Որքա՞ն գումար է անհրաժեշտ Երևանում տուն գնելու համար
 

   «168 ժամ»


Որքա՞ն գումար է անհրաժեշտ Հայաստանում տուն գնելու համար
«168 ժամ»-ը գրում է՝

Կենտրոնում 70քմ տարածքով միջին բնակարան ձեռք բերելու համար երկու հոգանոց ընտանիքը պետք է խնայի մոտ 9 տարի՝ բավարար գումար կուտակելու համար։ Այս մասին գրում է «168 ժամը» եւ հավելում. «Սա՝ այն դեպքում, երբ ընտանիքի երկու չափահաս անդամներն աշխատում են, ստանում են միջինը 142 հազար դրամ աշխատավարձ եւ իրենց ողջ եկամուտը կուտակում են տուն գնելու համար: Այս տվյալները կարելի է գտնել «Ազգային հիպոթեքային ընկերության» կողմից հրապարակված բնակարանային մատչելիության ինդեքսում։

Բնակարանային մատչելիության ինդեքսը ցույց է տալիս, թե քանի տարում ընտանիքը միջոցներ կկուտակի բնակարան ձեռքբերելու համար, եթե ենթադրենք, որ ողջ եկամուտները խնայվում են այդ նպատակի համար: Հաշվարկները հիմնված են միջին վիճակագրական տվյալների վրա:

Օրինակ, միջին աշխատավարձով երկու աշխատող ունեցող ընտանիքը, ովքեր համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության 2013թ. ապրիլ ամսվա հրապարակման ստանում են յուրաքանչյուրը 142,711-ական ՀՀ դրամ միջին աշխատավարձ, ցանկանում է ձեռք բերել երկսենյականոց բնակարան Երեւանում` 70քմ մակերեսով: 2013թ. ապրիլին Երեւանում 1քմ-ի միջին արժեքը եղել է 271,400 ՀՀ դրամ` համաձայն ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատուի: Այսինքն ցանկալի բնակարանը կարժենա 18,998,000 ՀՀ դրամ, իսկ բնակարանային մատչելության ինդեքսը` 5.5: Նշանակում է, որ միջին վիճակագրական ընտանիքն իր միջոցներն ամբողջությամբ պետք է խնայի 5.5 տարի` Երեւանում միջին արժողության բնակարան ձեռք բերելու համար...»,- գրում է «168 ժամը»:

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol13/gneltun2.jpg

Կատեգորիա: Ընտանեկան բյուջե | Ավելացրեց: Admin (14.12.2013) | Հեղինակ: «168 ժամ» W
Դիտումներ: 1318 | Տեգեր: Ընտանեկան բյուջե | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ