Բջիջը. հայացք ներսից և դրսից (առակ)
 

   «Ապրելու արվեստը»

Մի անգամ մարդու օրգանիզմի բջիջներից մեկը խորհրդածում էր կյանքի մասին: Նա մտածում էր այն մասին, որ կյանքն այնքան էլ լավը չէ, չէ՞ որ կյանքում շատ տառապանքներ կան:

 

Բջիջը. հայացք ներսից և դրսից (առակ)

Նա տեսնում էր, որ իրեն շրջապատում են նույնպիսի բջիջներ, ինչպիսին ինքն է, որ բոլոր նրանք ծնվում, ապրում, աշխատում, ամուսնանում, բազմանում ու մահանում են: Եվ այդպես սերնդեսերունդ: Դրան գումարած պատերազմները բակտերիաների ու միկրոբների դեմ: 

«Եվ ինչի՞ համար ենք մենք ապրում, ինչի՞ համար է այսպիսի կյանքը, որում այսքան տառապանքներ կան: Ուրեմն ոչ մի Բարձրագույն գիտակցություն էլ գոյություն չունի, ոչ մի ՄԱՐԴ էլ գոյություն չունի, որը մեզանից վեր կանգնած կլիներ, և որի գիտակցությունը կլցներ մեր աշխարհն ու կկառավարեր այն,— եզրակացնում էր նա: — Եթե ՄԱՐԴՆ իսկապես գոյություն ունենար, ապա այս կյանքում և՛ նպատակ կլիներ, և՛ իմաստ, և՛ այսքան տառապանքները չէին լինի, քանզի այս ամենը կկառավարվեր այդ բարձրագույն, բանական ու բարի էակի կողմից»:

Մարդը, որի մի մասն էր կազմում բջիջը, լսեց այդ մտքերը և ժպտաց: Նա հո գիտեր, որ այն, ինչը տեսանելի է ներսից, տարբերվում է նրանից, ինչը դրսից է երևում:

Բջիջը նայում էր այդ ՄԱՐԴՈՒՆ և չէր տեսնում Նրան, ապրում էր Նրա մեջ և նույնիսկ չէր էլ կասկածում, որ Նրա մասն է: Այն պատճառով, որ նա ներսից էր նայում, նա բազմություն էր տեսնում, իսկ ՄԱՐԴԸ բազմությունը չէր տեսնում, Նա Իրեն միասնական մի ամբողջություն էր զգում չնայած և գիտեր, թե Իր մարմինն ինչից է կազմված...

Կար-չկար մի մարդ կար, և մի անգամ նա սկսեց խորհրդածել կյանքի մասին: Նա կյանքը այնքան էլ լավ բան չէր համարում, քանի որ բազում տառապանքներ էր տեսնում նրանում: Նա տեսնում էր, որ իրեն շրջապատում են իր նման մարդիկ իրենց փոքրիկ ուրախություններով ու վշտերով, որ բոլոր նրանք ծնվում են, աշխատում, ամուսնանում, բազմանում ու մահանում: Եվ այդպես սերնդեսերունդ: Դրան ավելացրած և հիվանդությունները, և կատակլիզմները, և մարդկանց միջև պատերազմները: 

«Եվ ինչի՞ համար ենք մենք ապրում, ինչի՞ համար Է այս կյանքը, որում այսքան շատ տառապանքներ կան: Ուրեմն ոչ մի Բարձրագույն գիտակցություն էլ գոյություն չունի, ոչ մի ԱՍՏՎԱԾ Էլ գոյություն չունի, որն այս ամբողջ աշխարհից վեր կլինի,— եզրակացնում էր մարդը: — Իսկ եթե Աստված գոյություն ունենար, ապա այս կյանքը և՛ նպատակ, և՛ իմաստ կունենար, այսքան տառապանքներ չէին լինի, քանզի այդ ամենը կկառավարվեր բարձրագույն, բանական և բարի էակի կողմից»:
Աստված, որի մասն էր կազմում այդ մարդը, լսեց այդ մտքերը և ժպտաց: Նա հո գիտեր իսկությունը, որ այն, ինչը տեսանելի է ներսից, տարբերվում է նրանից, ինչը դրսից է երևում:


777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol32/bjijy-hayacq_nersic_drsic-arak.jpg

Կատեգորիա: ՆԵՐԱՇԽԱՐՀ | Ավելացրեց: Davbad (07.09.2015) | Հեղինակ: «Ապրելու արվեստը» W
Դիտումներ: 745 | Տեգեր: Ներաշխարհ, Հրաչյա Ամիրյան, իմաստություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ