14:46
Մոտիվացիայի ուժը

Յուրաքանչյուր ղեկավար ցանկանում է իմանալ, թե ինչ կարելի է անել, որ ենթակաները  հնարավորինս արդյունավետ աշխատեն: Դրան հասնելու համար ղեկավարը պետք է կարողանա այնպիսի պայմաններ ստեղծել, որ աշխատակիցներն ամեն օր աշխատանքի գալով և 8 ժամ աշխատելով՝ չձանձրանան և տունդարձի ճանապարհին էլ չմտածեն` «Ե՞րբ է վերջանալու այս ամենը»:
Իսկ դրան  հասնելու ամենակարևոր պայմանը մոտիվացիայի արվեստին տիրապետելն է:

 
Մոտիվացիայի ուժը

Ի՞նչ է մոտիվացիան

Դա այն շարժիչ ուժն է, որը  մարդուն մղում է ինչ-որ գործ անելու: Այլ խոսքով՝ դա  մարդուն էներգիա, լիցք հաղորդող գործոնն է, շարժառիթը: Օրինակ՝ լավ է, եթե մարդը դրդապատճառ ունի առավոտյան վաղ արթնանալու և աշխատանքի շտապելու:
Սակայն դա դեռ բավարար չէ: Եթե աշխատանքը նրան չի գոհացնում, մոտիվացիան խաթարվում է:

Ի՞նչ պետք է կարողանա ղեկավարը
 
1. Աշխատանքից դժգոհելու առաջին պատճառը, բնականաբար, բխում է գլխավոր մոտիվացիայից՝ աշխատավարձի չափից: Թերևս չկա այնպիսի կազմակերպություն, որտեղ բոլոր աշխատակիցները լիովին գոհ լինեն իրենց աշխատավարձից:
Իհարկե, ղեկավարը բարի փերի չէ և չի կարող աշխատանքային ծանրաբեռնվածությունը հասցնել նվազագույնի, իսկ աշխատավարձերը՝ առավելագույնի: Սակայն կա մի բան, որ հաստատ նրա ձեռքում է: Միայն ղեկավարից է կախված թիմում ստեղծված հարաբերությունների բնույթը: Անկեղծությունն ու պարզությունը, որոշումների կայացմանը բոլորի մասնակցությունը նույնպես աշխատանքում արդյունավետության հասնելու կարևոր նախապայմաններից են:
  
2. Աշխատակիցների համար երկրորդ խնդիրը առաջ գնալու հեռանկարն է:  Բոլորն էլ ցանկանում են իրագործել իրենց գաղափարներն ու նախաձեռնությունները: Մարդկանց համար չափազանց կարևոր է՝ տվյալ աշխատանքում կա՞, արդյոք, նոր գիտելիքներ ստանալու, որպես մասնագետ աճելու հնարավորություն: Հետևաբար երկրորդ մոտիվացիան հեռանկարի հնարավորությունն է:

3. Երրորդ դրդապատճառը հոգեբանական է. մարդը պետք է զգա, որ ինքն անտեսված չէ և բավարար չափով տեղեկացված է տվյալ կազմակերպության գործունեությունից, գիտի դրա նպատակն ու իր դերն այդ գործում:  Մի այսպիսի խոսք կա՝ «Եթե նախազգուշացված ես, ուրեմն զինված ես»: Իսկապես, մարդիկ միշտ ցանկանում են առավելագույնս տեղեկացված լինել այն գործից, որին մասնակցում են, որպեսզի իրենց ավելի ապահով զգան: Միշտ էլ անորոշությունն անհանգստություն է առաջացնում:

Դուք աշխատանք եք փնտրում

Մոտիվացիայի ուժըՁեզ նույնպես պետք է առաջնորդվել մոտիվացիայի թելադրանքով: Անպայման պետք է նկատի ունենաք ձեր նախասիրություններն ու ընդունակությունները, արդյո՞ք ձեր հետաքրքրությունները համապատասխանում են տվյալ աշխատանքին, դուք դա հաճույքո՞վ կանեք: Եթե՝ ոչ, ապա պետք չէ ավելորդ նյարդեր ու ժամանակ վատնել, քանի որ, միևնույն է, երկար չեք դիմանա: Արդյունքում կհանգեք այն եզրակացության, որ այդ աշխատանքը  ձեզ համար չէր:

Այսինքն՝ աշխատանք ընտրելիս պետք է անպայման հաշվի առնել՝ այն ձեզ հարմար է,  թե ոչ:

Այստեղ շատերը կընդդիմանան՝ ասելով, թե հիմա աշխատանք գտնելն արդեն մեծ երջանկություն է, ու գլխավոր մոտիվացիան էլ ապրուստի միջոց վաստակելն է: Բայց հավատացե՛ք, եթե տանը նստած սպասեք, որ աշխատանքը երկնքից պետք է ձեր գլխին ընկնի, հաստատ չեք գտնի: Մի՛ զլացեք, հետաքրքրվե՛ք, հարցուփորձ արեք, ձեր տվյալները ներկայացրեք աշխատանքի տեղավորման գործակալություններին (իհարկե, հուսալներին): Փնտրողը հաստատ գտնում է: Եվ վերջապես, դա առաջին քայլն է, որից հետո կարող են նոր ճանապարհներ բացվել:  


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հաջողության գաղտնիքներ | Դիտումներ: 4690 | Ավելացրեց: Admin | Տեգեր: աշխատող խորհուրդներ, հաջողության գաղտնիքներ, հասնել հաջողության, կարիերա, աշխատանք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ