22:18
Ինչպե՞ս ունենալ գեղեցիկ քայլվածք

Այս խորհուրդներն օգտակար կլինեն  և՛ կարիերայում հաջողությունների ձգտողների, և՛ ցանկացած մեկի համար, ով ցանկանում է դրական տպավորություն թողնել:

Ինչպե՞ս ունենալ գեղեցիկ քայլվածք

Մի պահ դուրս եկեք փողոց և նայեք ձեր շուրջը: Տեսնու՞մ եք, թե ինչպես են շրջապատում քայլում մարդիկ: Մեկը ուսերը կախել է, մյուսը ձեռքերը այս ու այն կողմ է թափահարում, երրորդը քայում է այնպես, կարծես բեմահարթակում է, իսկ մեկ ուրիշն էլ սիրում է հրել մյուսներին… Ամեն մարդ ունի իր ուրույն, բայց հաճախ սխալ քայվածքն ու կեցվածքը: Լավ կլիներ, եթե փողոցներում հայելիներ լինեին… Գեղեցիկ կեցվածքն ու քայլվածքը լավ շարժուձևի անբաժանելի մասն են: Ամենաինքնատիպ և գեղեցիկ  հագուստն անգամ կեցվածք չունեցող մարդուն չի սազում:

Առանց ճիշտ կեցվածքի հնարավոր չէ ճիշտ քայլվածք, առողջ և ինքնավստահ տեսք ունենալ: Իսկ ոչ ճիշտ քայլվածքը հոգնեցնում է մարդուն, լարում  մկաններն ու նյարդային համակարգը: Ճիշտ քայվածքը կարող է թաքցնել ձեր մարմնի թեությունները և ընդգծել առավելությունները:

Առնական տեսքը, լայն քայլքը և ձեռքերի կտրուկ շարժումները հատուկ են տղամարդուն և չեն սազում կնոջը: Կինը պետք է ավելի զուսպ, հավաք կեցվածք ու քայվածք ունենա: Կնոջ քայվածքում պետք է խորհրդավորություն և գաղտնիք լինի:

Խորհուրդ է տրվում սիրահար զույգերին

Երկուսով քայլելիս` մանավանդ թևանցուկ, պետք է քայլել միևնույն ոտքից` ճիշտ կեցվածքն ու քայլվածքը պահպանելու համար: Հատկապես մեր իրականությունում կարելի է հանդիպել  սիրահար զույգերի, որոնց մոտ սերը մի փոքր այլ դրսևորում ունի: Տղաները սիրում են սիրելիների փխրուն ուսերին դնել իրենց ձեռքերը:  Իսկ աղջիկներից շատերը լռում են: Ավելորդ ծանրությամբ դժվար է ուղիղ կեցվածքը պահպանել: Բացի այդ՝ նման ձևով քայլելը անքաղաքավարի է և տգեղ:

«Դու անցորդի պես քեզ միայն զգա»…

Փողոցում քայլելիս սևեռուն հայացքով մի նայիր անցորդներին: Քայլելիս ակնթարթորեն կարող ես հայացք գցել շրջապատող մարդկանց վրա:

Եթե ծայրահեղ անհրաժեշտություն չէ, քայլելու ընթացոում մի սնվիր: Չնայած «ոտքի վրա» սնվելը ընդունված է շատ երկրներում  և դարձել է մարդկանց առօրյայի մի մասնիկը, սակայն  կիրթ վարվելաձևի «ոսկե կանոններում» դա անընդունելի է: Փորձիր մոտակայքում գտնել փոքրիկ այգի, հարմար  նստիր այնտեղ և հանգիստ սնվիր:

Քայլելիս, մի' մոռացիր երբեմն ժպտալ


Մարդիկ առանց այն էլ առօրյայում բազմաթիվ հոգսեր են ունենում, եթե ուզում ես ինչ-որ բանով օգնել դիմացովդ անցնող մտածկոտ և վրդովված դեմքով մարդուն, ժպտա նրան… Իսկ, եթե փնտրում ես երկրորդ կեսիդ, թեթև քայլածքը, սլացիկ կեցվածքը և ժպիտը անհրաժեշտ պայմաններ են:

Հմայքի գաղտնիքը

Ամերիկյան գիտնականները պարզել են, որ հմայքի գաղտնիքը թաքնված է քայլվածքում: Վերջիններս  կանանց խորհուրդ են տալիս քայլելիս փոքր-ինչ շարժել կոնքերը, իսկ տղամարդկանց` ուսերը: Գեղեցիկ կազմվածք ունենալը բավական չէ հմայիչ լինելու համար:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդկանց ուշադրությունը գրավում են  կանացի քայլվածքով ու շարժուձևով աղջիկները: Եվ գեղեցիկ կազմվածքը դառնում է երկրորդական: Կանանց համար հմայիչ են համարվում ոչ թե քայլելիս կոնքերը շարժող տղամարդիկ, այլ` առնական, հիմնականում քայլելիս  ուսերով աշխատող ներկայացող կերպարները:

Գիտնականները ճանաչված մարդկանցից ճիշտ և գեղեցիկ քայվածք ունենալու համար առանձնացնում են Ջենիֆեր Լոպեսին, Բիյոնսեին: Հենց այդ պատճառով էլ նրանք համարվում են բազմաթիվ տղամարդկանց  «սրտակեր» կանայք: Իսկ տղամարդկանցից առանձնացնում են Մել Գիբսոնին և Առնոլդ Շվարցենեգերին:

Ճիշտ և վստահ  քայլելով, դուք կարող եք նվազեցնել մանր խուլիգանությունների քանակը  

Որոշ հոգեբանների կարծիքով, մի շարք մասնագիտություներ ունեն իրենց աշխատանքին բնորոշ կեցվածք: Վստահ քայլվածք ունեցող մարդիկ համարվում են ոստիկանները կամ բարձր Ինչպե՞ս ունենալ գեղեցիկ քայլվածքպաշտոններ գրավող մարդիկ: Փողոցում վստահ քայլվածքը վախեցնում  և ետ է պահում գողությունից կամ մանր խուլիգանություններից, պոտենցիալ հանցագործներին: Այդպիսի քայվածքի տեր մարդը շրջապատի վրա թողնում է կայացած, ինքնավստահ, զուսպ և հուսալի մարդու տպավորություն: Ճիշտ կեցվածքն ու քայվածքը անհրաժեշտ են հատկապես ղեկավար աշխատողներին, գործարարներին, լիդերներին, իրենց հեղինակությունն ու վարքը պահպանելու համար:

Հոգեբանների կարծիքով սխալ քայլվածք կարող է առաջանալ բարդույթների պատճառով: Բարձրահասակ մարդիկ հաճախ բարդույթավորվում  են իրենց արտաքին տեսքից. սկսում են քայլել ուսերը կախ և մեջքին կորություն տված: Նրանք ուղղակի չեն գիտակցում, որ բարձրահասակ լինելը  առավելություն է և երազանք շատերի համար:

... Իսկ այդ ժամանակ դատարկ փողոցում,
Քայլում էր մի տղա ձեռքերը գրպանում…

Անքաղաքավարի է համարվում քայլելու ընթացքում կամ ինչ-որ մեկի հետ զրուցելիս ձեռքերը գրպաններում պահելը: Այդպես դու անհարգալից վերաբերմունք ես ցույց տալիս դիմացինի նկատմամբ: Գրպանների ծառայությունից պետք է օգտվել խիստ անհրաժեշտության դեպքում, օրինակ՝ ձմռանը, ցրտից ձեռքերը պաշտպանելու համար:

Այսօրվանից սկսում ենք ճիշտ քայլել


Գլուխը և ողնաշարը պետք է լինեն ուղղահայաց գծի վրա: Երբ երկար ժամանակ գլուխը առաջ կամ հետ է ուղղվում, ուսերի և պարանոցի մկանները լարվում են, դա կարող է գլխացավերի, ուշադրության անկման պատճառ դառնալ: Երբ թույլ կեցվածքը սովորություն է դառնում, իրանն աստիճանաբար ծռվում է, որի հետևանքով խախտվում է ներքին օրգանների դիրքը: Պետք է խուսափել ճոճվելով կամ դոփելով քայլելուց: Ձեռքերի չափազանց թափահարումը, ուսերն օրորելով քայլերը ոչ կնոջ, ոչ էլ տղամարդու քայլվածքին հարիր չեն:

Քայլելիս մտապահեք որևէ  երաժշտություն և քայլեք երգի ռիթմին համահունչ

Քայլելիս ձեռքերը պետք է շարժել քայլերի ռիթմով, ոտնաթաթերը համարյա զուգահեռ պետք է լինեն, իսկ ոտքերի մատները` փոքր-ինչ դեպի դուրս: Քայլվածքը պետք լինի ռիթմիկ, քայլերի երկարությունը՝ միջին չափի: Շտապելիս ոչ թե պետք է մեծացնել քայլքի երկարությունը, այլ արագացնել քայլերը: Առանց ծայրահեղ անհրաժեշտության վազել կամ մի քանի աստիճան ցատկելով բարձրանալ կամ իջնել խորհուրդ չի տրվում:

Գրքերը միայն կարդալու համար չեն

Եթե զբաղված առօրյայում ազատ րոպե եք գտնում, վերցրեք ձեռքի տակ գտնվող մի քանի գիրք, դրեք գլխին և սկսեք դանդաղ  քայլել, սակայն աստիճանաբար արագացնելով քայլերը: Այն կօգնի ձեռք բերել գեղեցիկ կեցվածք և ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Հարգանք մեծի նկատմամբ

Տարեցների միջավայրում իր կեցվածքով ու պահվածքով երիտասարդը պետք է ավելի ձգված լինի, քան իր հասակակիցների շրջանում. դրանով նա ընդգծում է իր հարգանքը տարեցների հանդեպ: Հարկավոր է միշտ ուղիղ կանգնել, սակայն չպետք է լարվել: Լավ չէ կանգնել հարցական նշանի նման` գլուխը, ուսերը կախ, մեջքը կորացրած, ծնկները կիսածալված: Այդպես կանգնելն առաջին հերթին վնաս է թոքերին, քանի որ կրծքավանդակը սեղմվում է:

Բազմամարդ հասարակական տրանսպորտ

Երևի թե բոլորին ծանոթ է երթուղային տրանսպորտում հաճախ հարցական նշանի դիրքով երթևեկելը: Ինչ արած` ստիպված ենք, սակայն երթուղայինից դուրս գալով` մի շտապիր: Ուղիղ կանգնիր և ձգվիր հնարավորինս վերև:  Մի քանի վայրկյան այդպես կանգնելուց հետո միայն  սկսիր քայլել:

Երկար ժամանակ համակարգչի առջև նստած անցկացնելուց կամ լարված աշխատանքից հետո կանգնեք հայելու առջև, գլուխը պահեք ուղիղ, ուսերը՝ միևնույն գծի վրա: Այդ դիրքում մնացեք 1 րոպե, փակեք աչքերը, թուլացեք և գլուխը թեթևակի շարժեք: Այս վարժությունը օրվա ընթացքում հնարավորինս շատ կրկնեք, որպեսզի ուղիղ կեցվածքը դառնա սովորություն:

Ընտրե'ք հարմարավետ կոշիկներ

Քայլվածքի և առողջության վրա մեծ ազդեցություն են թողնում կոշիկները: Հիշեք մեծապատիվ Աբիսողոմ աղային, նրա անհարմարավետ կոշիկները: Նրա նման զոհ մի գնացեք քաղաքավարությանը: Ոտնաթաթը սեղմող, ցավեցնող, բարձր կրունկներ ունեցող կոշիկներով շատ դժվար է քայլել: Այս պատճառով կոշիկ ընտրելիս հարկավոր է առաջին հերթին ուշադրություն դարձնել դրա հարմարավետությանը:

Հայտնի ոճաբաններից շատերը ասում են, որ բարձրակրունկ կոշիկների վրա քայլելը արվեստ է: Սակայն այդ արվեստը պետք է սովորել հատուկ մարդկանց հսկողության ներքո: Դպրոցահասակ աղջիկներին խորհուրդ չի տրվում կրել բարձրակրունկ կոշիկներ: Դրանք կարող են առաջացնել ողնաշարի կամ կոնքագոտու թերություններ:

Հարկավոր է ուշադրություն դարձնել նաև դպրոցական պայուսակներին: Անպայման գնեք երկուսանի պայուսակներ: Մեկուսանի պայուսակի պատճաով կարող է առաջանալ ողնաշարի թեքում: Պայուսակի ծանրությունը պետք է հավասարապես բաշխվի երկու ուսերի վրա:

Մշտապես գեղեցիկ կեցվածք ունենալու համար հարկավոր է զբաղվել մարմնամարզությամբ, օրվա ընթացքում գոնե 30 րոպե տրամադրել ֆիզիկական վարժություններին կամ սիրողական պարերին:

Հայկուհի Ասատրյան

Լինա


777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Կինը և կարիերան | Դիտումներ: 4854 | Ավելացրեց: Admin | Տեգեր: հաջողություն, մոտիվացիա, հաջողակ մարդ, հասնել հաջողության, լինել արդյունավետ, խորհուրդներ աշխատանքի վերաբերյալ, գնահատել ժամանակը, կարիերա | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ