22:45
Ջոն Վոն էյքեն. Ի՞նչն է խանգարում հասնելու նպատակիդ

Պատճառը, որի համար մարդիկ հանձնվում են, միակը չէ: Պատճառները շատ են: Սակայն այդ պատճառներից կարելի է առանձնացնել մի քանիսը, որոնք կանգնած են մեր ճանապարհին և ստիպում են անձնատուր լինել:

Ջոն Վոն էյքեն. Ի՞նչն է խանգարում հասնելու նպատակիդՀիմնականում դրանք բոլորն իրար հետ կապված են, սակայն ընդհանուր առմամբ դրանց հիմքում ընկած է մեկ հիմնական պատճառ՝ մենք կորցնում ենք հույսը: Իսկ երբ մենք կորցնում ենք հույսը, դա բացասաբար է ազդում մեր ինքնավստահության, ինքնագնահատականի և խիզախության վրա: Հասկացեք, երբ դուք ուզում եք թողնել ամեն ինչ և հանձնվել, դուք դեռ ունեք ընտրության հնարավորություն: Եվ եթե ցանկանում եք ետ բերել հույսն ու շարունակել շարժվել դեպի ձեր նպատակը, դուք ուղղակի պետք է կատարեք ավելի ճիշտ ընտրություն, իսկ դա ավելի հեշտ կլինի անել, եթե իմանաք, թե ինչ խոչընդոտներ են ձեզ դիմակայում:

Հաջողության ամենահաջողված սահմանումներից մեկը, որը ես երբիցևէ լսել եմ, հետևյալն է. «Հաջողությունը կայանում է նրանում, որպեսզի անես ընդամենը մի քանի ճիշտ բան յուրաքանչյուր օր»: Պետք է ձեռք բերել սովորություններ, որոնք կօգնեն ձեզ հաղթահարել հաջողության հասնելու ճանապարհին կանգնած խոչընդոտները: Այդ սովորությունները կօգնեն ձեզ ոչ միայն կայացնել ճիշտ որոշումներ այն իրավիճակներում, երբ դուք որոշում եք հանձնվել, այլ նաև կօգնեն ձևավորել ձեզ մոտ հաղթելու սովորություն:

Իսկ այժմ թվարկենք հաջողության հասնելու ճանապարհին կանգնած հիմնական թշնամիներից մի քանիսը.

Անորոշություն
Մեզանից յուրաքանչյուրը ժամանակ առ ժամանակ հանդիպում է այս թշնամուն: Դուք երևի գիտեք, թե ինչպես է դա տեղի ունենում: Դուք զարթնում եք առավոտյան և քիչ թե շատ արդեն գիտեք, թե ինչով եք այսօր զբաղվելու: Բայց օրվա ընթացքում հանկարծ հայտնվում եք իրավիճակներում, որոնց մասին անգամ ենթադրել չէիք կարող: Եվ հարցը նույնիսկ նրանում չէ, որ դուք պատրաստ չէիք դրան, այլ նրանում, որ անընդհատ ստեղծվում են այդպիսի իրավիճակներ, որոնք զարգանում են ոչ այնպես, ինչպես դուք էիք պլանավորել և դուք անընդհատ պետք է որոշումներ ընդունեք` ի՞նչ անել, ո՞րն է ձեզ համար ավելի կարևոր:

Պետք է հասկանալ, որ կյանքում ցանկացած անորոշության հիմքում ընկած է մեր կենտրոնանալ-չկարողանալու հատկությունը: Կյանքի հիմնական ոլորտներում մենք չենք կարողանում պատասխանել հիմնական հարցին` ինչու՞: Մեզանից շատերը ապրում են` չունենալով հստակ պատկերացումներ, թե ի՞նչ են իրենք ուզում: Եվ եթե դուք ապրում եք առանց հստակ նպատակների, ապա այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դուք կողմնացույց եք առանց մագնիսի, որը չի օգնի ձեզ հասնել նպատակակետին, որովհետև այն ցույց չի տալիս ուղղությունը: Դա անկասկած բերում է անորոշության ձեր գիտակցությունում: Դուք ամբողջ օր մտածելու եք և գնաք քնելու մտածելով` ի՞նչ եմ ես արել այսօր:

Այդ պատճառով շատ կարևոր է հաղթել այս թշնամուն: Երբ ձեր կյանքը ձեռք բերի որոշակիություն և դուք հասկանաք, թե ինչ եք ուզում կյանքում, դա ձեզ ապրելու նոր իմաստ կտա: Ձեզ մոտ կառաջանա շարժառիթ, և կյանքը կսկսի փոխվել դեպի ավելի լավը: Դա նվազագույնի կհասցնի հանձնվելու ձեր ցանկությունը:

Երբեմն երբ ես զրուցում եմ ղեկավարների հետ, նրանք պատմում են այն մասին, թե ինչ ծույլ են
իրենց աշխատողները: Բայց ես համոզված եմ, որ ծույլ մարդիկ չկան: Այդ մարդիկ ուղղակի ոչ մի բանի վրա կենտրոնացած չեն և տպավորություն է ստեղծվում, որ նրանք ալարկոտ են: Բայց ճշմարտությունը կայանում է նրանում, որ նրանք ուղղակի չունեն շարժառիթ: Ոչինչ նրանց չի տանում առաջ` դեպի ավելի մեծ հաջողությունները:

Այս թշնամուն հաղթելու համար կողմորոշվեք, թե ի՞նչ եք դուք իրականում ուզում: Ժամանակ հատկացրեք դրա համար այսօր կամ միգուցե վաղը, բայց մի՛ հետաձգեք դա ավելի երկար: Նստեք և հարց տվեք ձեզ` ի՞նչ եմ ես ուզում կյանքում: Հստակեցրե՛ք ձեր նպատակները: Հիշե՛ք, որ նպատակները պետք է լինեն կոնկրետ, դրանք պետք է ունենան ժամանակային սահմաններ և դրանց համար դուք պետք է պատրաստ լինեք ինչ-որ բան զոհաբերել: Եվ ամենակարևորը` դուք պետք է հավատաք ձեր նպատակներին:

Խառնաշփոթություն:
Ջոն Վոն էյքեն. Ի՞նչն է խանգարում հասնելու նպատակիդ
Այս թշնամին հայտնվում է այն ժամանակ, երբ մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակներում,
երբ բացակայում է պարզությունը: Ինչպես ես արդեն ասացի, կենտրոնացումը և նպատակների հստակեցումը շատ կարևոր են չհանձնվելու համար: Սակայն դա բավարար չէ: Եթե դուք արդեն կողմնորոշվել եք ձեր նպատակների հարցում, սակայն դեռ չունեք մշակված պլան, ապա դժվար թե հեռու գնաք: Նպատակների իրականացման մանրամասն պլանավորումը հաջորդ քայլն է: Ես հասկանում եմ, որ մարդկանց մեծամասնության համար խորթ է անգամ պլանավորում գաղափարը:

Ես կարծում եմ, որ դրա համար կա երկու պատճառ: Առաջինն այն է, որ պլանավորումը իրենից ներկայացնում է գործընթաց և բավականին մանրակրկիտ գործընթաց: Շատ մարդկանց այդ գործընթացը դուր չի գալիս, երբեմն մեզանից շատերին այն ուղղակի նյարդայնացնում է: Երկրորդ պատճառը իմ կարծիքով այն է, որ մարդիկ կարծում են, որ եթե ինչ-որ բան պլանավորել ես, ապա ամեն ինչ պետք է աշխատի ճիշտ նույն ձևով, ինչպես պլանավորված է եղել:  Բայց հասկացեք, եթե դուք ինչ-որ բան պլանավորում եք, դուք հաշվի եք առնում երեք հանգամանք: Առաջինը այն է, որտեղ եք դուք այժմ գտնվում: Երկրորդը՝ որտեղ եք ուզում հայտնվել: Եվ երրորդը  բոլոր այն միջանկյալ քայլերն են, որոնք անհրաժեշտ են ձեր նպատակին հասնելու համար: Պետք է հասկանալ, որ պլանի հիմնական իմաստը այդ միջանկյալ քայլերի լիարժեք պահպանումը չէ, այլ այն, որ թողնեք այն տեղը, որտեղ այժմ գտնվում եք և շարժվեք այն ուղղությամբ, որն արդեն ընտրել եք, իսկ միջանկյալ քայլերը տարբեր հանգամանքներից կախված ժամանակ առ ժամանակ կարող են փոխվել:

Ահա մի քանի խորհուրդ տվյալ թշնամուն հաղթելու համար:
Առաջինը` շատ կարևոր է նախօրոք հավաքել ինչքան հնարավոր է շատ տեղեկություններ` մինչև ճանապարհորդությունը սկսելը: Հիշե՛ք, որ ձեր նպատակին հասնելու ճանապարհին շատ բաներ փոխվելու են: Այդ պատճառով ինչքան շատ տեղեկություններ ունենաք, այնքան ավելի լավ պատրաստված կլինեք այդ փոփոխություններին: Դուք չպետք է փոխեք ուղղությունը, որով շարժվում եք: Դուք չպետք է փոխեք շարժումը սկսելու մասին ձեր որոշումը: Դուք կարող եք միայն փոխել ձեր նպատակին հասնելու եղանակը:

Երկրորդը` սկսեք ինչ-որ բան անել: Նախ շատ կարևոր է բաժանել ձեր պլանը ինչքան հնարավոր է փոքր քայլերի: Դա ձեզ հնարավորություն կտա ավելի հստակ հասկանալ, թե ինչ պետք է անեք: Այդ դեպքում ավելի հեշտ կլինի նաև սկսելը: Երբ դուք հաղթահարում եք հերթական փոքր քայլը, դուք դառնում եք ավելի ինքնավստահ, և դա ձեզ տալիս է ավելի քիչ պատճառներ հանձնվելու համար:

Եվ երրորդը` մինչև սկսելը ինչ-որ նպատակի ուղղությամբ շարժվել, պատրաստվեք դրան նախօրոք: Հարց տվեք ձեզ` ի՞նչ է ինձ դրա համար անհրաժեշտ, ի՞նչ կապեր ես պետք է ունենամ, ի՞նչ պակաս միջոցներ կան այժմ և ի՞նչ պետք է պատահի, որպեսզի ես հասնեմ իմ նպատակին: Հաշվի առեք հետևյալը, որ ցանկացած րոպեն, որը դուք կծախսեք պատրաստվելու վրա, կխնայի ձեզ համար 4-ից 5 րոպե, երբ դուք արդեն սկսեք իրագործել ձեր պլանը:

Շատ մարդկանց մոտ բացակայում է առաջ շարժվելու վստահությունն ու խիզախությունը, քանի որ նրանք չգիտեն, թե ինչ են անում: Երբ հավաքեք տեղեկություններ, ստեղծեք փոքր հաջորդական քայլերով պլան, ապա ժամանակ հատկացնեք պատրաստվելուն. դա ավելի կմեծացնի ձեր ինքնավստահությունը և նպատակին հասնելու հավանականությունը:

Ջոն Վոն էյքեն


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հաջողության գաղտնիքներ | Դիտումներ: 1579 | Ավելացրեց: Admin | Տեգեր: հաջողության գաղտնիքներ, կարիերա, հասնել հաջողության | Վարկանիշ: 2.0/1
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ