08:16
Վարքի 4 ոսկե կանոն աշխատավայրի համար
Ինչպես էլ վերաբերվենք մեր ղեկավարությանը կամ աշխատակակիցներին, վարքի որոշակի կանոնների աշխատավայրում հետևել պարտավոր ենք: Ի՞նչ կարող ես անել, չէ՞ որ հենց «հարազատ» կոլեկտիվում է, ըստ էության, աշխատունակ մարդն անցկացնում իր օրվա մեծագույն (և լավագույն) մասը: Իսկ ի՞նչ իմաստ ունի այդ դեպքում անվերջ «պատերազմական գոտում» գտնվելը:
 
Վարքի 4 ոսկե կանոն աշխատավայրի համար

Եվ եթե անգամ բոլոր գործընկերները կարծես միտումնավոր մեկը մեկից անհաջող բնավորություն ունեն, պետք է որոշակի փոխզիջման, կոնսենսուսի հասնել: Եվ հենց այդ գործընթացն ավելի հեշտացնելու համար սոցիոլոգները մշակել են աշխատավայրի էթիկետը:

Աշխատանք՝ հանուն աշխատանքի

 
Վարքի 4 ոսկե կանոն աշխատավայրի համար

 Բազմաթիվ տղամարդիկ, ում ընտանեկան կյանքը ոչ այդքան բարենպաստ է դասավորվել, կարծում են, որ հիմնարկն այն վայրն է, որտեղ կարելի է հանգստանալ տնային առօրյայից: Մարդը այդ պայմաններում ենթագիտակցորեն կսկսի դրսևորել այն որակները, որոնք ընտանիքում ստիպված է ճնշել: Բայց անգամ ամենասրամիտ ու թեթևաշունչ անձնավորությունը բեռ կդառնա ղեկավարության համար, եթե իր գործնական պարտականությունները «չձգի»: Այստեղից ակնհայտ եզրակացություն. հիմնարկում պետք է աշխատել, ոչ թե ընդունել այն որպես ակումբ՝ ըստ հետաքրքրությունների:

Պահել լեզուն ատամների արանքում

Որոշ կազմակերպություններում և ռեժիմային օբյեկտներում աշխատակիցները ստորագրում են փաստաթուղթ գաղտնիքների չտարածման համար: Բայց և սովորական գործավարները կարող են խանգարել ընկերության բարգավաճմանը, եթե սկսեն օտարների մոտ խոսել ռազմավարական պլանների և սպասվելիք գործուղումների մասին: Եվ բացի այդ,  իսկական տղամարդը պետք է զուսպ լինի և չբամբասի անգամ գործընկերների նեղ շրջանակում:

Ոչ մի խոստովանություն

 
Վարքի 4 ոսկե կանոն աշխատավայրի համար

Աշխատավայրում վարքի կանոնները ոչ միայն բացառում են բամբասանքները, այլև չպետք է առիթ տաք գործընկերներին բամբասանքների համար: Կանանց մոտ դա խնդրահարույց է, քանի որ նրանք պատրաստ են անձնական կյանքի գաղտնիքները պատմել ում ասես: Իսկ տղամարդկանց համար ավելի հեշտ է գիտակցել, որ ողջ ասվածը կարող է օգտագործվել իրենց դեմ:  

Ո՛չ թե ընկերներ, այլ ծանոթներ

Ղեկավարության հետ անցնելը մտերիմ, անձնական շփման տաբու է ցանկացած բիզնեսմենի համար: Աշխատակիցները, որոնք աստիճանով ցածր են, պետք է հասկանան, որ բարեկամական հարաբերությունները գործընկերների հետ խրախուսվում են, իսկ իսկական ընկերությունն արդեն ենթադրում է որոշակի պարտավորություններ, որոնք երբեմն հակասում են աշխատանքային պահանջներին:

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հաջողության գաղտնիքներ | Դիտումներ: 1797 | Ավելացրեց: Admin | Տեգեր: աշխատանք, հաջողության գաղտնիքներ, կարիերա | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ