Հետաքրքիր փաստեր ձեր կենսաբանական տարիքի մասին
 

   Kiss.am

Լավ է, երբ կենսաբանական ժամացույցը հետ Է ընկնում սենյակի ժամացույցից: Գիտնականները կարծում են, որ մարդու տարիքի մասին չի կարելի դատողություններ անել՝ հիմնվելով միայն նրա ապրած տարիների, այսինքն՝ անձնագրային տվյալների վրա: 

 

Հետաքրքիր փաստեր ձեր կենսաբանական տարիքի մասին

 

Այդ, այսպես կոչված, օրացույցային տարիքից շատ ավելի կարևոր Է կենսաբանական տարիքը: Այն չափվում Է մեկ այլ ժամացույցով, որը գտնվում է մեր ներսում: Իսկ այդ ժամացույցը մեկի մոտ արագ Է աշխատում, մյուսի մոտ դանդաղ:
Ավաղ, ծերանալն անխուսափելի Է: Եվ դա սկսվում Է արդեն օրացույցային 20-25 տարիների շրջանում, երբ հիմնական հորմոնները սկսում են ավելի քիչ արտադրվել: 40-ին մոտ մարդու արտաքին տեսքը նկատելիորեն փոխվում Է: Իսկ հետո արդեն հայտնվում են բնութագրական հիվանդությունները՝ աթերոսկլերոզ, օստեոպորոզ, արտրոզ, քրոնիկական վարակներ: Իհարկե, լավ է, երբ ծերությունն ուշանում Է: Նորմալ Է, երբ այն իր ժամանակին է վրա հասնում: Բայց վատ է, երբ այն վաղ է վրա հասնում: Չէ՞ որ դրանից են կախված կյանքի հետագա տևողությունը, որակը և կենսաբանական տարիքը:

Այն, որ կենսաբանական տարիքը կարող է չհամապատասխանել օրացույցայինին, գիտնականները գլխի են ընկել դեռևս նախորդ դարում, սակայն միայն վերջերս են սկսել փորձել հաշվել այն: Եվ պարզվել է, որ օրգանիզմը ծերանում է հատված առ հատված, չնայած այն հանգամանքին, որ այն մի միասնական ամբողջություն է: Օրինակ, 55 տարեկան մարդու պարամետրերը, որը կանոնավորապես զբաղվում է սպորտով, սեռական կյանք է վարում, հետևում է սննդակարգին և, գլխավորը, սթրեսների չի ենթարկվում, կարող են համընկնել կենսաբանական այն ցուցիչներին, որոնք բնորոշ են օրացույցային 35 տարվան համապատասխանող տարիքին: Եվ հակառակը. 35- ամյա երիտասարդ մարդը, որը խմում է, ծխում և իր առողջության վրա ընդհանրապես խաչ է քաշել, կարող է արագընթաց կերպով ծերանալ: Նրա ապրած մեկ տարին կարող Է երկուսի կամ երեքի հավասարվել:


 

Խորհուրդ են տալիս երկարակյացները


Психология.Как всегда молодо выглядеть и не стареть душой


Пять продуктов для молодости. Что есть, чтобы не стареть

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol32/orumcek-agi-estetigi-1.jpg

Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: Davbad (02.09.2015) | Հեղինակ: Kiss.am W
Դիտումներ: 1613 | Տեգեր: հոգեկան անդորր, Առողջ ապրելակերպ, Հոգեբանություն, հարմոնիա | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ