09:31
Ամենատարածված սխալները հարցազրույցի ժամանակ


 

Ամենատարածված սխալները հարցազրույցի ժամանակԿան պատճառներ, որոնց ազդեցությունը դիմողին աշխատանքի չվերցնելու վրա ակնհայտ է: Բերենք մի քանի տարածված դեպքեր, որոնցից փորձեք խուսափել.

•    աշխատանքի համար դիմողը (այսուհետ' թեկնածու) մինչև հարցազրույցի սենյակ մտնելը աղբ է գցել աղբամանի կողքը,
•    թեկնածուն հարցազրույցի վերջում գրկել է հարցազրուցավարին,
•    թեկնածուն հարցերին պատասխանելու ընթացքում կերել է ամանի ողջ քաղցրավենիքը (որը դրվում է ոչ թե մի հոգու, այլ բոլոր թեկնածուների համար),
•    թեկնածուն մաքրում էր քիթը և անձեռոցիկները շարում սեղանին,
•    թեկնածուն բերել էր այլ մարդու դիպլոմ, որտեղ ակնհայտորեն իր անունը ավելացրել էր այդ մարդու անվան ջնջած մասում,
•    թեկնածուի հագին գլխարկ (հագուստի մեկ այլ մաս) էր, որ պատռված տեղեր ուներ,
•    թեկնածուն մանրամասն պատմել է, թե ինչպես իր անձնական հարաբերությունները ազդել են, որ իրեն հեռացնեն նախորդ աշխատանքից,
•    թեկնածուն ամենայն մանրամասնությամբ պատմել է, թե ինչպիսի հիմար էր իր նախկին ղեկավարը,
•    թեկնածուի ընկերը բացել է դուռը հարցազրույցի ընթացքում և հարցրել. «Շատ կա°»:

Կան նաև ավելի «թեթև» սխալներ.

•    հարցազրույցի ընթացքում զանգի պատասխանելը կամ հաղորդագրություն գրելը-71%
•    սխալ ընտրված հագուստ-69%
•    անտարբերություն հարցազրույցի կամ աշխատանքի նկատմամբ-69%
•    գոռոզաբար ներկայանալը-66%
•    բացասական խոսելը նախկին կամ ներկա գործատուի մասին-63%
•    ծամոն (մաստակ)-59%
•    հարցին կոնկրետ պատասխան չտալը-35%
•    ոչ լավ հարցեր տալը կամ ընդհանրապես չտալը գործատուին-32%

ամբողջական՝ հոլովակի մեջ


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հաջողության գաղտնիքներ | Դիտումներ: 1487 | Ավելացրեց: Admin | Տեգեր: կարիրեա, աշխատանք, հաջողության գաղտնիքներ, հաջողություններ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ