19:43
Ամեն ինչ հիպերտոնիայի մասին
 

   

 

Ի՞նչ է զարկերակային ճնշումը Զարկերակային ճնշումը (ԶՃ) արյան ճնշումն է զարկերակներում: Այն ներկայացվում է երկու թվով' զարկերակային ճնշման սիստոլիկ և դիաստոլիկ ցուցանիշներով, օրինակ՝ 120/80 մմ սնդիկի տուն:

Սրտի յուրաքանչյուր կծկման ժամանակ արյան որոշակի քանակ մղվում է աորտա և բաշխվում մյուս խոշոր և մանր զարկերակներով՝ առաջացնելով զարկերակային ճնշման որոշակի մակարդակ, որը կոչվում է սիստոլիկ ճնշում և արտահայտվում է զարկերակային ճնշման ցուցանիշի առաջին թվով: Երբ սիրտը հանգստանում է բաբախումների միջև, զարկերակներում ճնշումն ընկնում է: Սա կոչվում է դիաստոլիկ ճնշում և արտահայտվում է զարկերակային ճնշման երկրորդ թվով: Ի՞նչ է զարկերակային գերճնշումը կամ հիպերտոնիան Զարկերակային գերճնշումը կամ հիպերտոնիան որպես նորմալ ընդունված զարկերակային ճնշման ցուցանիշներից բարձր ճնշման գրանցումն է: Այն կարող է արտահայտվել գլխացավերով, վզի ցավերով, սրտխփոցներով կամ այլ ախտանաշաններով, սակայն առավել հաճախ բացակայում են ակնհայտ գանգատները: Այդ պատճառով հիպերտոնիան անվանում են «լռակյաց հիվանդություն» : Անհրաժեշտ է պարբերաբար ստուգել զարկերակային ճնշումը, նույնիսկ գանգատների բացակայության դեպքում: Իմացեք ձեր զարկերակային ճնշման մակարդակը. • Կանխարգելիչ նպատակներով տարեկան առնվազն մեկ անգամ այցելե՛ք բժշկի և չափեք ձեր զարկերակային ճնշումը: • Եթե ձեր զարկերակային ճնշումը նորմայից բարձր է , կանոնավոր չափեք այն և հետևեք բժշկի խորհուրդներին: Ո՞ւմ մոտ կարող է զարգանալ հիպերտոնիա • Հիպերտոնիան կարող է զարգանալ ցանկացած մարդու մոտ, անկախ տարիքից և սեռից, սակայն 45- ից բարձր տարիքի անձանց մետ այն ավելի հավանական է: • Ծխելը և ավելցուկային քաշը, ակախ տարիքից, բարձրացնում են հիպերտոնիայի զարգացման հավանականությունը: • Եթե ձեր ծնողները կամ հարազատները ունեցել են հիպերտոնիա, ապա ձեզ մոտ բարձր է հիպերտոնիայի զարգացման հավանականությունը: • Հիպերտոնիան կարող է զարգանալ որպես որոշ հիվանդույթունների հիմնական ախտանիշ, օրինակ՝ երիկամային հիվանդությունների և որոշ ներզատական խանգարումների (օր.՝ շաքարային դիաբետ) ժամանակ: • Զարկերկային ճնշման բարձրացմանը կարող է նպաստել որոշ դեղամիջոցների, օրինակ՝ հակաբեղմնավորիչների ընդունումը: Հիպերտոնիան լո՞ւրջ խնդիր է Այո՛: Եթե հիպերտոնիան չվերահսկվի, այն կարող է հանգեցնել. • Կաթվածի (ինսուլտի), • Սրտամկանի ինֆարկտի, • Երիկամների ախտահարման, • Տեսողության խանգարումներ, • Հղիության բարդությունների: Նախահիպերտոնիան նույնպես վտանգավոր է: • Հիպերտոնիայի առաջացման հավանականանությունը 2 անգամ ավելի բարձր է այն անձանց մոտ, որոնց զարկերակային ճնշումը գտնվում է 120-139 և 80-89 մմ/սս միջակայքում: • Նախահիպերտոնիան չպետք է դիտարկել որպես նորմալ վիճակ, այլ պետք է սկսել անհապաղ բուժում:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 811 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ