Ի՞նչ կարող է անել սովորական ծիծաղը...
![]() Մենք բոլորս երջանկության և ուրախության ենք ձգտում, բայց մեզ շրջապատող կյանքում, հակառակի պես, աստիճանաբար ավելանում են տագնապահարույց իրադարձություններն ու սթրեսը: Արդյունքում մենք ավելի ու ավելի ենք կտրվում մեր բնական վիճակից, որին փոխարինում է արհեստական միջավայրը` արհեստական լուսավորություն, արհեստական սնունդ, արհեստական հարաբերություններ: Բայց մեր հոգին բոլորովին այլ բան է պահանջում: Եվ ահա մենք սկսում ենք փնտրել ցանկալին: Փնտրում ենք տարածության ու ժամանակի մեջ, փնտրում ուրիշների մեջ, փնտրում ինքներս մեր մեջ: Եվ պատկերացրեք, որ գտնում ենք…
![]() Չենք կարող ժխտել, որ յուրաքանչյուրիս կյանքում էլ կան երջանիկ պահեր: Դրանք կարող են լինել րոպեներ, ժամեր, օրեր: Մենք դրանք ընդունում ենք որպես պարգևատրում մեր ջանքերի դիմաց և սպասում, թե երբ են ավարտվելու, քանի որ հասկանում ենք` այն ամենը, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ: Բայց որքա՜ն կուզեինք, որ այդ պահերը չավարտվեին: Իսկ դա հնարավոր է…
Պարզվում է` մեր հիշողությունը կարող է մեզ օգնել ժամանակի մեջ երջանկության զգացողությունն ավելի երկարաձգել: Իսկ դրա համար կա մի գործիք, որն էկոլոգիապես մաքուր մթերքի է նման, զերծ է վնասակար ազդեցություններից, նույնիսկ երեխաները կարող են դա օգտագործել, չափազանց առողջարար է, դրանից կարող եք օգտվել երբ կուզեք և որտեղ կուզեք: Բոլորի համար մատչելի և ունիվերսալ լինելով` այն նաև շատ անհատական է: Գլխի չե՞ք ընկնում…
Ծիծաղ. ահա թե որն է մեզ երջանկության պահեր պարգևող ունիվերսալ գործիքը: Դա իմունիտետի այն բնական հատիկն է, որ թաքնված է մեզնից յուրաքանչյուրի մեջ: Հենց նրա միջոցով են հոգեթերապևտներն առաջարկում երջանկություն արարել:
Հիմա կմտածեք` ուրախանալու ինչ կա, որ ծիծաղենք: Հավատացեք, որ սխալվում եք: Մենք խեղաթյուրել ենք ծիծաղի նշանակությունը, քանի որ այն միայն կապում ենք ուրախության հետ: Եթե ուրախանալու ոչինչ չկա, ուրեմն նաև ծիծաղելն է անտեղի: Բայց չէ որ բնության մեջ այդպես չէ:
Ծիծաղն առողջության հզոր գրավական է: Եթե ժպտաս, ծիծաղես, անկախ քո տրամադրությունից, ուղեղդ էնդոֆրիններ կարտադրի: Իսկ օրգանիզմին դրանք նույնքան անհրաժեշտ են, որքան առողջ սնունդը: Դրանք կարգավորում են ցավային զգացողությունները, խթանում են իմունային համակարգը, բարելավում են սրտամկանի սնուցումը: Այլ խոսքով` էնդոֆրինները «երջանկության հորմոններն» են: Դա պայմանավորված է նրանով, որ վերջիններս խթանում են ուղեղի աշխատանքը, մասնավորապես, բարելավում են ինֆորմացիայի մտապահումը: Էնդոֆրինների օգնությամբ անհաղթահարելի խոչընդոտները սկսում են ձեզ միանգամայն հաղթահարելի թվալ: «Ամենազորության» հենց այդպիսի վիճակը շատ մոտ է երջանկության զգացողությանը:
Երբեմն, անկախ մեր գործերի վատ ընթացքից և սոցիալական վիճակից, մենք ցանկանում ենք անհոգության տրվել, մանկության գիրկն ընկնել: Ինչ է կատարվում մեզ հետ: Օրգանիզմին էնդոֆրիններ են պետք, այսինքն, ծիծաղ: Եվ այդ պահանջն էլ մեզ դրդում է անել այն, ինչը ծիծաղի է հանգեցնում: Ցավոք, շրջապատի կարծիքը մեզ կաշկանդում է, մենք մեզ թույլ չենք տալիս սթափ ուղեղով չարաճճիություններ անել կամ, ինչպես ասում են, մանկության գիրկն ընկնել:
Դրա համար մարդիկ երբեմն դիմում են արհեստական միջոցների, օրինակ, ալկոհոլի օգնությանը: Դրանից հետո մարդն իրեն կարճատև «ամենազոր» է զգում: Բայց նրա օրգանիզմը ոչ միայն չի ստանում իրեն անհրաժեշտ արդյունքը, այլև թունավորվում է այդ արհեստական միջոցից և այդպես էլ չի սկսում սեփական էնդոֆրիններն արտադրել:
Երբ մարդը տարիներով չի ծիծաղում, խնդիրները նրան սկսում են ավելի բարդ թվալ, հետո դրանք դառնում են անհաղթահարելի խոչընդոտներ, սկսվում են նևրոզներն ու հիվանդությունները:
Ծիծաղը շատ բարենպաստ ազդեցություն է ունենում մեր հոգեբանության վրա:
Մեր բոլոր հոգեբանական խնդիրները` բարդույթները, ջղագրգիռ վիճակը, խորը հույզերը սովորաբար գիտակցված չեն, այսինքն գտնվում են ենթագիտակցական մակարդակում: Դրանք արտացոլվում են մեր երազներում, ստեղծագործություններում և շրջապատի մարդկանց նկատմամբ նյարդային վերաբերմունքում:
![]() Նախկինում մենք զարմանում էինք փողոցով քայլող եվրոպացիների անհեթեթ ժպիտի վրա: Դա մեզ համար խորթ էր ու անբնական: Սակայն այստեղ տեղին է հիշել բացասական հույզերի դեմ պայքարի յոգայի մեթոդները: Այն հոգեբաններն ու յոգերը, ովքեր մարդկանց հետ աշխատելիս օգտագործում են ծիծաղը, նկատել են, որ ծիծաղի միջոցով բուժումն ամենաարդյունավետն է:
Մենք պետք է կարողանանք վերականգնել ծիծաղելու սովորությունը: Ի դեպ, հումորային ծրագրեր դիտելն այնքան արդյունավետ չէ, որքան այն իրավիճակը, երբ մարդը ոչ թե դիտող է, այլ տվյալ ծիծաղելի իրավիճակի մասնակից:
Այժմ աշխարհում գործում են ավելի քան 8000 ծիծաղի ակումբներ:
Մարդիկ այստեղ ոչ միայն շնչառական մարզանքներ են անցնում, այլև հոգեպես են նախապատրաստվում: Մարդկանց, ովքեր վաղուց հետ են վարժվել ծիծաղելուց, վերադարձնում են ծիծաղելու ունակությունը այնպիսի վարժություններով, որոնք հիմնված են ծիծաղի վարակիչ լինելու վրա: Մարդը ոչ թե պետք է անեկդոտների ու կատակների օգնությամբ ծիծաղի, այլ հոգում ունենա ուրախության, ծիծաղի ջերմությունն ու էներգիան: Պարբերաբար այդպիսի մթնոլորտում գտնվելով, մարդը փոխում է իր աշխարհընկալումը: Մարդն ավելի ուրախ է դառնում: Նա սկսում է հումորով դիտել իր շուրջը: Ոչ թե նա ուրախ է դառնում, որովհետև սկսում է երթևեկել ծուռ հայելիներից կառուցված մետրոյով, այլ պարբերաբար ծիծաղելով, հաղթահարվում է հոգին կաշկանդող պատյանը: Մարդը պետք է հասնի նրան, որ ներքուստ ուրախ լինի, և ոչ թե տխրությունը հումորային ծրագրով փորձի ցրել:
Հոգով ուրախ մարդու ծիծաղն անկեղծ է ու բնական և փոխանցվում է մյուսներին, բարձրացնում նաև նրանց տրամադրությունը:
Ի վերջո, հասնում է այն պահը, երբ «ժպտուն տրամադրությունը» մեզ չի լքում. այլևս էական չէ` կծիծաղենք, թե ոչ, քանի որ մեր հոգու խորքում հիմնավորվում է ժպիտը: Իսկ հոգուց բխող անկեղծ ծիծաղը գրավիչ է ու վարակիչ: Դուք դառնում եք շրջապատի սիրելին, արժանանում հիացմունքի: Իսկ խոժոռ, կյանքից դժգոհ մարդիկ ձեր կողքով են անցնում, ի տարբերություն «յուրայինների» որոնք հավաքվում են ձեր շուրջը և մնում ձեզ հետ…
Ծիծաղը դառնում է ձեր այցեքարտը, որը բոլորին ազդարարում է` «Ես երջանիկ եմ, ես անկեղծ եմ, ես վայելում եմ կյանքը»:
Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 4412 |
| | |