18:10
Որքանո՞վ է կարևոր նախաձեռնող լինելու հատկանիշը հաջողություններում

Բնույթով մենք՝ մարդիկս, այնպիսին ենք, որ նախընտրում ենք գործել, ոչ թե դառնալ գործունեության օբյեկտ։ Սա մեզ մի կողմից թույլ է տալիս ընտրել մեր արձագանքը որոշակի հանգամանքների նկատմամբ, մյուս կողմից մեզ մղում է ձևավորելու այդ հանգամանքները։ Նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնելը ոչ թե ագրեսիվության կամ համառության նշան է, այլ պատասխանատվության. մենք պատասխանատվություն ենք կրում այն բանի համար, որ հանգամանքները դասավորվեն որոշակի կարգով։

Որքանո՞վ է կարևոր նախաձեռնող լինելու հատկանիշը հաջողություններում

«Պատկերացում չունեմ՝ ինչպես անել այս գործը…», «Չգիտեմ ինչից սկսել. ոչ ոք չի ուզում ինձ օգնել…». սրանք տարածված արտահայտություններ են։ Շատ մարդիկ սպասում են, որ ինչ-որ բան տեղի կունենա, կամ ինչ-որ մեկը իրենց կօգնի։ Այնինչ՝ այն մարդիկ, ովքեր արդյունքի են հասնում որևէ աշխատանքում, պրոակտիվ են. նրանք ոչ թե խոսում են խնդիրների մասին, այլ լուծում են դրանք, նրանք նախաձեռնող են. հիմնվելով իրենց սկզբունքների վրա՝ անում են ամեն ինչ, որ «առաջադրանքը» կատարված լինի։

Բավական է միայն՝ ինչ-որ մեկը մեր շրջապատում ետ կանգնի պատասխանատվությունից՝ սպասելով, որ մեկ ուրիշն իր փոխարեն որոշում կայացնի, անմիջապես խորհուրդ ենք տալիս օգտագործել հնարամտությունն ու նախաձեռնողականությունը, բայց այստեղ հանկարծակի մեզ մոտ հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր են մեր հնարամտությունն ու նախաձեռնողականությունը։

Նախաձեռնող և ոչ նախաձեռնող մարդիկ իրարից տարբերվում են, ինչպես ցերեկն ու գիշերը։ Խոսքը ոչ թե 25 կամ 50 տոկոսանոց, այլ հսկայական տարբերության մասին է, առավել ևս՝ եթե խոսում ենք խելացի, բանական և ուրիշների նկատմամբ ուշադիր մարդկանց մասին։

Ենթադրենք՝ տնտեսական անկման պատճառով մի գարծարար ծանր վիճակում է հայտնվել։ Եթե նա լինի պրոակտիվ, հավանաբար իր վիճակն այսպես նկարագրի. «Վիճակը ծանր է, իսկ դեպքերի զարգացման միտումը ցույց է տալիս, որ հետագայում ավելի վատ է լինելու։ Բայց ես նման իրավիճակից դուրս գալու հիանալի ծրագրեր ունեմ։ Հետևաբար, գործերը բավականին լավ վիճակում են»։ Իսկ ինչպե՞ս կարձագանքեր  ռեակտիվ մտածելակերպով մարդը. «Ի՞նչ եք ասում։ Հապա փաստերի՛ն նայեք։ Դուք ընդամենը լավատես եք։ Վաղ թե ուշ կնայեք իրականության աչքերին»։

Հենց սա է երևի պրոակտիվության՝ լավատեսական մտածելակերպի տարբերությունը։ Մենք նայում ենք ինչպես այսօրվա, այնպես էլ վաղվա իրականության աչքերին։ Այդ իրականությունը մեզ ցույց է տալիս, որ ինքներս կարող ենք լավատեսորեն արձագանքել այսօրվա և վաղվա արտաքին հանգամանքներին։ Եթե մենք իրականության աչքերին չնայեինք, ստիպված կլինեինք հաշտվել այն մտքի հետ, որ մեր կյանքը որոշվում է նրանով, ինչ տեղի է ունենում մեր շուրջը։

Պրոակտիվությունը մարդկային բնույթի մի մասն է. ճիշտ է, երբեմն այդ հատկությունը մեր մեջ քնած է, բայց, միևնույնն է, կա։ Այնպես որ այդ հատկությունը մարդկանց մեջ ամրապնդելու համար պետք է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ մարդիկ, իրենց տրված հնարավորություններն օգտագործելով, կարողանան լուծումներ գտնել՝ հույսն ավելի ու ավելի շատ սեփական անձի վրա դնելով։

Ավա Քոչարյան

Աղբյուրը՝ Սթիվեն Քովիի «Բարձրարդյունավետ մարդկանց  7 սովորույթները»


Ինչպե՞ս հասնել նպատակներին


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հաջողության գաղտնիքներ | Դիտումներ: 768 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: հաջողության գաղտնիքներ, կարիերա | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ