![]()
  «Ապրելու արվեստը» Դժգոհ մարդիկ (առակ) Մի մարդ դրախտ ընկավ: Նայեց շուրջը և տեսավ՝ բոլոր մարդիկ ուրախ են, երջանիկ, բաց, բարյացակամ: Իսկ շուրջն ամեն ինչ այնպես է, ինչպես սովորական կյանքում: Մարդը ման եկավ, զբոսնեց, ամեն ինչ նրան դուր եկավ: Եվ նա հրեշտակապետին ասաց. — Իսկ կարելի՞ է տեսնել, թե դժոխքն ինչ է: Թեկուզ աչքի պոչով: Նրանք եկան դժոխք: Մարդը նայեց ու տեսավ, որ այդտեղ առաջին հայացքից ամեն ինչ կարծես այնպես է, ինչպես և դրախտում էր. նույն սովորական կյանքն էր, միայն թե բոլոր մարդիկ չարացած էին, վիրավորված, երևում էր, որ նրանք վատ են զգում այդտեղ: Մարդը հրեշտակապետին հարցրեց. — Այստեղ ամեն ինչ կարծես թե նույնն է, ինչպես դրախտում էր: Էլ ինչո՞ւ են սրանք բոլորն այսքան դժգոհ:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1288 |
| | |