Կանանց հոգեբանության գիտակ Ռեգինա Բրետի 45 խորիմաստ մտքերը
 

   Գոհար Սավզյան

Այս տողերը պետք է վերընթերցել շաբաթն առնվազն 1 անգամ։ Գրված են 90-ամյա Ռեգինա Բրետի կողմից։

1. Եթե կասկածում ես՝ ևս մեկ քայլ առաջ արա։

2. Կյանքը, ճիշտ է, անարդար է, բայց միևնույն է, հիանալի է։

3. Կյանքը չափազանց կարճ է՝ այն ատելության վրա ծախսելու համար։

4. Աշխատանքը քեզ չի խնամելու, երբ հիվանդանաս։ Դա անելու են քո ծնողներն ու ընկերները։ Այնպես որ, փայփայիր այդ հարաբերությունները։

5. Ամեն ամիս կատարիր վարկային պարտավորություններդ։

6. Պարտադիր չէ հաղթել բոլոր վեճերում։ Համաձայնիր կամ ոչ։

7. Լաց եղիր ինչ-որ մեկի հետ։ Դա ավելի լավ է ամոքում, քան մենության մեջ արտասվելը։

8. Թույլատրելի է Աստծո վրա զայրանալը։ Նա կհասկանա։

9. Սկսած առաջին աշխատավարձից՝ կուտակիր թոշակիդ համար։

10. Երբ գործը հասնում է շոկոլադին, դիմադրելն անօգուտ է։

11. Հաշտվիր անցյալիդ հետ, որպեսզի այն չփչացնի քո ներկան։

12. Կարող ես թույլ տալ քեզ արտասվել երեխաներիդ ներկայությամբ։

13. Քո կյանքը մի համեմատիր ուրիշի կյանքի հետ։ Դու գաղափար անգամ չունես՝ ինչ են նրանք զգում իրականում։

14. Եթե հարաբերությունները պետք է գաղտնի լինեն, հրաժարվիր դրանցից։

15. Ամեն ինչ կարող է փոխվել մեկ վայրկյանում։ Բայց մի անհանգստացիր. Աստված ոչինչ բաց չի թողնում։

16. Խորը շունչ քաշիր։ Դա հանգստացնում է մտքերը։

17. Ազատվիր այն ամենից, ինչն օգտակար, գեղեցիկ կամ զվարճալի չէ։

18. Այն, ինչը չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում։

19. Երբեք ուշ չէ երջանիկ մանկություն ունենալ։ Սակայն 2-րդ մանկությունը կախված է բացառապես քեզնից։

20. Երբ գալիս է այս կյանքում իսկապես  ամենասիրելի բանին հետևելու ժամանակը, «ոչ» մի ասա։

21. Մոմեր վառիր, օգտագործիր բարձրորակ սավաններ, հագիր գեղեցիկ ներքնազգեստ։ Ոչինչ մի պահիր հատուկ դեպքի համար։ Այդ հատուկ դեպքն այսօր է։

22. Լավ պատրաստվիր, իսկ հետո ինչ լինում է, թող լինի։

23. Էքսցենտրիկ եղիր հիմա։ Մի սպասիր՝ ծերանաս, որ վառ կարմիր հագուստ կրես։

24. Սեքսում կարևորագույն օրգանն ուղեղն է։

25. Քեզնից բացի, ոչ ոք պատասխանատվություն չի կրում քո երջանկության համար։

26. Յուրաքանչյուր, այսպես կոչված, «աղետի» ժամանակ քեզ հարց տուր՝ արդյո՞ք դա կարևոր կլինի 5 տարի հետո։

27. Միշտ ընտրիր կյանքը։

28. Ներիր ամեն ինչ և բոլորին։

29. Քեզ չպետք է հետաքրքրի, թե ի՞նչ են մտածում ուրիշները քո մասին։

30. Ժամանակը բուժում է գրեթե ամեն ինչ։ Ժամանակ տուր ժամանակին։

31. Կարևոր չէ՝ իրավիճակը լա՞վն է, թե՞ վատը, միևնույն է, այն փոխվելու է։

32. Քեզ լուրջ մի ընդունիր։ Ոչ ոք դա չի անում։

33. Հավատա հրաշքներին։

34. Աստված քեզ սիրում է, որովհետև ինքն Աստված է, այլ ոչ թե ինչ-որ բան անելու կամ չանելու համար։

35. Պետք չէ կյանքն ուսումնասիրել։ Դու հայտնվում ես նրա մեջ ու անում այնքան, որքան հասցնում ես։

36. Ծերանալն ավելի շահեկան տարբերակ է, քան երիտասարդ մեռնելը։

37. Քո երեխաները միայն մի ապագա ունեն։

38. Արդյունքում՝ իմաստ ունեցող միակ բանը սիրո զգացմունքը ճանաչելն է։

39. Ամեն օր զբոսնիր։ Հրաշքներ ամենուր կարող են կատարվել։

40. Եթե մենք իրար վրա շարեինք մեր խնդիրները և դրանք համեմատեինք ուրիշների խնդիրների հետ, արագորեն մերը հետ կվերցնեինք։

41. Նախանձը ժամանակի անիմաստ վատնում է։ Դու արդեն ունես այն ամենը, ինչ պետք է։

42. Այնուամենայնիվ, լավագույնը քեզ սպասում է առջևում։

43. Կարևոր չէ, թե դու քեզ ինչպես ես զգում։  Վեր կաց, հագնվիր և մարդամեջ մտիր։

44. Զիջիր։

45. Չնայած կյանքը ժապավենով կապած չէ, այն հիասքանչ նվեր է։


Խորհուրդ ենք տալիս լսել նաև

50 պարզ և իմաստուն խորհուրդ դուստրերին


Արևելյան իմաստություն, որը կլուսավորի ձեր կյանքը

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol32/kanaci_hanragitaran_yst_regina_breti..jpg

Կատեգորիա: ՆԵՐԱՇԽԱՐՀ | Ավելացրեց: Davbad (12.08.2015) | Հեղինակ: Գոհար Սավզյան W
Դիտումներ: 1741 | Տեգեր: սեռերի հոգեբանություն, Ներաշխարհ, Կանայք, իմաստուն մտքեր, իմաստություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ