01:04
Ինչպե՞ս կատարելագործել լիդերի (առաջնորդի) հատկանիշները

Ինչպե՞ս կատարելագործել լիդերի (առաջնորդի) հատկանիշներըՑանկանո՞ւմ եք ընկերության հաջողակ աշխատակիցների շարքին դասվել։ Զարգացրեք ձեր մեջ անհրաժեշտ որակական հատկանիշները։ Յուրաքանչյուր աշխատավայրում կան մարդիկ, որոնց բոլորն են համարում հաջողակներ, քանի որ հենց նրանց են հանձնարարվում ամենահետաքրքիր և շահութաբեր նախագծերը, նրանց ուղարկում են գործուղումների և վերապատրաստման դասընթացների, ինչպես նաև բարձրացնում են
վերջիններիս պաշտոնները։ Որպեսզի հաջողությունը ձեզ ևս այցելի, օրինակ վերցրեք նրանցից, ովքեր դասվում են ընկերության առաջնորդների շարքերը։

 

 

Հուսալի անձնավորություն
Հենարան դարձեք ղեկավարի համար։ Կարող եք պարզապես վերջինիս հարցնել ունի՞ նա արդյոք օգնության կարիք կամ կարող եք ինքնուրույն գնահատել իրադրությունն ու մոտենալ վերջինիս որևէ առաջարկով։

• Ընդունեք ձեր սխալները, պատասխանատվությունը մի թողնեք մեկ ուրիշի վրա։ Զարգացրեք ձեր մեջ կազմակերպչական ջիղը, քանի որ աշխատանքային
գրաֆիկը ճիշտ պլանավորելու և կազմակերպելու ընդունակ անձինք հաճախ են ցանկալի առաջարկներ ստանում։

 

Ստեղծագործական մոտեցում

Լավ մասնագետ կարող է լինել նաև մոխրագույն մկնիկը, սակայն վերջինիս ղեկավարը, խելացի լինելուց բացի, պետք է ստեղծագործել կարողանա։ Խուսափո՞ւմ եք գործընկերներին պատմել ձեր փայլուն գաղափարի մասին՝ մտածելով, որ նրանք կգողանան ձեր միտքն ու կներկայացնեն որպես իրենցը։
 

Փորձեք հարյուրավոր այդպիսի գաղափարներ ունենալ պահուստում։ Դրա համար զարգացրեք ձեր ստեղծագործական ունակությունները։


* Ընդլայնեք շրջապատը՝ հաճախեք ցուցահանդեսներ, համերգներ, կարդացեք բազմաբովանդակ գրականություն, ճանապարհորդեք։
 

* Սովորական առաջադրանքները լուծելու նոր տարբերակներ որոնեք։ Օրինակ, մտածեք՝ ինչպե՞ս կարելի է արագացնել բնակարանի մաքրության ընթացքը կամ ո՞ր համեմունքը կարող է լավացնել սիրելի ուտեստի համային հատկանիշները։
 

Փորձեք յուրաքանչյուր օրը դարձնել յուրովի։ ժամանակի ընթացքում մշակված նորամուծությունները կփոխանցվեն նաև աշխատավայր։


 

 
Ինչպե՞ս կատարելագործել լիդերի (առաջնորդի) հատկանիշները

* Գրի առեք մտահղացումները։ Հատուկ օրագիր պահեք և գրի առեք բոլոր պայծառ գաղափարները կամ ձայնագրեք հեռախոսի մեջ։ Ընտրեք ամենահետաքրքիր գաղափարն ու պատկերացրեք, որ այն պետք է կյանքի կոչել այդ պահին։ Մտածեք ելույթի թեմայի, ձեր նախագծի արժեքի, առավելությունների ու թերությունների մասին։

Եղե՛ք տեղեկացված

Հետևեք. Ով տիրապետում է ինֆորմացիային, նա տիրապետում է աշխարհին արտահայտությանը։ Փորձեք մշտապես լինել տեղեկացված բոլոր բնագավառներում։ Ընկերական հարաբերություններ հաստատեք աշխատակիցների, մրցակից կազմակերպությունների հետ։ Փնտրեք տեղեկատվության առանձնահատուկ աղբյուրներ։ Աշխատավայրում ազդեցիկ կառույցների հետ ծանոթության շնորհիվ, նորությունները կհասնեն ձեզ բոլորից շուտ, միաժամանակ տնօրինության կողմից կպարգևատրվեք՝ տեղեկացված լինելու համար։

Ոգեշնչվե՛ք

• Նախքան նոր գաղափարը ղեկավարին ներկայացնելը, այդ մասին խոսեք գործընկերների հետ։ Ստանալով վերջիններիս հավանությունը՝ ներկայացրեք ղեկավարին։ Ենթադրենք, ձեր առաջարկը հետևյալն է. Մեր թերթում բավական էջեր չկան բժշկական խորհրդատվության վերաբերյալ։ Այդ պահին ձեր կողքին կանգնած են գովազդային կառավարիչները, ովքեր արդեն ունեն հաճախորդներ բուժ, հաստատություններից։

• Գլխավորը հետևյալն է. հարգել սեփական անձը, շրջապատողներին և կարողանալ հասկանալ աշխատանքի լրջությունը։ Եղեք ազնիվ և դուք ևս կդառնաք առաջնորդ։


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հաջողության գաղտնիքներ | Դիտումներ: 1717 | Ավելացրեց: Admin | Տեգեր: հոգեբանական, աշխատանք, հաջողության գաղտնիքներ, հասնել հաջողության, կարիերա | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ