00:15
Բարեկրթությունը` հաջողության գրավական

Հարգալից վերաբերմունքը մարդուն կարող է օգնել հաջողության հասնելու գործում: Քաղաքավարության և բարեկրթության շնորհիվ շատ կազմակերպություններ են հասել մեծ հաջողությունների:

Բարեկրթությունը` հաջողության գրավական

Շնորհակալություն հայտնեք աշխատակցին


Ամեն անգամ, երբ հարգալից ժպտում ես առաքչին, հիանում աշխատակցի աշխատանքով կամ գովում օգնականին, նրանց տրամադրությունն անմիջապես փոխվում է: Լավ տպավորություն է ստեղծվում, որը հետո փոխանցվում է ընկերության բոլոր աշխատակիցներին: Խոշոր կազմակերպությունը նման է գյուղի. այնտեղ լուրերն արագ են տարածվում: Եվ մարդիկ անմիջապես Ձեզ հետ մտերմության են ձգտում: Միշտ հիշե՛ք` մարդկանց մեծ մասը իր երախտագիտությունն է հայտնում Ձեր երբեմնի ուշադրության համար: Ձեր հանդեպ վատ տպավորությունն ապագայում կարող է չար կատակի վերածվել:
Աշխատավայրում դուք վա՞տ եք վարվում Ձեր օգնականի հետ: Չէ՞ որ նրա աղջկա ամուսինը հնարավոր է լինի այն բանկի ղեկավարը, որտեղ աշխատանքի է ընդունվելու Ձեր որդին:

Ձեր բաժին կարկանդակը

Շուկայական հարաբերությունների գլխավոր կանոնը մրցակիցներին հեռացնելն է. պետք է հնարավորինս արագ փախցնեք կարկանդակի Ձեր բաժինը, թե չէ կհայտնվեք ջարդված տաշտակի առաջ. Այդպե՞ս է, արդյոք: Բոլորովին էլ ոչ: Ո՞վ է ասել, որ կարկանդակը վերջանալու է: Տիեզերքն անսահման է, սերը նույնպես կարող է հավիտենական լինել: Կարկանդակի վերջին պատառը «ձեզնով անելու» փոխարեն պատկերացրե'ք, որ կարկանդակն այնքա˜ն մեծ է, որ բոլորին էլ կբավականացնի: Մի' հուսահատվեք, եթե ղեկավարը Ձեր պաշտոնն իջեցնի կամ նախագիծը տա մեկ ուրիշին: Այդ փաստը դիտարկե՛ք որպես խթան Ձեր ինքնակատարելագործման համար, հարստացրե՛ք գիտելիքները, և հաջողությունը կժպտա Ձեզ:

Թիմային ոգի

Իհարկե, մենք ցանկանում ենք, որ մարդիկ հիանան մեր արժանիքներով ու շնորհակալ լինեն մեզանից: Սակայն եթե մտահոգությունների մասին խոսեք մի խումբ մարդկանց հետ, ապա ավելի շուտ կիրականացնեք Ձեր նախաձեռնությունները և հաջողության կհասնեք: Թող տասը մարդկանցից յուրաքանչյուրը մտածի, որ դա իր սեփական վաստակն է: Այդ դեպքում աշխատանքը տասն անգամ ավելի արդյունավետ կլինի:

Քաղցր գործարք

Շոկոլադը ոչ միայն լավ տրամադրություն է առաջացնում, այլ նաև բարձրացնում է ուղեղի աշխատունակությունը: Դուք սկսում եք ավելի արագ արձագանքել շրջապատին, համակվում եք դրական զգացումներով: Այնպես որ, եթե ուզում եք շահավետ գործարք կնքել կամ ինչ-որ մեկին գործնական առաջարկ անել և հավանության արժանանալ, մի՛ փորձեք նրան սիրաշահել, պարզապես զրույցից առաջ շոկոլա’դ հյուրասիրեք:

«Սիրի՛ր քո թշնամուն»

Ամեն անգամ հակառակորդի հետ վիճելով` Ձեր վարկանիշն եք ցածրացնում: Վեճի պատճառով կարող եք ամեն ինչ կորցնել` և՛ հաջողություն, և՛ աշխատանք, և՛ մարդկանց բարեհաճությունը Ձեր հանդեպ: Մտահղացումներն իրականացնելու փոխարեն Ձեր եռանդը վատնում եք վիճաբանության ու դատարկ տարաձայնությունների վրա: Այդպիսի մեթոդները միայն քայքայման են տանում: Այլ ճանապա՛րհ ընտրեք: Ուղղակի մոտեցե՛ք այն աշխատակցին, որի հետ վատ հարաբերությունների մեջ եք, նրա մեջ գտե՛ք ինչ-որ դրական կողմ և հենց այդ առիթով էլ հաճոյախոսե’ք նրան: Նա կշոյվի Ձեր ուշադրությունից, կզգա, որ ինքն անհրաժեշտ է ձեռնարկությանը և կցանկանա ավելի կատարելագործվել, ինչն էլ շահավետ կլինի ողջ ընկերության համար: Տվյալ մարդուն, թերևս, այլ կերպ կճանաչեք ու ձեռք կբերեք մի նոր բարեկամ: Բարեկամական հարաբերությունները խթանող ջերմ մթնոլորտ են ստեղծում, միաժամանակ բարելավում են աշխատանքի որակը:

Բարեկրթությունը` հաջողության գրավական

Ճշմարտությունն ասեք


Ասում են, որ գործի մեջ գլխավորն առաջին հերթին ինքդ քո հանդեպ ազնիվ լինելն է: Ինչու՞ ազնիվ չլինել նաև աշխատակիցների հետ և նրանց չասել իրենց սխալների մասին: Ճիշտ է, նրանք կարող են վիրավորել. Չէ՞ որ բնավորությունները տարբեր են լինում, բայց եթե ցույց չտաք սխալները, հնարավոր է իրենք ինքնուրույն չնկատեն և չուղղեն:

Մի՛ փորձեք չափազանց խելացի երևալ
Եթե մարդն իսկապես խելացի է, նա երբեք չի պարծենա ու չի խոսի այդ մասին: Այնպես որ, լռությունն ամենաճիշտ ձևն է: Ինչ-որ մեկի հետ խոսելիս, եթե Դուք նրան իրեն հանճար զգալու հնարավորություն տաք, շատ շուտով կուզենա Ձեզ պատմել իր մտահղացումների մասին, բազմաթիվ խորհուրդներ կտա և անգամ կմոռանա, որ Դուք իր մրցակիցն եք, և որ չպետք է դրանք Ձեզ պատմեր: Ավելին` կարծելով, որ Դուք հիացած եք իրենով, կցանկանա ընդհանուր խնդիրներ քննարկելու համար հաճախակի հանդիպել Ձեզ հետ: Իսկ ու՞մ դուր չի գա իրեն մեծ իմաստուն զգալ:

Փակ բերան

Աշխատակիցներին մշտապես նկատողություն անելը կործանում է Ձեր վարկանիշը: Զու՛սպ եղեք:
Աշխատակիցներին մշտապես նկատողություն անելը կործանում է Ձեր վարկանիշը: Հակառակը, եղե՛ք զուսպ և հանգիստ: Մարդիկ համբերության են ձգտում: Դուք էլ ցու՛յց տվեք, որ զուսպ եք, համբերատար: Եվ այդ դեպքում մարդիկ կձգտեն դեպի Ձեզ: Երբ մրցակից ընկերության աշխատակիցը սկսում է բողոքել դժվար ու անլուծելի խնդիրներից, զրույցի ընթացքում ոչ մի նկատողությու՛ն չանեք: Արդյունքում նա ձեզ կփոխանցի իրենց ձեռնարկության աշխատանքում կիրառվող բոլոր խորամանկ քայլերը, տակտիկան ու մեթոդները: Արդյունքում դուք շատ օգտակար տեղեկատվություն կստանաք:

Ձեզ դրե՛ք նրանց տեղը

Ժամանակակից բիզնեսի աշխարհում կարեկցանքը մեծ դեր չի խաղում: Սակայն եթե կին եք, ապա բնությունն արդեն իսկ օժտել է Ձեզ դիմացինի կարիքները զգալու ընդունակությամբ: Այդ կարողությունը պիտանի է նաև աշխատանքում:
Երբ հաճախորդն անտրամադիր է, մոտենում և սկսում եք զրուցել նրա հետ. «Ես Ձեզ հասկանում եմ: Շատ վատ է, որ եկել եք, ու դեռ ոչինչ պատրաստ չէ»: Եթե նա տեսնի, որ իրեն հասկանում են, անմիջապես կփոխի իր վերաբերմունքը և կփորձի շտապ ամեն ինչ կարգի բերել:
Բարեկրթությունը հաջողության բանալին է: Դուք անմիջապես կհամոզվեք, հենց որ փորձեք քաղաքավարի լինել: Երբ ժպտաք և բարյացակամ վերաբերվեք բոլորին, նույնիսկ Ձեր հակառակորդին, ապա Ձեզ երջանիկ կզգաք: Ահա դա է քաղաքավարության ուժը:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Խորհուրդներ ամեն օրվա համար | Դիտումներ: 1456 | Ավելացրեց: Admin | Տեգեր: աշխատող խորհուրդներ, աշխատանք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ