Kiss.am Մատների ծայրերով ճակատին թխկթխկացնել - ինքնաքննադատություն, սեփական մեղքերի խոստովանություն:
Ճակատը մի ծայրից մյուս ծայրը շոյել - անորոշություն, փորձում է մտածել, թե ճիշտ է հասկացել դիմացինին: *** Ցուցամատով մի քանի անգամ ներքևից վերև շփելը քթի և հոնքերի միջին հատվածը - փորձում է մտապահել, մտածում է, որ պետք չէ մոռանալ: *** Ցուցամատի և միջնամատի միջոցով քունքային հատվածին դիպչել - վստահ չէ *** Գլխի մեջտեղը շոյելը, կարծես թե սանրվում է - թաքցնում է իր նևրոտիկությունը, փորձում է հանգստանալ: *** Հոնքի ծայրը թեթև ցուցամատով շոյել – փոքր-ինչ նյարդայնացած է, անվստահ իրավիճակի ճիշտ գնահատման մեջ: *** Ցուցամատով և բութ մատով բռնում է հոնքերի արանքը` փոքր-ինչ վերև բարձրացնելով մաշկը – փորձում է կենտրոնանալ, հավաքվել, որպեսզի սխալ չգործի: *** Ձեռքով ճակատի մի մասը և աչքերը փակելը – այս ժեստը նշանակում է տխրություն, հուսահատություն, հոգնածություն, սակայն շատերի համար այն դիմակ է, որի միջոցով թաքցնում են իրենց անտարբերությունը կամ ժպիտը: *** Ակնոցի ծայրերը միացնել իրար, ձեռքում անընդհատ ծայրերն այս ու այն կողմ տանել – անորոշություն, անտեղյակություն, անպարզություն: *** Ակնոցով սեղանին թխկթխկացնելը – դժգոհ է, հարկավոր է կրկնել: *** Ցուցամատով քթին փոքր-ինչ հպվելը – խորհում է, ինչ-որ բան կասկածում: *** Ցուցամատով և բութ մատով վերևից ներքև քթի տակ շոյելը – փորձում է պարզել: *** Ցուցամատով քթի տակ շոյելը – անվստահություն, անվճռականություն, չի կողմնորոշվում: Անուշ Պետրոսյան Подпишитесь на доски (Կարիերա, հոգեբանություն, հարմոնիա) следующих пользователей Pinterest: Օգտակար. Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 3124 |
| | |
