Ամեն ինչում վատը տեսնելու սովորությունը հաճախ խանգարում է մեզ անաչառ ընկալել իրականությունը: Մենք կարող է ապրենք անցյալի սխալներով, պղտորենք մեր առօրյան նախկին վիրավորանքների պատճառով, անընդհատ ունենամք ինքներս մեզ խղճալու զգացում կամ ներկայիս անհաջողությունները կապենք անցյալի հետ` փոխանակ աշխատելու մեզ վրա և հաղթահարելու առկա խնդիրները: Ինչ են անցյալի «գերին» դարձած անձանց հոգեբանները…
Վերահսկի՛ր մտքերդ, ընտրիր կառուցողականը
Պարզեք, ուսումնասիրեք, թե անցյալի հետ կապված որ դեպքերն են ձեր մեջ առաջացնում բացասական մտքեր և դրանք փոխարինեք դրական պնդումներով, օրինակ.
• բացասական «Ինձ հետ այսպես է ստացվում, որովհետև իմ ծնողները...»:
• դրական «Ես կփորձեմ այնքան ժամանակ, մինչև...»:
• բացասական/ «Ինձ հետ այսպես է ստացվում, որովհետև ես մանկության ժամանակ...»:
• դրական «Դրա համար ժամանակ ու ջանքեր են պահանջվում, բայց ես գործը կհասցնեմ ավարտին»:
• բացասական/ «Ինձ ոչ ոք ետ չի պահել…»:
• դրական «Բավական է ապրել անցյալով: Միթե ես չեմ կարող երջանիկ լինել այսօր»:
• բացասական «Ես երբեք չեմ եղել նրանց մեջ, ովքեր...»:
• դրական «Երեկը երեկ էր, այսօր լրիվ ուրիշ օր է»:
• բացասական «Ինձ ուղղակի կամքի ուժը չի հերիքում փոխվելու համար»:
• դրական/ «Սկսած այս պահից ես...»:
• բացասական/ «Իմ հայրը շատ ծանր բնավորություն ունի, դրա համար էլ ես...”:
• դրական/ «Մի գեղեցիկ օր ինձ չի անհանգստացնի...»:
• բացասական «Այդ տհաճ օրվանից աշխարհն ինձ գիտի այդպիսին...»:
• դրական «Երբեք ուշ չէ ինչ-որ բան փոխել»:
Եթե խնդիրդ հասկանալի է քեզ, ուրեմն` կիսով չափ հաղթահարել ես այն:
Երբեմն մենք ապրում ենք անցյալի հիշողություններով, որովհետև ոչինչ չունենք ներկան «լցնելու համար»: Ինչիսին է իրավիճակը ձեր դեպքում... Փորձեք պարզել դա այս հարցերի միջոցով.
• Գո՞հ եք Դուք ձեր կյանքից:
• Հետաքրքի՞ր է ձեզ համար Ձեր աշխատանքը (եթե ունեք): Կա՞ն այլ հետաքրքրություններ, բացի դրանից:
• Հաճա՞խ եք հնարավորություն ունենում ուրախ երեկոներ անցկացնելու հաճելի մարդկանց հետ:
• Ունե՞ք Դուք համախոհներ, որոնց հետ կարող եք զբաղվել սիրած գործով և ինքնաարտահայտվել մինչև վերջ:
• Համակու՞մ է Ձեզ մենության զգացումը կամ անկումային տրամադրությունը երկար ժամանակով:
• Հաճա՞խ եք Դուք խուսափում կամ հրաժարվում նոր ծանոթություններից ու հարաբերություններից` վախենալով նախորդ անհաջող փորձից:
Ճնշված զգացմունքների շնորհիվ անցյալը իշխանություն է վերցնում մեզ վրա
Բոլոր վերը նշված հարցերն իրենց մեջ խնդիրներ են պարունակում, որոնց հաղթահարումը կօգնի Ձեզ ազատվել հին սխալների ու անհաջողությունների բեռից:
Շատ հաճախ, ընկնելով տհաճ իրավիճակի մեջ կամ ներկա լինելով ծանր խոսակցության, մենք ձգտում ենք պաշտպանել մեզ հիվանդագին զգացմունքներից: Սովորաբար դա անգիտակցված է լինում, հատկապես մանուկ հասակում: Մարդիկ խուսափում են անհանգստացնող վերապրումներից, ճնշում են դրանք կամ անտեսում:
Ցավոք, դա բերում է ճիշտ հակառակ արդյունքի: Ճնշված զգացմունքները չեն անհետանում: Դրանք պարզապես մղվում են անգիտակցականի խորքերը: Մենք դադարում ենք դրանք նկատել, մոռանում ենք դրանց մասին, բայց այդ զգացմունքները «թաքնված»: Շարունակում են իրենց քայքայիչ ազդեցությունը` ժամանակ առ ժամանակ դրսևորվելով նևրոզներով, անբացատրելի արարքներով և նյարդային պոռթկումներով: Այդ չգիտակցված զգացմունքների միջոցով անցյալը մեծ իշխանություն է վերցնում մեզ վրա, որովհետև մենք չենք կարող ղեկավարել այն, ինչն իբր չկա մեզ համար: Սակայն, հենց դրանք են մեր շարժառիթները:
Զոհ մի՛ գնա կարծրատիպերին
Ինչու՞ ենք մենք փորձում ճնշել մեր զգացմունքները... Երբեմն` որպեսզի թաքցնենք անձնական խնդիրները, երբեմն` համարելով զգացմունքների արտահայտումը թուլության նշան, հետևաբար` վախենալով թույլ երևալ: Հնարավոր է` մենք ճնշում ենք զգացմունքները, քանի որ մեր կարծիքով դրանք անտրամաբանական, անհարմար կամ ոչ պատշաճ են հասուն մարդու համար: Շատերը դաստիարակվել են այն համոզմունքով, որ մեծերը չպետք է լաց լինեն, իսկ տղաներին շեշտվել է, թե զգացմունքների արտահայտումը հատուկ է միայն իգական սեռին:
Ցավոք, փորձը` ճնշելու ներքին արգելքները կամ հանելու կորստի զգացումը աշխատանքի և նոր նախասիրություններ ձեռք բերելու շնորհիվ ընդամենը թույլ է տալիս որոշ ժամանակով շեղվել խնդրից, բայց չի լուծում այն:
Դեմ առ դեմ կանգնիր քո խնդրի առաջ… կամ` «Վախը վախով են բուժում»
Անցյալի ծանր ապրումները հաղթահարելու միակ միջոցը ժամանակ տրամադրելն է խնդիրը հասկանալուն: Անհրաժեշտ է բացարձակ անկեղծ լինել սեփական անձի հետ, չխուսափել խնդրին սթափ մոտենալուց, անաչառ վերլուծությունը մեր ապրած այնպիսի զգացմունքների, ինչպիսիք են ատելությունը, ամոթը, մեղավորության զգացումը, դիմացինի կարծիքի անվերապահ ընդունումը, կորստի զգացումը և այլն: Գիտակցման ու սթափ մոտեցման այդ պահը մեծ համարձակություն ու ջանք է պահանջում, բայց փոխարենը կստանաք թեթևություն և նոր կենսական ուժեր: Այս առումով շատ հարմար է ապրումները գրի առնելը կամ, այլ կերպ ասած, յուրահատուկ «Կյանքի օրագիր» պահելը:
Չպետք է խուսափել անգամ ամենատանջալի թվացող վերապրումներից: Գրչին լավագույնս կարող է փոխարինել նաև ձայնագրիչը: Ազատվեք Ձեզ տանջող անցյալի հետապնդումներից ու դեմ առ դեմ առերեսվեք դրանց հետ` ընտրելով կառուցողական ու լավատեսական ճանապարհը: Հիշեք, որ մարդ արարածն ապրում է միայն մեկ ժամանակ` ՆԵՐԿԱՆ: Իսկ անցյալի սխալների բեռից ազատվելն օգնում է երջանիկ դարձնել ներկան:
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին: