17:45
​Հայաստանում ամենաբարձր և ամենացածր աշխատավարձերը՝ ըստ ոլորտների

Հայաստանում ամենաբարձր և ամենացածր աշխատավարձերը՝ ըստ ոլորտների

Անկախացումից և ազգային դրամի ներմուծումից հետո հանրության ուշադրության կենտրոնական թեմաներից մեկը աշխատավարձերն են, դրանց փոփոխության դինամիկան, համապատասխանությունը մարդկանց կատարած աշխատանքի, ակնկալիքների, պետության կողմից սահմանվող նվազագույն զամբյուղի և այլ չափանիշներին: Տարիների ընթացքում աշխատավարձերի վերաբերյալ հանրային քննարկումներին ավելացան ևս երկու ասպեկտներ: Մեկը վերաբերում է նրան, թե տնտեսության ո՞ր ոլորտում են տրվում ամենաբարձր և ամենացածր աշխատավարձերը, իսկ մյուսը նրան, թե պետական սեկտորում աշխատողն է ստանում ավելի շա՞տ, թե՞ մասնավոր հատվածում:

ԲԱՐՈՄԵՏՐ-ի հետազոտական խումբը որոշեց պարզել, թե տնտեսության որ ոլորտում և պետական, թե մասնավոր հատվածում է ավելի ձեռնտու աշխատել Հայաստանում:

Համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների (էջ 4), 2015 թվականի մայիս ամսվա կտրվածքով պետական սեկտորում միջին աշխատավարձը կազմել է 162.550 դրամ, իսկ մասնավոր հատվածում՝ 213.217 դրամ:
2014 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատած պետական սեկտորում միջին աշխատավարձն աճել է մոտ 16% -ով, իսկ մասնավոր հատվածում՝ մոտ 8% -ով:

Ըստ տնտեսության ճյուղերի Հայաստանում միջին ամենաբարձր և ամենացածր աշխատավարձերի հնգյակներն ունեն հետևյալ պատկերը (ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների տվյալների, էջ 3):

 

Ամենաբարձր

 

Ոլորտ

Պետական,

ՀՀ դրամ

Մասնավոր,

ՀՀ դրամ

1.

Ֆինանսական և ապահովագրական գործունեություն

458.625

376.360

2.

Տեղեկատվություն և կապ

171.571

457.935

3.

Հանքագործական արդյունաբերություն

-

335.669

4.

Էլեկտրականության, գազի մատակարարում

295.411

222.835

5.

Շինարարություն

228.128

221.647

 Ամենացածր

 

Ոլորտ

Պետական, ՀՀ դրամ

Մասնավոր, ՀՀ դրամ

1.

Վարչարարական և օժանդակ գործունեություն

105.568

145.394

2.

Մշակույթ և հանգստի կազմակերպում

111.097

128.898

3.

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն

113.405

156.386

4.

Կրթություն

114.408

162.769

5.

Կացության և հանրային սննդի կազմակերպում

-

119.798

Վիճակագրական տվյալները վկայում են, որ Հայաստանում տնտեսության նույն ոլորտում ներգրավված մարդկանց աշխատավարձը կարող է էականորեն տարբերվել՝ կախված նրանից, թե պետական սեկտորում է մարդը կատարում այդ աշխատանքը, թե մասնավոր: Միևնույն ժամանակ, եթե բարձր աշխատավարձերի առումով պետական և մասնավոր սեկտորները հարաբերականորեն կիսում են տեղերը, ապա ցածր աշխատավարձերի առումով պետությունն, անկասկած, «հաղթում» է մասնավոր հատվածին:

07.01.2016թ.


Ի՞նչն է օգնում հարստանալ 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հաջողության գաղտնիքներ | Դիտումներ: 857 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Կարիերա. հասնել հաջողության, փող, կարիերա | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ