erkusov.com
Այսօր կարող է հիանալի օր լինել, եթե դու ինքդ նպաստես դրան:
Ինչու՞ ենք մենք հաճախ անօգնական զգում: Մենք ինքերս ենք համոզել մեզ, որ անօգնական ենք: Մենք ակնկալում ենք, որ ինչ-որ մեկն անվերադարձ ու անվճար ինչ-որ բան կտա մեզ, սակայն անվճար պանիրը միայն թակարդում է լինում: Ուստի եթե ինչ-որ բան ուզում ենք, պետք է ձգտենք սեփական ուժերով հասնել դրան: Եթե ցանկանում ես, որ օրդ հաճելի ու արդյունավետ լինի, ինքդ պետք է այդպիսին դարձնես այն:
Այո՛, ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ կյանքում կան շատ բաներ, որոնց վրա մենք ոչ մի կերպ չենք կարող ազդել, սակայն թույլ մի՛ տուր, որպեսզի անզորության զգացումը համակի քեզ: Դու ինքդ ես կյանքդ դարձրել այնպիսին, ինչպիսին կա: Մեր կյանքի ուղին ոչ միայն վերին ուժերի, այլև մեր կայացրած որոշումների արդյունքում է ընթանում այս կամ այն կերպ: Մենք երբեմն հուսահատվում ենք ու ասում, որ ամեն ինչ վերահսկողությունից դուրս է եկել, սակայն իրականում այս պնդումները թյուր են: Դրանք սոսկ արդարացումներ են, որոշ դեպքերում էլ՝ անգործության մատնվելու պատրվակ:
Մենք չափից ավելի շատ ենք մտածում, թե արդյոք մեր այս կամ այն քայլը հավանության կարժանանա ուրիշների կողմից: Չարժե ամեն ինչ զոհաբերել ինչ-որ մեկի հավանությանն արժանանալու համար: Դու ես քո կյանքի տերը, ուստի քո երջանկության բանալին կամովին մի՛ դիր ուրիշի գրպանը: Սովորիր «ոչ» ասել մարդկանց՝ հրաժարվելով կատարել այնպիսի քայլեր, որոնք ոչ մի օգուտ ու ոչ մի բավականություն չեն տալիս քեզ:
Մի՛ փնթփնթա ամեն ինչից: Ինքնանպատակ դժգոհություններն ու բողոքները չեն օգնի քեզ ազատվել խնդիրներից: Եթե քեզ դուր չի գալիս ներկայիս իրավիճակը, փորձիր փոխել այն: Եթե շարունակ փնթփնթաս և բացասական տրամադրությունդ փաթաթես այլոց վզին, ոչ ոք չի ցանկանա շփվել քեզ հետ: Ցանկացած իրավիճակում փորձիր լուսավոր կետեր գտնել:
Մենք բոլորս էլ ցանկանում ենք հաջողության հասնել, սակայն պետք է հիշենք, որ հաջողությունը միանգամյա նվաճում չէ: Հաջողության հասնելու համար պետք է պայքարել այն բոլոր ձախորդությունների դեմ, որոնց հետ մենք բախվում ենք կյանքի ընթացքում:
Հազիվ թե դու գիտակցես այս պարզ ճշմարտությունը այն ժամանակ, երբ դեռ մխրճված ես անլուծելի թվացող խնդիրների կույտի մեջ: Այնուամենայնիվ, եթե դու քո մեջ այդ խնդիրների լուծման համար պայքարելու ուժ ես գտնում, արդեն իսկ հաջողակ մարդ ես: Հաջողակ ես, որովհետև չես նահանջում, ձեռքերդ ծալած չես նստում, որովհետև խնդիրների լուծմանն ուղղված ջանքերիդ համար վաղ թե ուշ վարձատրվելու ես: Կարևորն այն է, որ չհանձնվես:
Մարդիկ կարող են ինչ-որ անկապ բաներ դուրս տալ, ավիաընկերությունը կարող է կորցնել քո ճամպրուկները, տաքսիստը կարող է մի քանի հարյուր դրամ աշխատելու համար երկար ճանապարհով տեղ հասցնել քեզ: Կարևորն այն է, թե դու ինչպես կարձագանքես այդ ամենին: Առաջին արձագանքդ հավանաբար զայրույթն ու չարությունը կլինի, սակայն արժե՞ արդյոք չարանալ աշխարհի վրա մի երկու անզգույշ խոսքի կամ մի երկու հարյուր դրամի կամ թեկուզ ուղեբեռի կորստի համար: Զայրույթով ու չարությամբ նմանատիպ իրավիճակներում ոչնչի չես հասնի: Կորածն արդեն կորած է՝ լինի իր, փող, թե ժամանակ: Բարի եղիր մարդկանց նկատմամբ: Եթե անգամ քեզ հետ անարդար կամ անփույթ են վարվել, տաք գլխով որոշումներ մի՛ կայացրու: Հասկացրու, որ դու «հարիֆ» չես, որ քո հանդեպ գործած յուրաքանչյուր սխալ կարող է բացասական հետևանքներ ունենալ, սակայն մի՛ շտապիր խիստ պատժամիջոց ընտրել: Մարդկանց հնարավորություն տուր ուղղել իրենց սխալը կամ դրդիր նրանց առնվազն ընդունել այն, սակայն ոչ կոշտ միջոցներով, որոնց համար գուցե ինքդ էլ հետագայում զղջաս:
Երբեմն մենք մեր սիրտը բացում ենք այնպիսի մարդկանց առջև, որոնք ավելի շատ վնաս են հասցնում, քան օգուտ: Կան այնպիսի մարդիկ, ովքեր իրենց տեսակով էներգետիկ վամպիրներ են: Ցավոք սրտի, մենք հաճախ ենք ստիպված լինում շփվել նրանց հետ: Նրանք կարող են լինել մեր գործընկերները, բարեկամները կամ ընկերները: Խուսափի՛ր նրանց հետ շփումից: Զտի՛ր քո շրջապատն այդպիսի մարդկանցից և թույլ մի՛ տուր, որպեսզի նրանք թունավորեն կյանքդ:
Եթե չգնահատես ունեցածդ, կարող ես զրկվել դրանից:
Գնահատիր քո ունեցածը: Մենք հաճախ ըստ արժանվույն չենք գնահատում այն ամենը, ինչ մեզ առանց հատուկ ջանքերի է տրվել, և միայն կորստի ցավն ապրելուց հետո ենք գիտակցում, թե որքան թանկագին բան ենք կորցրել:
Մտածի՛ր, թե ամեն օր քանի մարդ է մահանում և կհասկանաս, որ միայն այն, որ արթնացել ես առավոտյան, արդեն իսկ հրաշք է: Ցավոք, մեզնից և ոչ մեկը չի արթնանում կատարյալ աշխարհում: Մենք արթնանում ենք քաոսային աշխարհում, որտեղ հանցագործություները, ցավն ու կսկիծը խաթարում են կյանքի անդորրը: Ուստի յուրաքանչյուրիս պարտքն է անել հնարավոր ամեն ինչ՝ առանց այն էլ բարդ կյանքը էլ ավելի քաոսային չդարձնելու համար:
Այս մասին գրում է BlogNews-ը: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1162 |
| | |
