Պարտքով գումար տա՞լ, թե՞ ոչ
![]()
  Kiss.am ![]() ՈՒ՞Մ և ԻՆՉՈՒ՞ Բնականաբար կա մարդկանց շրջանակ, ում մենք իրավունք չունենք և չենք կարող մերժել` հարազատ-բարեկամներ և այլն: Ընտանիքի ներսում ուրախություններն ու տխրություններն ընդհանուր են, ուստի նյութական դժվարություններն էլ սովորաբար լուծվում են փոխադարձ աջակցությամբ: Իսկ մնացած խնդրողներին ընդառաջ գնալուց առաջ ճիշտ կլինի սթափ մտածել: Որքանո՞վ է հուսալի պարտք վերցնողը: Եթե տվյալ անձը մի քանի անգամ գումար է վերցրել և պարտաճանաչ վերադարձրել խոստացած ժամկետում, ապա կարելի է մասամբ երաշխիք ունենալ, որ ամեն ինչ նորմալ կլինի: Իսկ մարդկանց մոտ, ովքեր սովոր են անվերջ վերցնել ու կրկնապատկել պարտքերը, միշտ առաջանում են «չնախատեսված տհաճ հանգամանքներ»: Նշանակում է` մարդը հստակ ու հեռատեսորեն չի հաշվարկել իր քայլերը և հնարավոր է` գումարը չվերադարձնի: Այստեղից հետևություն, որ մարդկանց շարքում, ում կտրականապես պետք չէ գումար տալ, մտնում են խաղամոլության, հարբեցողության սեր ունեցող անձինք և նրանք, ովքեր թեկուզ մեկ անգամ չեն վերադարձրել պարտքը: Որքանո՞վ է ձեզ մտերիմ խնդրողը: Մարդու իրավիճակի մեջ մտնելն ու աջակցելը հասկանալի են, եթե նրա խնդիրների հանդեպ անտարբեր չեք: Իսկ ահա չմերժելը միայն նրա համար, որ ժլատ չերևաք, հիմարություն է: Հաշվի առեք, որ տրվող գումարը ինչ-որ օտար մարդու պատճառով դուրս է գալու ձեր և ձեր ընտանիքի բյուջեից: Դրա համար պետք է լինեն ծանրակշիռ պատճառներ: Ի՞նչ շարժառիթով են դրամ խնդրում ձեզնից: Հարցրե՛ք, թե ինչու է մարդուն շտապ դրամ անհրաժեշտ: Բջջային հեռախոսի նոր մոդելի՞… Ուրեմն` նա հակում ունի նորաձև ինչ-որ իրեր ձեռք բերել, որոնք, սակայն, իր գրպանի բան չեն: Երաշխիք ունենալ, թե նա ժամանակին կվերադարձնի գումարը, բնականաբար, միամտություն կլինի: Իսկ եթե մարդը գումարը խնդրում է իր գործի մեջ ներդրում կատարելու համար (գնում է մեքենա կամ համակարգիչ), որն իրեն եկամուտ կբերի, աջակցությունը բարի գործ կլինի: Հավանաբար նրա գործերը շուտով կկարգավորվեն, և նա ի վիճակի կլինի փակել պարտքերը: Երբեմն գումար են խնդրում հարազատների բուժման համար: Պատճառը, անխոս, հարգելի է, սակայն, հաշվի առեք, որ առաջիկայում պարտք խնդրողը նյութական սուղ վիճակում է լինելու, և ակնկալել, թե ժամանակին ետ կստանաք ձեր գումարը, անիմաստ է: ԳՈՒՄԱՐԻ ՀԱՐՑԸ Բարությունն ու շռայլությունը, անկասկած, հիանալի հատկանիշներ են, բայց բարեգործությունը չպետք է իրականացվի ի վնաս բարեգործի: Եթե անգամ պարտք խնդրողը չափազանց ազնիվ անձնավորություն է, կամ դրամ խնդրելու պատճառը խիստ հարգելի է, դա չի նշանակում, որ պետք է «հանեք ձեր վերջին վերնաշապիկը»: Ո՞վ գիտե, միգուցե մի իրավիճակի առջև հայտնվեք, երբ ձեր ընտանիքին շտապ խոշոր գումար է հարկավոր: Առաջնային կանոնն այն է, որ պետք չէ պարտք տալ ձեր վերջին գումարը, քանի որ ձեր ուսերին է դրված ընտանիքի առջև պատասխանատվությունը: Երկրորդ կանոն. Եթե արդեն իսկ ունեք ֆինանսական պարտավորվածություն (օրինակ` վարկ եք վերցրել այս կամ այն իրի կամ տան վերանորոգման համար), երբեք «մի կողմ դրված» գումարը պարտքով մի՛ տվեք: Երրորդ կանոն. Պարտք տվեք միայն այն քանակով գումար, որքան ի վիճակի եք հանուն բարեգործության: Բացառված չէ, որ մարդու գործերն ավելի վատանան, և նա ընդհանրապես չվերադարձնի դրամը: Ուստի` տվեք այն քանակով գումար, որը կորցնելը ձեզ համար էական նշանակություն չի ունենա: Եվ դուք պետք է համոզված լինեք, որ «սովամահ չեք լինի» առանց այդ գումարի: ԵՐԲ ՏԱՐԻՆԵՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՍ, ՈՐ ՊԱՐՏՔԴ ՏԱՆ Պարտքը վերադարձնելու ժամկետի շուրջ պետք է ![]() ԳՈՒՄԱՐ` ՏՈԿՈՍՈՎ Կան մարդիկ, ովքեր դեմ չեն տոկոսով գումար տրամադրելուն: Ոմանք, նույնիսկ, դրամ են աշխատում այդ միջոցով: Բայց հաշվի առեք, որ սա գումար աշխատելու ձև է, որը պետք է գրանցված լինի հարկային դաշտում: Եթե խուսափեք հարկերից, ապա պարտքի մարումից հետո ձեր վերադարձրած պարտամուրհակը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ: Եթե այն ընկնի հարկային տեսուչների ձեռքը, նրա ճանապարհը միանգամից կբերի ձեզ մոտ: Մտածե՛ք` որքանով է ձեզ համապատասխանում գումար աշխատելու այս ձևը: Նման «բիզնեսը» բավականին վտանգավոր է: ՔԱՂԱՔԱՎԱՐԻ ՄԵՐԺՈՒՄ Բոլոր պարագաներում կարելի է հստակ ձևակերպել այն, որ եթե Դուք վստահ չեք, թե պարտք տրված գումարը կվերադարձնեն խոստացված ժամկետում կամ ընդհանրապես կվերադարձնեն, ազատ իրավունք ունեք մերժելու: Ահա մերժման մի քանի տարբերակ. 1. Պատճառաբանությունը, թե հիմա ընդհանրապես գումար չունեք, այդքան էլ համոզիչ չէ և ստեղծում է տպավորություն, թե «ցրում եք» մարդուն: Չէ՞ որ ինչ-որ կերպ ապրում եք, ստեղծում Ձեր հացը: Ավելի հարմար է պատճառ բերել ձեր առաջնային ծախսերը, օրինակ` վերանորոգման կամ մեքենայի համար վերցված վարկը, ավագ զավակի համալսարան գնալու հանգամանքը, ծնողներին անհրաժեշտ թանկարժեք դեղերը… 2. Շատ բնական է ընտանեկան բյուջեի հարցերը ամուսիններով քննարկելը: Օրինակ` կարող եք ամուսնուն տեղյակ պահել այն մասին, որ ձեր ընկերուհին գումար է խնդրել: Եթե ամուսինը կտրականապես դեմ է, առանց թաքցնելու ասեք ընկերուհուն այդ մասին, բայց խուսափեք ուղղակի արտահայտություններից, ասենք` «Ամուսինս թույլ չտվեց»: Ավելի նպատակահարմար է ասել, որ ձեր ամուսինը նախապես այլ պլաններ էր կազմել խնայված գումարի հետ կապված: 3. Նրանց, ովքեր ինչ-որ ժամանակ պարտքով գումար են վերցրել ու վերադարձրել են ուշացումով (կամ ընդհանրապես չեն վերադարձրել), կարող եք համարձակ հիշեցնել այդ մասին: Նման մարդկանց հետ քաղաքավարություն խաղալն ավելորդ է: Նրանց կարելի մերժել կտրուկ ու դաժան կերպ: Պարտք տալու հարցը խիստ նուրբ է: Որոշելով` օգնել թե չօգնել մարդուն` մի անտեսեք ձեր շահերը և մի' տրվեք զգացմունքներին: Չէ՞ որ հնարավոր է` հետո զղջաք ձեր բարության ու խղճահարության համար Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 2868 |
| | |