13:06
Ինչպե՞ս հասնել նպատակներին

Ինչպե՞ս հասնել նպատակներին Հաջողության հասնելու գլխավոր և  միակ բանալին երազանքն է: Չկա ոչինչ ավելի բարդ, քան երազանքի պարզությունը: Եվ եթե այդ երազանքը ստիպում է ձեր սրտին արագ բաբախել, ապա այն արժանի է, որպեսզի կոչվի նպատակ: Ինչու՞ շատ մարդիկ նպատակներ չեն դնում: Որովհետև դա աշխատանք է, որը պահանջում է երկար ժամանակ և մտորումներ: Պարադոքսալ է, որ երբ շատ մարդկանց, ովքեր ամեն օր դժվար աշխատանք են կատարում և հաճախ չեն սիրում այն, խնդրում ես ժամանակ գտնեն և ծրագրեն իրենց ապագան, սակայն նրանք պատասխանում են. «Ես ժամանակ չունեմ»:

Եվ այսպես, նպատակները դրված են, ձեր իդեալական կյանքի նկարագրությունը պատրաստ է, որը կարդալով բավարարվածություն, ոգեշնչում և գործելու ցանկություն եք զգում:  Դուք այդ նկարագրությունը կարդում եք ամեն օր և հետևում եք, թե ինչպես է կյանքի ընթացքն արագանում: Ձեզ մոտ ծագում են ավելի շատ գաղափարներ, ավելի մեծ հնարավարություններ և ավելի շատ հետաքրքիր մարդիկ են հանդիպում ձեր ճանապարհին: Դուք դառնում եք վստահ և հանգիստ: Հիշեք, հաջողությունը մտածելակերպի պատկերն է: Այդ պատկերը հնարավոր է ստեղծել: Հաջողակ լինելու արվեստը դա ինքդ քեզ լսելու արվեստն է, սրտի բաբախոցը  լսելն է և գործելը: Իսկ ի՞նչը կօգնի նպատակին հասնել արագ և հուսալի: Որո՞նք են դրան հասնելու գաղտնքիները: Որո՞նք են հաջողության գործիքները:

1. Հաջողության հասնելու գլխավոր և միակ բանալին դա այն է, ինչը մենք ձեզ հետ արդեն քննարկել ենք, դա երազանքն է:  Երազանք, որը կյանքին տալիս է էներգիա: Երազանք, որը դուրս է գալիս բոլոր «չեմ կարող» և «հնարավոր չէ» արտահայտությունների սահմաններից, ինչպես մանկության մեջ: Երազանք փնտրեք աշխատանքի հանգստի ժամին և այդ ժամանակ ձեր աշխատանքը կվերածվի  ստեղծագործության:

2. Շտապեք դանդաղ: Շտապողականությունը և փառամոլությունը կբերի սխալների: Կարողացեք դադար առնել և վերականգնել հոգեկան հավասարությունը: Դա մոտեցնում է նպատակին, նույնիսկ եթե շեղվել եք ծրագրից: Գործերի հեղեղը ժամանակին ընդհատելը նույնպես արվեստ է: Արվեստ է ժամանակ կանգնեցնելը, որպեսզի որոշումը զարգացնեք ոչ թե հոգնած մարմնի, այլ հանգիստ հոգու օգնությամբ: Եթե չկա որոշում, դա դեռ չի նշանակում, որ այն չկա: Հնարավոր է դուք ուժ չունե՞ք այն լսելու:

շարունակությունը կարդալ այստեղ կամ լսել հոլովակում:


 

HD որակով կարդալ այստեղ:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հաջողության գաղտնիքներ | Դիտումներ: 1010 | Ավելացրեց: Admin | Տեգեր: հաջողության գաղտնիքներ, հասնել հաջողության, կարիերա | Վարկանիշ: 2.0/1
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ