23:26
9 միտք, որոնք կօգնեն չվատնել մեր կյանքը մանրուքների պատճառով

Առօրյա մանր պարտավորությունները հաճախ մոռացության են տալիս լուրջ խնդիրները: Երբեմն մարդիկ այնքան են տարվում ծառի ուսումնասիրությամբ, որ մոռանում են անտառի մասին: Եվ, ցավոք, արդյունքում ամենից արժեքավորն ու կարևորը՝ ժամանակը, տաղանդն ու ուժերը, ծախսվում են ապարդյուն: Պրակտիկ հետազոտող Ջոն Օ’Կիֆը գիտի, թե ինչպես պայքարել այս խնդրի դեմ:




Օգտակարությունը՝ որպես հաջողության թշնամի


Մոռացե՛ք այն մտքի մասին, թե պետք է ողջ ժամանակը ծախսել «օգտակարի» վրա: Զբաղվե՛ք «կարևորով», այլ ոչ թե «օգտակարով»: Մի՛ փչացրեք Ձեր կյանքը պարտադրական ուղենիշերով:

Անկարելի է ամեն ինչ հասցնել

Հաշտվե՛ք այս մտքի հետ: Որքան արդյունավետ էլ, որ Դուք ջանաք, միևնույն է, անելիքների քանակը մշտապես գերազանցելու է Ձեր ժանանակային հնարավորություններին: Եվ միևնույն է, որքան էլ փորձեք ինքնուրույն լուծել բոլոր հարցերը, Ռոբինզոն Կրուզո չեք դառնա…


Պերֆեկցիոնիզմն արժանապատվություն չէ


Պետք չէ ժամանակի 90%-ը վատնել այնպիսի նախագծի վրա, որից կարելի է ակնկալել 10% շահույթ: Հարկավոր է համապատասխանեցնել ջանքերը և իրատեսական ակնկալիքները ու չտարվել «իդեալական պատկերի» ստացման գաղափարով:

Մի քանի դիվանագիտական մոտեցում

Մի՛ մոռացեք հետևյալ կանոնը՝ կատարել այն, ինչ կարող եք անել միայն Դուք:

Խրախուսե՛ք ինքնուրույնությունը. ուսանողը չի սովորի թռչել, քանի դեռ ինքնաթիռի մեջ է գտնվում վարպետը:

Հաճախ հնչեցրե՛ք ինքներդ Ձեզ համար հետևյալ հարցը. «Ինչի՞ վրա է առավել նպատակահարմար ծախսել իմ ժամանակը»:

Որակավորումն ամենակարևորը չէ

Որակավորումն աշխատանքը ճիշտ կատարելու ունակությունն է: Արդյունավետությունն անհրաժեշտն իրագործելու կարողությունն է: Արեք այն, ինչ պահանջվում է՝ անտեսելով մնացածը:

Պայքար թղթային աղբի դեմ

Թղթաբանության համար պահեք հատուկ տուփ, այնտեղ զետեղեք բոլոր գրառումները, որոնք շտապ ուշադրություն չեն պահանջում: Երբ տուփը լցվի, նետեք այն աղբարկղի մեջ և սկսեք սկզբից: Հիշեք, որ 95%-ով դրանք Ձեզ այլևս պետք չեն գալու:

Նույնը վերաբերում է նաև էլեկտրոնային թափոններին:

Ուրիշի դուդուկի տակ մի պարեք

Բավական է շեղվել հեռախոսային զանգերի, էլեկտրոնային փոստի և գործընկերների կողմից «մի բաժակ սուրճ ըմպելու» առաջարկի պատճառներով: Միջինում մեզ ընդհատում են յուրաքանչյուր 8 րոպեում: Հնարավորինս հեռու մնացեք այս ցուցանիշից՝ թույլ չտալով շրջապատին շեղել Ձեզ ամենակարևորից:

Հաճախ ասեք «ոչ»

Միանգամից հրաժարվե՛ք: Թույլ մի՛ տվեք, որ Ձեր լռության պատճառով զրուցակցի մոտ տպավորություն ստեղծվի, թե Դուք համաձայն եք:
Բարեկիրթ պահվածքը և քաղաքավարությունը ստեղծում են այն հիմքը, որը կօգնի ասել ցանկացած «ոչ»:
Բացատրե՛ք մերժումը և ներկայացրե՛ք այլընտրանքային առաջարկներ:

STOP! Կա՛նգ առեք ճիշտ ժամանակին

Սովորե՛ք օրն ավարտել՝ կարևոր խնդիրների լուծմանը հասնելով: Ձեր ժամանակի մնացյալ մասը մի՛ վատնեք մանրուքների վրա: Նախընտրելի է լավ հանգստանալ և վերադառնալ թարմ ուժերով՝ կարևոր մարտահրավերներին դիմակայելու: Երբեմն դադարեցրե՛ք աշխատանքը սահմանված ժամանակից շուտ:

Հիշե՛ք՝ որոշ մարդիկ զոհվում են մարտում, մյուսներն իրենց մահկանացուն են կնքում կրակի ճիրաններում: Բայց մարդկանց մեծամասնությունը մահանում է աստիճանաբար՝ տանջվելով մանրուքների պատճառով…

Լիլիթ Աբգարյան

leaders.am




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Հաջողության գաղտնիքներ | Դիտումներ: 1652 | Ավելացրեց: Admin | Տեգեր: հաջողության գաղտնիքներ, կարիերա | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ