Ընկույզով գնդիկներ
| 03.12.2013, 21:26 | |||||||
  kiss.am ![]() Ի՞նչ է անհրաժեշտ 1 բաժակ ալյուր 125 գ կարագ 2 բաժակ շաքարավազ 0,5 թեյի գդալ փխրեցուցիչ 0,5 բաժակ կտրտած ընկույզ Չափաբաժին 14 Պատրաստման ժամանակը 45 րոպե Ինչպե՞ս պատրաստել 1. Կարագին ավելացնել 2 ճաշի գդալ շաքարավազը և հարիչով հարել։ Ալյուրն ու փխրեցուցիչը մաղել և ավելացնել կարագին, խառնել մինչև միատարր զանգված ստացվի։ Խմորին ավելացնել ընկույզը։ 2. Խմորից 2,5 սմ տրամագծով գնդիկներ պատրաստել։ Միմյանցից 3-4 սմ հեռավորությամբ շարել յուղած տապակի մեջ։ Տապակը 25 րոպե դնել մինչև 180°С տաքացրած ջեռոցը։ Թողնել, որ թխված գնդիկները տապակի մեջ մի քիչ հովանան։ 3. Մնացած շաքարավազը ցանել տափակ ափսեի վրա և դրա մեջ թաթախել գոլ գնդիկները։ Տեղափոխել ցանցի վրա և թողնել, որ լրիվ սառչեն։ Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1416 | Բեռնումներ: 0
| | | |||||
