Քո բանկային խորհրդատուն. հիանալի ծրագիր Ineco բանկի կողմից
 

   

Քո բանկային խորհրդատուն. հիանալի ծրագիր Ineco բանկի կողմից


Ինեկոբանկի կողմից պատրաստված այս համակարգը (Gadget) իրենից ներկայացնում է հաշվիչների խումբ` նախատեսված բանկի կողմից մատուցվող տարբեր ծառայությունների համար, որը կարող եք մշտապես ունենալ Ձեր համակարգչում` բեռնելով և տեղադրելով այն:

Ծրագրի հնարավորությունները

Տեղադրելով այս հարմարավետ գործիքը համակարգչում` Դուք կարող եք հաշվարկել`

    վարկի ամսական մարումների չափը,
    ավանդների տոկոսագումարները,
    դրամական փոխանցումների համար վճարվող կոմիսիոն վճարները:

Բացի այդ, ծրագիրը թույլ է տալիս ցանկացած պահի տեսնել անընդհատ թարմացվող տարադրամի փոխարժեքները կանխիկ և անկանխիկ գործարքների համար:

Ուշադրություն

Ծրագիրը նախատեսված է Windows Vista և Windows 7 օպերացիոն համակարգերի համար: Նշված օպերացիոն համակարգերից ցածր համակարգեր ունեցող համակարգիչներում ծրագիրը չի կարող աշխատել:

Վարկերի ամսական մարումները հաշվարկվում են անուիտետի (ամսական հավասարաչափ մարումների) սկզբունքով: Որոշ վարկատեսակների դեպքում հնարավոր են վարկի մարումների այլ տարբերակներ` ոչ հավասարաչափ մարումներ, անհատական մարումների գրաֆիկ և այլն: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այլցելել կայքի համապատասխան բաժին, զանգահարել 510-510 հեռախոսահամարով կամ այցելել Ինեկաբանկի ցանկացած մասնաճյուղ:

    Նշենք նաև, որ ծրագիրը աշխատում է 3 լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն, որոնց ընտրությունը կատարվում է Gadget-ի պատուհանի վերևում երևացող փոքրիկ գործիքի միջոցով:

Հուսով ենք, որ այս ծրագիրը կլինի Ձեր անձնական բանկային խորհրդատուն Ձեր համակարգչում:



 


Подпишитесь на доски (Կարիերա, հոգեբանություն, հարմոնիա) следующих пользователей Pinterest: Օգտակար.


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օգտակար | Ավելացրեց: Admin (16.07.2013)
Դիտումներ: 1968 | Տեգեր: փող, Ընտանեկան բյուջե, կարիերա, Soft գործնական, դրամ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ