«Չար աչքն ինձ չի կպչում…». դիրքորոշման հզոր ազդեցությունը
 

   Kiss.am

Բոլորիս հետ էլ երբեմն կատարվում են դեպքեր, որոնք բացատրությունների չեն ենթարկվում: Երբ սև կատուն կտրում է մեր ճանապարհը, մի փոքր ուշ որևէ սարսափելի բան է կատարվում: Ճաշի ժամանակ, երբ դանակը կամ պատառաքաղն ընկնում է, բոլորն ասում են՝ մարդ է գալու: Եվ երբ մարդը գալիս է, զարմանում ենք՝ պատառաքաղն ի՞նչ գիտեր, որ մարդ է գալու: Շրջապատից մեկը, ում չենք սիրում, հաճոյախոսում է՝ ինչ հիանալի զգեստ ես հագել, և զգեստի հետ ինչ-որ անախորժ բան է կատարվում:
 
«Չար աչքն ինձ չի կպչում…». դիրքորոշման հզոր ազդեցությունը
 
Երբեմն մտածում ու ուրախանում ենք, որ տարվա ընթացքում չենք հիվանդացել և… մեկ-երկու օրից որևէ վարակ ենք ձեռք բերում:
 Երբ մոռանում ենք մատանին կամ մեկ այլ իր, որը սովորաբար մեզ հաջողություն է բերում, օրը թարս է դասավորվում և անհաջողության մատնվում...
 
Ի՞նչ է սա: Զուգադիպությու՞ն: Թե՞ ինչ-որ անտեսանելի ուժեր են գործում մեր փոխարեն: Ո՛չ, դրանք ոչ զուգադիպություններ են, ոչ էլ անտեսանելի ուժեր:
 
Բոլոր այս «դժբախտ պատահարների» մեղավորն ինքներս ենք: Այս ամենի պատճառը մեր կարծրացած դիրքորոշումներն են:
Երբ գիտենք, որ սև կատուն լավ նշան չէ, արդեն դիրքորոշվում ենք ինչ-որ դժբախտության: Այսինքն՝ մենք «թույլ ենք տալիս», որ այդ դժբախտությունը կատարվի: Մենք սպասում ենք վատ բանի, բացասական դիրքորոշում ունենք և արդեն, անկախ մեր ցանկություններից, մոռանում ենք «պաշտպանվել» և ինքներս մեր օրը տհաճ ենք դարձնում, հետո բացատրում դա կատվով:
 
Շատ հաճախ ներշնչում ենք մեզ, որ ինչ-որ մեկը «չար աչք» ունի՝ մոռանալով, որ ինքներս էլ չենք համակրում այդ «չար աչք» կրողին: Պարզ է, որ ինքնըստինքյան այդ մարդը, ում մենք չենք սիրում, նույնպես բացասաբար է տրամադրված մեր նկատմամբ: Իսկ երկու, թեկուզ չարտահայտվող, բայց միմյանց ատող մարդկանց միջև կուտակվում է զայրույթ: Եվ այդ զայրույթը ստիպում է լարվել, անբնական, ոչ սովորական վարքագիծ ցուցաբերել, իսկ նման պայմաններում անհնար է, որ ինչ-որ տհաճ բան չկատարվի: Այս ամենը նույնպես բացատրում ենք «չար աչքով»:
Կամ յուրաքանչյուրիս շրջապատում էլ գոյություն ունի այնպիսի անձնավորություն, որի հետ մենք վախենում ենք խոսել մեր պլանավորած գործերից, որովհետև ամեն անգամ, երբ նա իմանում է մեր գործերի մասին, ոչինչ չի ստացվում:
Սրան ևս կա բացատրություն:
 
«Չար աչքն ինձ չի կպչում…». դիրքորոշման հզոր ազդեցությունը
 
 
Եթե արդեն ձեռք ենք բերել դիրքորոշում (միևնույն է, դրական թե բացասական), այդ դիրքորոշումը հաստատման ճանապարհներ է փնտրում և՝ ոչ մեկ անգամ, այլ ամեն «հարմար» իրավիճակում: Այդ պատճառով էլ ասում են՝ ՁԵՌՔ ԲԵՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ, և ԱՅՆ ՔՈ ՓՈԽԱՐԵՆ ԿԱՆԻ ՄՆԱՑԱԾԸ:
 
Ամեն անգամ այդ «չար» մարդուն հանդիպելիս, մեր դիրքորոշումն սկսկում է գործել (և ինչքան այդ դիրքորոշումն ուժեղ է, այնքան աննկատ է նա գործում): Իսկ որպեսզի այդ դիրքորոշումը հաստատվի, մեր գործերը պետք է խափանվեն: Այդ իսկ պատճառով էլ առանց գիտակցելու, մեզանից աննկատ սկսում ենք «խափանել» մեր գործերը: Եվ չհասկանալով, որ այդ ամենի մեղավորը բացասական դիրքորոշումն էր, զարմանում ենք «չար աչքի» հզորության վրա:
Ո՞վ է մեղավոր, որ մենք ձեռք ենք բերում բացասական դիրքորոշումներ: Մենք ինքներս: Եվ միայն մեզնից է կախված՝ «չար աչքը» մեզ կկպչի, թե՝ ոչ:
 
Եկեք միասին, յուրաքանչյուրս առանձին, սկսենք ձերբազատվել ոչ պետքական, մեզ խանգարող դիրքորոշումներից:
Դրա համար պետք է ձեռք բերել բացասական դիրքորոշմանը հակառակ դիրքորոշում:
Առաջին քայլը թող լինի հետևյալ դիրքորոշումը՝ «ՉԱՐ ԱՉՔՆ ԻՆՁ ՉԻ ԿՊՉՈՒՄ»:
 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/xary2/Char_achq.jpg

Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: Admin (11.11.2013) | Հեղինակ: Kiss.am W
Դիտումներ: 3914 | Տեգեր: մոտիվացիա, սնահավատություն, Հոգեբանություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ