00:56
Ինչպիսի՞ ռեզյումեն է համարվում ճիշտ և տպավորիչ

Ռեզյումեն (լատ. Curriculum vitae, կարճ) ամենաառաջին տեղեկությունն է, որն ստանում է գործատուն քո մասին: Իսկ ինչպես հայտնի է, հենց առաջին տպավորությունն է հաճախ թելադրում գործի ընթացքը:

 

Ինչպիսի՞ ռեզյումեն է համարվում ճիշտ և տպավորիչ


Ահա ռեզյումե կազմելու ամենակարևոր կետերը, այն ինչը 50 %-ով կօգնի աշխատանքի տեղավորվելուն:

 

Ռեզյումեի տեսակները և նրա առանձնահատկությունները

Կախված ինֆորմացիայի մատուցման ձևից՝ ռեզյումեները բաժանվում են երեք տեսակի՝ ժամանակագրական, ֆունկցիոնալ և խառը: Ամենանպատակահարմար տարբերակը խառը տիպի ռեզյումեն է: Ռեզյումնեն պետք է բաղկացած լինի մի քանի բաժիններից՝ կենսագրական տեղեկություններ, աշխատանք, մասնագիտական փորձ և լրացուցիչ այլ տեղեկություններ:

Մանրամասն քննարկենք բաժիններից յուրաքանչյուրը:

 

Կենսագրական տեղեկություններ

Սա ռեզյումեի առաջին բաժինն է: Այստեղ կարելի է առանձնացնել պարտադիր և ոչ պարտադիր (ըստ ցանկության) կետերը: Պարտադիր կետերն են՝ անուն, ազգանուն, հայրանուն, տարիք, կոնտակներ, կրթություն, օտար լեզունների իմացությունն ու տիրապետման մակարդակը:

Անունը և ազգանունը պետք է գրել ամբողջությամբ: Կոնտակտային տեղեկությունների մեջ պետք է նշել հեռախոսահամարը՝ տնային և բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն: Շատ ցանալի է, որ բջջայինիդ սպասազանգը լինի սովորական ազդանշան և ոչ թե որևէ զվարճալի երաժշտություն: Նաև մի՛ ծուլացիր բացել էլեկտրոնային փոստ ավելի լուրջ ֆորմատով, և ոչ թե vzgo89 կամ kisolove և այլն:

Նշիր քո ուսումնական հաստատության ամբողջական անվանումը, որը դու ավարտել ես, մասնագիտացումը, որակավորումը, ուսուցման ժամանակահատվածը, ուսուցման տեսակը՝ առկա կամ հեռակա: Ավելորդ չի լինի նշել անցածդ ուսուցումները, սեմինարները և կուրսերը՝ չմոռանալով նշել ստացված վկայականների մասին:


Գրիր նաև ընտանեկան կարգավիճակիդ մասին (եթե ունես փոքր երեխա, լավ կլինի նշել,որ նրան խնամելու է տատիկը կամ դայակը):


Մասնագիտական փորձը կամ ինչպես ճիշտ ներկայանալ

Եթե կարողանաս ճիշտ մատուցել այս տեղեկությունները, այն կարող է դառնալ քո հաջողության երեք քառորդ մասը: Աշխատանքի վայրերի մասին պետք է նշել ժամանակագրական կարգով՝ սկսելով վերջինից, սկզբում նշելով ժամանակահատվածը, ապա կազմակերպության անունը, գործունեության ոլորտը և հաստիքը:
Ուշադրություն դարձրու թափուր տեղի համար գործատուի նախատեսած պայմաններին և մի՛ մոռացիր նշել, որ ունես համապատասխան փորձ և գիտելիքներ:

Եթե դժվարանում ես հավուր պատշաճի նկարագրել այդ ամենը, ապա փորձիր ինտերնետում գտնել նմանատիպ աշխատանք փնտրողների ռեզյումեներ: Ցանկալի է տեղեկացնել յուրաքանչյուր աշխատավայրում քո ունեցած ձեռքբերումների և տվյալ կազմակերպության աշխատանքներում ներդրումներիդ մասին:


Լրացուցիչ տեղեկություններ

Այս բաժինը նախատեսվում է այն տեղեկությունների համար, որոնց կարելի է անվանել լրացումներ կամ վերջաբան: Այստեղ հարկ է գրել հնարավոր երաշխավորագրերի մասին՝ նշելով կոնտակտային տեղեկությունները, իսկ եթե դա հնարավոր չէ տվյալ պահի համար, ապա պարզապես գրիր՝ «Երաշխավորագիրը կներկայացվի ըստ պահանջի»:

Անհրաժեշտ է նշել համակարգչային իմացությունը, սակայն ոչ բոլոր ծրագրերը, որոնց տիրապետում ես, այլ կոնկրետ այն ծրագրերը որոնք անհրաժեշտ են առաջարկվող աշխատանքի համար: Ավելացրու նաև քո մասին այն տեղեկությունները, որոնք կարևորում ես և որոնք գտնում ես ուշադրության արժանի:

Կարելի է կցել նաև լուսանկար (որոշ մասնագիտությունների համար դա նույնիսկ պարտադիր է՝ քարտուղարուհի, անձնական օգնական, այցելուների հետ աշխատող մենեջեր և այլն): Ընտրիր այնպիսի լուսանկար, որտեղ համապատասխան գրասենյակային ոճի հագուստով ես:

Եվ վերջապես մի անգամ էլ ուշադիր կարդա քո ռեզյումեն, որպեսզի այնտեղ չլինեն բացթողումներ և քերականական սխալներ: Դա շատ կարևոր է:


Как правильно составить профессиональное резюме


Как правильно составить резюме: советы и готовый шаблон

 


Подпишитесь на доски (Կարիերա, հոգեբանություն, հարմոնիա) следующих пользователей Pinterest: Օգտակար.


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հաջողության գաղտնիքներ | Դիտումներ: 1589 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: հաջողության գաղտնիքներ, աշխատող խորհուրդներ, Օգտակար, կարիերա | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ