12:26
Ինչպես է ազդում հասարակական դիրքը մարդու երջանկության վրա

Սոցիալական կարգավիճակը շատ բան է տալիս իր կրողին․ գումար, իշխանություն, առավելություններ ․․․ Թվում է, թե որքան բարձր է դիրքը, այնքան մեծ է ռիսկը։ Սակայն վերջերս իրականացված մի հետազոտություն ցույց է տվել, որ մենք ավելի լավ ենք արձագանքում սթրեսին, երբ վստահ ենք մեր կարգավիճակի հարցում։

 

Ինչպես է ազդում հասարակական դիրքը մարդու երջանկության վրա

 

Կարո՞ղ են հասարակության մեջ բարձր դիրք գրավող անձինք պարծենալ իրենց ամուր առողջությամբ։ Այս ենթադրությունն առաջին հայացքից կասկածելի է թվում․ չէ՞ որ կազմակերպությունների գլխավոր մենեջերները, ինչպես նաև ղեկավարման մեծ պատասխանատվությունն ստանձնած անձինք ակնհայտորեն ավելի ուժեղ սթրեսի են ենթարկվում, քան իրենց ենթակաները։

Կոլումբիայի բիզնեսի դպրոցի պրոֆեսոր Մոդուպե Ակինոլան և Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Վենդի Բերի Մենդեսը համոզված են, որ հասարակական բարձր դիրքը դրականորեն է ազդում կարճատև հոգեբանական, ֆիզիոլոգիական և վարքաբանական ցուցիչների վրա։ Սա հաստատվել է երկու գիտափորձի արդյունքում։

Առաջին առաջադրանքի կատարմանը ներգրավվել էին ոստիկանության սպաներ, ովքեր նախքան գիտափորձի սկսվելը գնահատել էին իրենց հասարակական կարգավիճակը՝ համեմատելով իրենց գործընկերների հետ։ Այնուհետև մասնակիցները դերային խաղ էին խաղացել, որի ընթացքում ծանր սթրես էին ապրել։ Բոլորին զգուշացրել էին, որ այդ առաջադրանքի արդյունքները հիմք են ծառայելու պաշտոնի բարձրացման համար։ Սպաները, ովքեր իրենց հասարակական դիրքը բարձր էին գնահատել, ավելի լավ ֆիզիոլոգիական արդյունքներ էին ցույց տվել ի պատասխան սթրեսին։


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հաջողության գաղտնիքներ | Դիտումներ: 1377 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: հասնել հաջողության, կարիերա, փող, երջանկություն, ինչպես հարստանալ, հոգեկան անդորր | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ