Արծիվներ և խեցեմորթներ (առակ Օշոյի շարադրմամբ)
 

   «Ապրելու արվեստը»

Արծիվներ և խեցեմորթներ (առակ Օշոյի շարադրմամբ)

Երբ Աստված ստեղծեց մարդուն, նրան հարցրեց, թե նա ով Է ուզում լինել: Մարդը դեռևս ջահել ու անփորձ էր և այդ պատճառով այդպիսի հարցից մի քիչ շփոթվեց ու ասաց.

— Ես չգիտեմ:
Այդժամ Աստված մարդու թևից բռնեց ու տարավ ծովի մոտ: Մարդուն մոտեցնելով ափին՝ Աստված նրան ցույց տվեց ծովի ափին պառկած խեցիներն ու ասաց.
— Եթե ցանկանում ես, ապա կարող ես քեզ համար խեցու կյանք ընտրել, գտնվելու ես ամենախոր հատակում միլիոնավոր քեզ նմանների հետ, և քո սնունդը լինելու է միայն այն, ինչ հոսանքը կբերի: Քո այսօրվա օրը նման է լինելու երեկվա օրվան, և քո ամբողջ կյանքը կանցնի առանց ռիսկի ու ցնցումների: Ո՛չ հաղթանակները, ո՛չ պարտությունները քեզ չեն հուզի: Ամբողջ ժամանակ դու միշտ պառկած ես լինելու հատակին՝ միայն բացուխուփ անելով քո փեղկերը: Եվ այդպես առավոտից երեկո, բացել, փակել, բացել, փակել:
Խեցու կյանքը ցույց տալով՝ Աստված մարդուն տարավ լեռները: Եվ այնտեղ բարձր գագաթների մոտ նրան մատնացույց արեց արծվի բույնը:
— Բայց եթե դու ցանկանում ես, կարող ես այս կյանքն ընտրել: Դու կարողանալու ես ճախրել այնքան բարձր, որքան ցանկանաս, կկարողանաս ապրել այնպես, ինչպես ցանկանաս, կկարողանաս հասնել ամենաբարձր գագաթներին և այդ բարձունքներում կհանդիպես քիչ թվով այնպիսիններին, ինչպիսին դու ես: Դու ինքդ ես որոշելու, թե դեպի ուր և ինչպես թռչես, և այդ ամենի գինն այն է լինելու, որ երբեք ոչ մի բան հենց այնպես չի տրվելու քեզ: Դու ամեն օր գնալու ես սնունդ որոնելու և արյուն-քրտինքով ես ձեռք բերելու այն: Դու կարող ես նաև այս կյանքն ընտրել, եթե ցանկանում ես:

Եվ այդ ժամանակներից ի վեր աշխարհում հայտնվեցին մարդիկ, ովքեր ընտրում էին խեցու կյանքը, և քիչ թվով նրանք, ովքեր արծվի կյանք էին ընտրում իրենց համար:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol32/Imastwutyun.jpg

Կատեգորիա: ՆԵՐԱՇԽԱՐՀ | Ավելացրեց: Davbad (02.09.2015) | Հեղինակ: «Ապրելու արվեստը» W
Դիտումներ: 780 | Տեգեր: Ներաշխարհ, իմաստություն, իմաստուն խոսքեր, առակներ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ