07:01
Աշխատավայրում սնվելու կանոնները

Այսօրվա պայմաններում, երբ դժվար է գտնել լավ և բարձր վարձատրվող աշխատանք, երբեմն անհրաժեշտություն է առաջանում հաշտվել բազմաթիվ անհարմարությունների հետ: Դրանցից մեկը ընդմիջման ժամի բացակայությունն է: 

 

Աշխատավայրում սնվելու կանոնները

Եթե ձեր աշխատավայրում իրավիճակը հենց այդպիսին է, ապա դուք ինքներդ պետք է հոգաք սննդի մասին: Հաճախ մարդիկ քաղցը հագեցնում են արագ պատրաստվող սնունդով, ինչը վնասակար է առողջությանը: Մարդը շուտ է հոգնում, գիրանում է և ի վերջո դա կարող է նաև լուրջ հիվանդության պատճառ դառնալ:

Եթե տնից ձեզ հետ ուտելիք չեք տանում, ուրեմն նախ մտեք մրգի բաժին և ընտրեք ձեր սիրելի մրգերը: Մրգերը պարունակում են մեծ քանակությամբ խաղողաշաքար, որը լավացնում է օրգանիզմի մտավոր և ֆիզիկական վիճակը:
Խանութում կարելի է գնել նաև թեթև աղցան՝ առանց մայոնեզի: Եթե այդ հնարավորությունը չկա, ապա կարելի է բավարարվել չոր մրգով կամ մի քիչ ընկույզով:

Հարկավոր չէ սննդի հետ օգտագործել գազավորված ըմպելիք, կվաս կամ քաղցր հյութ: Դա օրգանիզմին օգտակար չի կարող լինել, բայց վնասակար է: Դուք կզգաք դրանց ազդեցությունը նաև ձեր կազմվածքի վրա:

Հարկավոր չէ ընդհանրապես հրաժարվել ընդմիջումից, քանի որ նույնիսկ թեթև ուտելը կհագեցնի քաղցը և հնարավորություն կտա կենտրոնանալ աշխատանքի վրա:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Խորհուրդներ ամեն օրվա համար | Դիտումներ: 674 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: աշխատող խորհուրդներ, Օգտակար, կարիերա, առողջարան, Օգտակար խորհուրդներ կենցաղի համար | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ