00:33
Եթե երկար եք նստում համակարգչի առջև

Այսօր համակարգիչը մեր անբաժան ու հավատարիմ ընկերը լինելով հանդերձ, մեծապես վնասում է մեր տեսողությունը: Ի՞նչ պետք է անել այդ վնասը նվազագույնի հասցնելու համար:

 

Եթե երկար եք նստում համակարգչի առջև

Նախ, աշխատելիս պետք է պահպանել նվազագույնը 50 սմ տարածու-թյուն և լուսավորությունը պետք է բավարար լինի: Բացի այս երկու պայմաններից շատ օգտակար են այն վարժությունները, որոնք կառաջարկենք ձեզ:
Մի վարժությունից մյուսին անցնելուց առաջ պետք է աչքերը փակել և մի փոքր հանգստանալ: Վարժությունները պետք է կատարել առանց ակնոցի:

 

1.     Աչքերը 3-5 վայրկյան ամուր կկոցեք, հետո կրկին 3-5 վայրկյան լայն բացեք: Գործողությունը կրկնեք 7 անգամ:

2.     Երկու րոպե տևողությամբ կոպերը հաճախակի թարթեք պատկերացնելով, թե ինչպես է թիթեռն իր գեղեցիկ թևերը թափահարում:

3.     Աչքերը փակեք և փորձեք դրանցով տարբեր պատկերներ «նկարել»՝ ութանկյուն, շրջան, խորանարդ, կամ պարզապես աչքերը մի անկյունից (օրինակ վերևի աջ անկյունից) տեղափոխեք մեկ այլ անկյուն (օրինակ ներքևի ձախ անկյուն): Այս վարժությունը կրկնեք 2 րոպե:

4.     Մատների թմբիկներով 15 վայրկյան թեթևակի սեղմեք փակ կոպերը: Փոքրիկ ընդմիջումներով կրկնեք 5 անգամ:

5.     Նայեք տարբեր հեռավորությունների վրա գտնվող առարկաների, սկզբում՝ ոչ հեռու գտնվող որևէ առարկայի, այնուհետև հայացքը տեղափոխեք մեծ հեռավորության վրա գտնվողի վրա, իսկ վերջում նայեք պատուհանից դուրս դեպի անսահմանություն:


 


Подпишитесь на доски (Օգտակար) следующих пользователей Pinterest: Օգտակար.


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Խորհուրդներ ամեն օրվա համար | Դիտումներ: 857 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: աշխատող խորհուրդներ, Օգտակար, կարիերա, համակարգիչներ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ