Պովիդլոյով կեքսեր
12.08.2013, 18:35
 

   kiss.am




Ինչ է անհրաժեշտ


  • 2 բաժակ ալյուր
  • 0,5 բաժակ շաքարավազ
  • 150 գ կարագ
  • 1 բաժակ թթվասեր
  • 3 ձու
  • 0,5 կիտրոնի կեղևի քերուկ
  • 2 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 0,5 բաժակ ծիրանի չիր
  • 0,5 բաժակ պովիդլո
  • 1 ճաշի գդալ շաքարի փոշի
  • 1 ճաշի գդալ կտրտած նուշ

 Չափաբաժին 16

Պատրաստման ժամանակը 40 րոպե

Ինչպես պատրաստել

1.    Ծիրանի չիրը լվանալ, չորացնել կտրտել։ Ձվերը շաքարավազի հետ հարել։ Ավելացնել թթվասերն ու փափկած կարագը։ Լավ խառնել։ Աստիճանաբար լցնել մաղած ալյուրն ու փխրեցուցիչը։ Խմորին ավելացնել կիտրոնի կեղևի քերուկն ու կտրտած ծիրանաչիրը։

2.    Ջեռոցը տաքացնել մինչև 180°С։ Կեքսի համար նախատեսված սիլիկոնե կաղապարները ջրով ցողել և կիսով չափ խմոր լցնել։ Խմորի վրա դնել 1 թեյի գդալ պովիդլո, ծածկել 1-2 ճաշի գդալ խմորով։ Թխել 20 րոպե։

3.    Կտրտած նուշը խառնել շաքարի փոշու հետ։ Մատուցելուց առաջ պատրաստի կեքսերի վրա ցանել նշով խառնուրդը։ 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԽՈՀԱՆՈՑ | Ավելացրեց: Admin | Տեգեր: Խոհանոց, խմորեղեն
Դիտումներ: 2434 | Բեռնումներ: 0 | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ