![]()
Երկու ձկնորս, ափին նստած, կարթով ձուկ էին որսում: Նրանցից մեկը ձուկը ձկան ետևից դուրս Է քաշում ջրից, իսկ մյուսը ոչ մի ձուկ չի կարողանում որսալ: Եվ ահա, այն ձկնորսը, որի մոտ որսը չի ստացվում, հուսահատությամբ հարցնում է մյուսին. — Ինչու՞ քեզ մոտ ստացվում է, իսկ ինձ մոտ՝ ոչ: Չէ՞ որ մենք երկուսս Էլ նույն տեղում ենք նստած, նույնպիսի կարթեր ու խայծ ենք օգտագործում: Ինչու՞մն է բանը: Երկրորդը նրան պատասխանում է. — Ամբողջ գաղտնիքն այն Է, որ դու ՇԱՏ ԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ձուկ որսալ: Այդ պատճառով էլ մեկ ժամանակից շուտ ես կարթը քաշում դեպի քեզ, մեկ ուշացնում ես քաշելը, դրա համար էլ չի կպչում... Իսկ ես պարզապես որսում եմ:
Հրաչյա Ամիրյանի «Ինքնակերտում» գրքից: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1409 |
| | |