Տարածված սխալներ՝ ընտանեկան բյուջեն կազմակերպելիս
 

   

Տարածված սխալներ` ընտանեկան բյուջեն կազմակերպելիսՀաճախ է պատահում այնպես, որ անգամ պատկառելի աշխատավարձ ստանալու դեպքում չենք կարողանում խելամիտ տնօրինել մեր գումարը` մի կերպ ծայրը ծայրին հասցնելով մինչև ամսվա վերջ: Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ավելի խնայող լինել:

 

Գնումների տենդ

Գոյություն ունի մի հոգեբանական օրինաչափություն. աշխատավարձ ստանալու օրը մարդն իրեն գրեթե միլիոնատեր է զգում: Արդյունքում շռայլում է` առանց դրամ հաշվելու: Աշխատավարձ ստանալու օրը ավելի լավ է միանգամից գնալ տուն` առանց որևէ վայր մտնելու կամ ինչ-որ գնումներ անելու, անգամ` մթերք: Հաջորդ  օրը, որպես կանոն, «տենդը» մարում է: Սթափ ուղեղով ավելի հեշտ է որոշել` ինչ է ձեզ անհրաժեշտ առաջին հերթին:

 

Գրոշը դրամ է խնայում…

Դուք միշտ պետք է իմանաք, թե ինչքան դրամ կա ձեր դրամապանակում: Այդպես ավելի հեշտ է տնօրինել ֆինանսները և որոշակի սահմանափակումներ մտցնել: Շատ օգտակար է ծախսերը գրառելը: Կարող է պարզվել, որ ինչ-որ անպետք մանրուքների վրա է ծախսվել ձեր աշխատավարձի կեսից ավելին: Առանձին դրամապանակ պահեք մանրադրամի համար և ցանկացած մետաղադրամ գցեք այնտեղ: Արդյունքում այն ժամանակ, երբ վերջանան ձեր թղթադրամները, մանրադրամի դրամապանակում կարող է բավականին գումար հավաքված լինել:

 

Պարտքով դրամ վերցնել պետք է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

Գումարը կծախսվի աննկատ, իսկ վերադարձնել դուք այնուամենայնիվ պարտավոր եք: Եթե ինքներդ եք պարտքով գումար տվել, պահանջեք, որ վերադարձնեն ամբողջությամբ, ոչ մաս-մաս:

 

Կրկին գնել եք այն, ինչ չէիք ցանկանում

Երբեք մի գայթակղվեք հնարքներով, օինակ, «5 գուլպան 1000 դրամով»: Մի քանի նման գնում կատարելով` կգերազանցեք ձեր ծախսերը: Տարվելով  «50 տոկոս զեղչ» գրավիչ ցուցանակներով և գնելով ապրանքների մի ամբողջ կույտ, որոնք մտադիր էլ չէիք գնել, որոշ ժամանակ անց կպարզեք ձեզ համար, որ կարող էիք բավարարվել միայն մեկով: Ստացվում է, որ ապրանքը էժան չի նստել, այլ թանկ և այն էլ` ոչ թե հիսուն տոկոս զեղչով, այլ հարյուր ու նույնիսկ երկու հարյուր տոկոսով թանկ:

 

Եթե գնում եք սուպերմարկետ, նախօրոք գրառեք անհրաժեշտ ապրանքների ցանկը: 

Հայտնվելով գրավիչ ապրանքների բազմության մեջ` սովորաբար ավելի հեշտ ենք տրվում գայթակղությանը և գնում ենք իրականում մեզ ոչ անհրաժեշտ իրեր: Հեշտ մի հմայվեք գույնզգույն ու շքեղ փաթեթավորմամբ. փաթեթավորումը ավելացնում է ապրանքի արժեքը, բայց չի նպաստում որակի բարձրացմանը:

 

Էժանը միշտ չէ, որ շահավետ է

Երբեմն մենք տարված գնում ենք ապրանքներ, որոնք սովորականից էժան արժեն: Բայց մեծ քանակ վերցնելով արդյունքում նորից պարզվում է, որ բավականին գումար ենք ծախսել: Բացի այդ` չարժե գնել ամենաէժանը: Օրինակի համար շատ էժան կարտոֆիլի բավականին մասը կհայտնվի աղբանոցում մնացուկների առումով, այն դեպքում երբ մի քիչ ավելի թանկ, բայց նորմալ կարտոֆիլը կօգտագործեք գրեթե առանց մնացուկների:


 

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://kiss.am/Hogebanutyun/Taracvac_sxalner_yntanekan_byujeum.jpg

Կատեգորիա: Ընտանեկան բյուջե | Ավելացրեց: Admin (22.04.2015)
Դիտումներ: 2840 | Տեգեր: դրամը ընտանեկան հարաբերություններու, ֆինանս, փող, կազմակերպված ծախսել, ճիշտ տնօրինել գումարը, Ընտանեկան բյուջե | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ