Պաղպաղակ «Տիրամիսու»
04.08.2013, 02:59
 

   kiss.am


Պաղպաղակ «Տիրամիսու»

Ինչ է անհրաժեշտ


500 գ սերուցքային պանիր
150 մլ 35% յուղայնությամբ սերուցք
200 գ շաքարավազ
50 գ դառը շոկոլադ
6 ճաշի գդալ աղանդերային քաղցր գինի
3 ճաշի գդալ կոնյակ
5 ճաշի գդալ սուրճ
200 գ թխվածքաբլիթ
Չափաբաժին 8
Պատրաստման ժամանակը 25 րոպե + 3 ժամ

Ինչպես պատրաստել

1.    Սերուցքը հարել։ Շոկոլադը ոչ շատ մանր կտրտել։ Սերուցքային պանիրը խառնել գինու հետ։ Ավելացնել սերուցքը, շոկոլադը և 115 գ շաքարավազը։ Կրկին խառնել։
2.    Ջազվեի մեջ լցնել սուրճը, 600 մլ ջուր և եփել։ Կրակից վերցնել և 5 րոպե թողնել, որ սառչի։ Սուրճը մաղով լցնել թասի մեջ, ավելացնել մնացած շաքարավազն ու կոնյակը։
3.    Ուղղանկյունաձև կաղապարը պատել սննդի համար նախատեսված թաղանթով։ Թխվածքաբլիթները հերթականությամբ թաթախել սուրճով թասի մեջ և շարել կաղապարի մեջ։
4.    Կաղապարը լցնել պատրաստի պանրա-սերուցքային խառնուրդով։
5.    Վրայից դնել մնացած թխվածքաբլիթները և ձեռքով թեթևակի սեղմել։ Կաղապարը ծածկել թաղանթի եզրերով և 3 ժամով դնել սառցախցիկ։
6.    Զգուշորեն պաղպաղակը տեղափոխել մատուցվող ափսեի մեջ, թաղանթը հեռացնել։ Մինչև մատուցելը պահել սառնարանում։ Մատուցելուց առաջ վրան կակաոյի փոշի ցանել  և զարդարել թարմ կամ պահածոյացրած հատապտուղներով։


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԽՈՀԱՆՈՑ | Ավելացրեց: Admin | Տեգեր: Խոհանոց, բաղադրատոմսեր, պաղպաղակ
Դիտումներ: 3453 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ