Ի՞նչը կօգնի չդժգոհել կյանքից ու գնահատել այն, ինչ ունես... 28 ոսկե միտք
 

   BlogNews

Ի՞նչը կօգնի չդժգոհել կյանքից ու գնահատել այն, ինչ ունես... 28 ոսկե միտքՄեր հասարակության մեջ բազմաթիվ անհարթություններ կան, բազմաթիվ բաներ, որոնք կցանկանայիք փոխել՝ ինչպես դրա, այնպես էլ մեր մեջ: Երբեմն հասարակությանն ու ինքներս մեզ փոխելու ցանկությունն այնքան մեծ է լինում, որ մոռանում ենք գոհանալ այն ամենով, ինչ ունենք: Այնքան ենք կենտրոնանում բացասականի վրա, որ դրականը մեր սրտում կորցնում է իր տեղը:

 

 1.  Կյանքիդ համար

Կարևոր չէ, թե ինչպիսին ես պատկերացնում կյանքդ, այն նվեր է: Շատ անհատների նույնիսկ չի էլ հաջողվել այնքան առաջընթաց ունենալ, որքան որ քեզ: Հիվանդությունները, աղքատությունը, սովը, երաշտներն ամեն տարի հազարավոր մարդկանց կյանք են խլում, սակայն դու հաջողակ ես: Դու գոյատևելու, ապրելու ու երազելու կյանք ունես: Երախտապարտ եղիր կյանքիդ համար:

 

 2.  Այն իրավիճակի համար, որում կաս

Կարևոր չէ՝ որտեղ ես, եթե կարդում ես սա, նշանակում է՝ արդեն իսկ ավելի լավ իրավիճակում ես, քան հարյուր միլիոնավոր անհատներ, ովքեր պայքարում են սնունդ հայթայթելու համար: Երախտապարտ եղիր այն իրավիճակի համար, որում այժմ կաս:

 

 3.  Ընկերներիդ համար

Ընկերներն այն ընտանիքն են, որոնց դու ես ընտրել: Մտածիր այն խելահեղ կատակների մասին, որոնք միայն միասին կարող էիք անել, այն հիշողությունների մասին, որոնք ունես նրանց հետ կապված: Այն փոքրիկ ուրախ ու տխուր պահերի մասին, որոնք միասին ապրել եք:

 

 4.  Ծնողներիդ համար

Քո ամենամեծ երկրպագուները ու ամենաանկեղծ քննադատները ծնողներդ են: Երևի թե այն միակ մարդիկ, ովքեր քեզ սիրում են ավելի շատ, քան դու երբևէ կկարողանայիր սիրել նրանց: Իհարկե, բոլոր ծնողները չէ, որ հրաշալի են, սակայն հիշիր, որ նրանք են ընտրել քեզ կյանք տալը: Շնորհակալ եղիր նրանց աջակցության, քեզ ոգևորելու, ուժ տալու ու նվիրական սիրո համար: Շնորհակալ եղիր ապրելու այն հնարավորության համար, որ նրանք տվել են քեզ:

 

 5.  Քաջությանդ համար

Դու այնքան երկար ես ապրել, այնքան հեռուն գնացել: Դու այնքան բանի միջով ես անցել, այնքան բան հաղթահարել: Անցել հիասթափությունների, ձախողումների միջով և շարունակում ես ապրել` մոտիվացված առաջ շարժվել: Շնորհակալ եղիր այն քաջության համար, որ ստանում ես, անկախ նրանից, թե ինչն է քեզ մոտիվացնում` նպատակնե՞րդ, Աստվա՞ծ, թե մեկ այլ բան. շնորհակալ եղիր քաջությանդ համար:

 

 6.  Ուժիդ համար

Այն փաստը, որ դու միանգամից չընկճվեցիր՝ այն դժվարին իրավիճակում հայտնվելով ու ուժ առնելով, առաջ շարժվեցիր: Այն պահը, երբ օգնեցիր ընկերոջդ ծանր իրավիճակում: Այն պահը, երբ արցունքները կոկորդդ խեղդում էին, սակայն դու ոչ ոքի առաջ դրանք ցույց չտվեցիր: Շնորհակալ եղիր քո խնդիրներն ու վիշտը հաղթահարելու ուժիդ համար:

 

 7.  Մտքիդ համար

Բարդ գիտություն, միշտ հավատարիմ ընկեր… Քո միտքը կարող է թափառել անհայտ վայրերում ու վերադառնալ ներկա, ու այդ ամենը մեկ ակնթարթում: Այն շարունակում է հուսալ, երազել, մտածել: Երախտապարտ եղիր մտքիդ համար, որով դու՝ դու ես:

 

 8.  Սրտիդ համար

Վախեցած, վիրավորված, բուժված, սակայն այն, միևնույնն է, ուժեղ է ու ոգեշնչված: Կարևոր չէ, թե որքան մեծ է նրա ծանրությունը, այն միևնույնն է, ուժեղ է: Եթե սիրտդ նույնիսկ մեկ վայրկյան դադարեր բաբախել, քո կյանքը վտանգված կլիներ: Շնորհակալ եղիր սրտիդ ու դրա ավյունի համար:

 

 9.  Զգայարաններիդ համար

Դիպչել ու զգալ, հոտ առնել, զգալ բոլոր այն գեղեցիկ բաները, որոնք մենք թերագնահատում ենք: Մի պահ պատկերացրու՝ ինչ կլիներ, եթե բոլոր այս զգայարաններն այլևս չունենայիր: Որքան սարսափելի կլիներ, եթե համեր չզգայիր: Որքան գեղեցիկ բաներ պարզապես բաց կթողնեիր: Շնորհակալ եղիր զգայարաններիդ համար, որոնք աշխարհն ավելի են գեղեցկացնում:

 

 10.  Այն ամենի համար, որ սիրում ես

Ամեն բան, որ սիրում ես, երջանկացնում է քեզ: Այն դառնում է քո մի մասնիկը, ու կարող է քեզ հեշտությամբ ստիպել ժպտալ և կամ կտոր-կտոր անել սիրտդ: Երախտապարտ եղիր դրանց ներկայության ու քո կյանքում ունեցած դրանց ազդեցության համար:

 

 11.  Քո իրերի համար

Քո պայուսակը, հագուստը, բազմոցը, սեղանը, այն ամենը, ինչ ունես, իր պատմությունն ունի: Նույնիսկ եթե այն ձանձրալի է, այն պատմություն է: Ե՞րբ ես այն ձեռք բերել, ինչո՞ւ, ինչպե՞ս, ե՞րբ օգտագործել, յուրաքանչյուր փոքրիկ մանրուք կյանքդ ավելի ամբողջական է դարձնում: Յուրաքանչյուր պատմություն իր մեջ քո կյանքի մի մասն է պարունակում: Երախտապարտ եղիր բոլոր այն պահերի համար, որոնք թաքնված են քո իրերի մեջ:

 

 12.  Արցունքներիդ համար

Հիշո՞ւմ ես, երբ ուրախությունից արտասվեցիր: Այն պահը, որ մտածեցիր, որ ավելի երջանիկ լինել հնարավոր չէր: Իսկ հիշում ես այն սարսափելի գիշերը, որ թվում էր, թե սիրտդ այլևս չի դիմանա: Քո արցունքները վկայում են ապրածդ կյանքի լավագույն ու ամենավատ պահերի մասին: Երախտապարտ եղիր այն էմոցիաների համար, որոնք արցունքներն առաջ են բերել:

 

 13.  Սխալներիդ համար

Այն չմտածված դատողությունները, անարդարացի մտքերը, հիմար հեռախոսազանգը և այսպես շարունակ... սխալներ, որոնք ներվել են, ու սխալներ, որոնց համար այդպես էլ չենք ներել ինքներս մեզ:  Սակայն մի պահ մտածիր` բոլոր սխալներն օգնել են քեզ աճել, սովորել ու հասկանալ: Երախտապարտ եղիր այն իմաստության համար, որոնք սխալներիդ շնորհիվ է, որ ձեռք ես բերել:

 

 14.  Կյանքի դասերի համար

Կյանքի դասը կարող է լինել յուրաքանչյուր բան: Ձեռքի սովորական հպումից մինչև այն ճանապարհը, որ քայլել ես տուն հասնելու համար, այն փոքրիկ աղջիկը, ում սովորեցիր մխիթարել: Կյանքի դասը այն դասն է, որ միայն փորձառություններով ու կենսափորձով կարող ես սովորել: Կյանքի ամեն մի դասով, որ սովորում ես, մեկ քայլով ավելի փորձառու ես դառնում, քան երեկ: Երախտապարտ եղիր այն փորձառության համար, որ ունես:

 

 15.  Ուսուցիչներիդ համար

Լինի քո ընտանիքը, ընկերները, դասախոսները, աշխատանքի ղեկավարները, թե անհատներ, ովքեր իրենց կյանքից ժամանակ են հատկացրել քեզ օգնելու համար, երախտապարտ եղիր բոլորին իրենց առաջնորդության համար:

 

 16.  Երջանկության համար

Ուրախությունը շատ հաճախ սխալ են հասկանում ու մեկնաբանում: Սիրված լինելը երջանկություն է, արվեստագետ լինելը երջանկություն է, այգում միայնակ` քո մտքերի հետ զբոսնելը երջանկություն է: Երջանկությունն այն է, ինչ դու կսահմանես: Շատ մարդկանցից կողոպտում են իրենց երջանկությունը, քանի որ նրանք սկսում են հետևել մեկ ուրիշի երջանկության սահմանումներին:  Երախտապարտ եղիր քո երջանկության համար` այսօր այն չափազանց հազվագյուտ բան է, որ բոլորն են ջանում ձեռք բերել:

 

 17.  Հիասթափությունների համար

Յուրաքանչյուր հիասթափություն, որ ապրել ես կյանքում (ակադեմիական, էմոցիոնալ, ֆիզիկական, մտավոր և կամ այլ տեսակ), դու ավելի ուժեղ ես դարձել: Հիասթափությունից հետո քո ժամանակավոր տխրությունն անցել է, ու դու նորից ուրախ ես դարձել: Երախտապարտ եղիր այն ուժի համար, որ հիասթափությունն է քեզ տվել:

 

 18.  Աշխատանքիդ համար

Շնորհակալ եղիր աշխատանքիդ համար, որ ունես, այն ամբողջ ծանր աշխատանքի համար, որ կատարում ես վարձերդ վճարելու համար: Այն կարող է լավագույնը չլինել, սակայն այն կարող է օգնել քեզ հասնել լավագույնին: Այն մի դուռ է, որը քեզ առաջնորդում է մեկ ուրիշին: Այն մի դուռ է, որով մտնելու համար դու պայքարել ես: Երախտապարտ եղիր, որ այն բացվել է:

 

 19.  Քո թշնամիների համար

Թշնամիներդ աշխարհի մասին քեզ այնպիսի դաս են սովորեցրել, որ ոչ մի գիրք և կամ ռեալիթի-շոու չէր կարող սովորեցնել: Նրանք սովորեցրել են քեզ, թե ինչպես է պետք կռվել, ինչպես է պետք հավատարիմ մնալ ինքդ քեզ և, որ ամենակարևորն է, թե ինչպիսին չպետք է լինել: Շնորհակալ եղիր թշնամիներիդ՝ ցույց տալու համար այն, ինչ երբեք չէիր ցանկանա լինել:

 

 20.  Քո կոտրված սրտի համար

Ամեն անգամ, երբ սիրտդ կոտրել են, դու ավելի ուժեղ, ավելի իմաստուն, ավելի փորձառու ես դարձել: Այն քեզ իմաստություն է տվել՝ հասկանալու հավատարմությունն ու դավաճանությունը, սուտն ու ճշմարտությունը, և ի վերջո՝ իրականությունն ու սպասումները:

 

 21.  Քո մարմինը

Շնորհակալ եղիր մարմնիդ համար. այն կարող է, առողջ է: Երախտապարտ եղիր, որ մարմինդ կարող է արձագանքել ու հնազանդվել քեզ, այն առողջ է ու քոնն է: Քո մարմինը միայն քոնն է, ու միայն դրա համար պետք է երախտապարտ լինել:

 

 22.  Ցավիդ համար

Հետաքրքիր բան է ցավը. երբ այն զգում ես, այնքան անտանելի զգացում է, սակայն երբ այն անցնում է, չես կարողանում հիշել, թե ինչպիսին էր այդ զգացումը: Դու գաղափար ունես, որ ցավ էիր զգում, բայց թե որքան, չես կարող պատկերացնել: Երախտապարտ եղիր, որ դրանք վերջացել են, որ այն ցավը, որ մի ժամանակ զգում էիր, այլևս չկա: Ու ցավը, որ զգում ես, դանդաղ կանցնի: Երախտապատ եղիր այն հանգստության ու ուրախության զգացման համար, որ ապրում ես, երբ ցավն անհետանում է:

 

 23.  Արևի համար

Ամեն օր այն ծագում է ու իր լույսն ու շողերը սփռում մեր շուրջ: Առանց ակնկալիքների՝ այն իր ջերմությունն է փոխանցում ամեն կողմ: Երախտապարտ եղիր արևի համար, որովհետև առանց դրա սնունդը չէր աճի, ու քո մարմինը չէր զգա այն նուրբ ջերմությունը:

 

 24.  Քո առավելությունների համար

Կարևոր չէ, թե որքան քիչ առավելություններ ունես, սակայն կարևոր է, որ միշտ գիտակցես ու հիշես առավելություններիդ մասին: Եվ շնորհակալ եղիր նաև, որ գիտակցում ես առավելություններդ:

 

 25.  Ընտրություն կատարելու հնարավորության համար

Լավ, թե վատ, քո ընտրությունները միայն քոնն են: Դու հաջողակ ես, որ ընտրություն կատարելու հնարավորություն ունես, հնարավորություն, անել այն, ինչ քո սիրտը կցանկանա, ընտրել հնարավոր մի քանի տարբերակներից: Հաջողակ ես, որ միայն մի հնարավորությյուն չէ, որ ունես: Երախտապարտ եղիր ընտրություն կատարելու հնարավորության համար, որ ունես:

 

 26.  Էլեկտրականության համար

Շո՞գ է` մենք օդափոխություն ունենք, ցո՞ւրտ է` վառարաններ ունենք: Պատկերացրեք նրանց, որ ոչինչ չունեն: Երախտապարտ եղիր այն էլեկտրականության համար, որ օգտագործում ես կարիքներդ հոգալու համար: Այն իրավունք չէ, այն ճոխություն է:

 

 27.  Խմելու ջրի համար

Աշխարհի շատ վայրերում կարելի է տեսնել ողորմություն մուրացող երեխաների՝ ոչ միայն սննդի համար, այլև խմելու ջրի: Երախտապարտ եղիր այն ջրի համար, որ հնարավորություն ունես խմել. նրա համար, որ այն այդքան մաքուր է ու այդքան հեշտությամբ կարողանում ես խմել: Երախտապարտ եղիր, որովհետև միլիոնավոր մարդիկ մահանում են խմելու ջուր չունենալու պատճառով (քանի որ ջուր ունենալ նույնպես առավելություն է):

 

 28.  Անվանդ համար

Երախտապարտ եղիր այն ինքնության համար, որով ծնվել ես: Քո անունը քեզ տեղ է տվել այս աշխարհի վրա: Կարևոր չէ՝ դու փոխել ես այն, պահել, թե ատել: Այն քո միակ ինքնությունը չէ, սակայն քո ինքնության կարևոր մասն է: Երախտապարտ եղիր ինքնությանդ համար:

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol28/260i-nchy_kogni_chdjhgohel_kyanqic_ow_gnahatel_ayn.jpg

Կատեգորիա: ՆԵՐԱՇԽԱՐՀ | Ավելացրեց: Davbad (28.04.2015) | Հեղինակ: BlogNews W
Դիտումներ: 2085 | Տեգեր: Հոգեբանություն, հարմոնիա, ներդաշնակություն, հոգեկան անդորր | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ