում չի կարելի դեկորատիվ կոսմետիկա օգտագործել»: Կոսմետիկան չի վատացնի մաշկի վիճակը: Ավելին, գոյություն ունեն այնպիսի քսուքներ, որոնք քողարկում են մաշկի պրոբլեմները: Սրանք ոչ միայն չեն խորացնում հիվնդությունը, այլև օգնում է ազատվել դրանից:

Առասպել N6: «Ակնե հիվանդությունը կարելի է բուժել արևով»:
Սա ամենատարածված առասպելն է: Բանն այն է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները օգնում են ախտահանել և մի քիչ  քչացնում են կորյակները: Արևայրուքի շնորհիվ կորյակները արտահայտիչ չեն երևում, բայց չեն անհետանում:
Հիշե՛ք, որ արևայրուքը չարաշահելը իջեցնում է մաշկի դիմադրողականությունը , որից սրվում է վիճակը:

Առասպել N7: «Լավ բժիշկը ձեզ կազատի կորյակներից մեկ շաբաթում»:
Նույնիսկ բարձրակարգ մասնագետին 3 ամիս ժամանակ է պետք: Բուժումից հետո էլ որոշ կանոնների պետք է հետևել` անհրաժեշտ պրոֆիլակտիկա   ապահովելու համար:

Առասպել N8: «Կարելի է բուժվել դիետայով»:
Իհարկե, առողջ սնունդը օգտակար է մաշկի համար: Ափսոս, որ միայն դիետայով հնարավոր չէ ցանկալի արդյունքի հասնել: Հիշե’ք, որ քաղցրը և կծուն սրում են վիճակը:




Եթե ցանկանում եք ազատվել  կորյակներից, առողջ ու մաքուր մաշկ ունենալ, պետք է դիմեք մասնագետի: Կլինիկաները հիմնականում առաջարկում են բուժման հետևյալ մեթոդները:

Օզոնային բուժում
Թթվածնաօզոնային խառնուրդը հալեցնում է ենթամաշկայիմ ճարպը և լավացնում է արյան շրջանառությունը: Որոշ դեպքերում այս պրոցեդուրան ուղեկցվում է էլեկտրակոագուլյացիայով: Հենց առաջին պրոցեդուրայից հետո պզուկները փափկում են և ավելի աննկատ դառնում:
Բուժման կուրսը 5-6 պրոցեդուրա է ներառում` 5 օրը մեկ անգամ հաճախականությամբ:

Սառցաբուժում

Կրիոթերապիան հեղուկ ազոտով բավական մատչելի է և արդյունավետ: Հատուկ ապլիկացիան թրջում են հեղուկ ազոտով և դանդաղ քսում մաշկին: Շատ սառն է և այրում է, բայց պետք է դիմանալ: 3-4 ժամից մաշկի վրա այրվածք է առաջանում, որը մնում է 1օր, հետո աստիճանաբար մաշկի գույնը մգանում է: Մեկ շաբաթ անց էպիդերմիսի վնասված շերտը պոկվում է, նրա հետ միասին` պզուկները:
Սեանսներն անցկացվում են շաբաթը 2 անգամ: Կուրսը` 10-15  անգամ:

Թթվաբուժում
Թթվաբուժության և սառցաբուժության արդյունքները նման են:

Լազերային բուժում
Լազերային ճառագայթը ազդում է ամենատարբեր աստիճանի կորյակների վրա:
Լազերային ճառագայթը հակաբորբոքային ազդեցություն ունի, կարգավորում է մաշկի ճարպային բալանսը, կանխարգելում է սպիների առաջացումը:
Էական բարելավում զգացվում է արդեն 2 սեանսից հետո:

Հոսանքով բուժում
Դարսոնվալիզացիայի մեթոդը շտկում է ճարպագեղձերի աշխատանքը, ունի արտահայտված հակամիկրոբային ազդեցություն: Վակուումային կամ ապակե էլեկտրոդների միջոցով հաղորդվում է բարձր հաճախականության հոսանք, որն էլ բուժում է:
Ակնե հիվանդության բուժման համար նշանակվում է դարսոնվալիզացիայի 10-15 սեանս:

Լույսի ուժով
Ֆոտոթերապիան թրթռացող լույսի ազդեցությունն է օգտագործում:Թափանցելով մաշկի ներքին շերտեր` քայքայում է բակտերիաների կուտակումները և միաժամանակ լավացնում է մաշկի արյան շրջանառությունը: Բուժման արդյունքը երևում է 1-2 շաբաթից: Մեկ պրոցեդուրան տևում է 15 րոպե: Բուժման կուրսից հետո ակնեն բուժվում է 90 տոկոսով:
Բուժման կուրսը 8-15 պրոցեդուրա է կազմում և տևում է 4 շաբաթ:

Տնային բաղադրատոմսեր
եթե մաշկը բարձիթողի վիճակում չէ
 
Կեչու փշրած կեղևը խառնե’ք եռացրած սառը ջրին 1:5 հարաբերությամբ: Թրմե’ք 8 ժամ և քամե’ք: Ստացված թուրմով մաշկը շփե’ք ամեն օր:

Կաղնու 2 թեյի գդալ կեղևը 5 րոպե եռացրե’ք կես լիտր ջրում: Հովացրե’ք, քամե’ք, ավելացրե’ք կես թուրինջի հյութ: Այս լոսիոնով օրական 2 անգամ մաքրե’ք ձեր դեմքը:

Խորհուրդ.

Եռակի հարված
Մաշկը բուժելիս արդյունքը ավելի լավ կլինի, եթե  համատեղեք կոսմետիկական պրոցեդուրաները, հատուկ միջոցները և բջջանյութով հարուստ դիետան:

Եթե 25-ն անց եք և դեռ տառապում եք մաշկային պրոբլեմներից, անպայման դիմե’ք թերապևտի օգնությանը: Մաշկը օրգանիզմի հայելին է, և մաշկի վիճակը մատնանշում է օրգանիզմի ներքին խնդիրները: Չդիմեք ինքնաբուժության: Եվ հիշե՛ք, որ կոսմետոլոգը բուժման վերջակետը միայն պետք է դնի:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Դեմքի խնամք | Դիտումներ: 8634 | Ավելացրեց: Admin | Տեգեր: դեմքի խնամք, առողջարան | Վարկանիշ: 5.0/1
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ